484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
Ֆաստ–ֆուդը մարդու օրգանիզմը քայքայող զենքի տեսակ է. հայ փորձագետ
14:29
16 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ֆաստ–ֆուդը մարդու օրգանիզմը քայքայող և առողջական լուրջ խնդիրներ առաջացնող զենքի տեսակ է, ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում ու պահպանում» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը շաբաթ օրը հրավիրված մամուլի ասուլիսում։

Ըստ նրա, արագ սննդի համակարգը տարածվում է ողջ աշխարհով ինչպես քաղցկեղի ճյուղավորումներ, բայց արդեն բազմաթիվ երկրներ գիտակցել են այս սննդի օգտագործման վնասի լրջությունը` արգելելով ֆաստ–ֆուդի հայեցակարգով սննդի տարբեր կետերի աշխատանքը։

Փորձագետը նշեց, որ «արագ սնունդ» տերմինը կարելի է տարբեր կերպ հասկանալ։ Եթե խոսքը սննդի պատրաստման արագության մասին է, ապա որոշ դեպքերում դա ընդունելի է, քանի որ գոյություն ունեն կերակրատեսակներ, որոնք կարելի է պատրաստել կարճ ժամանակում։ Սակայն եթե խոսվում է սննդի օգտագործման արագության մասին, ապա «դա սարսափելի է, քանի որ մարդիկ իրենց օրգանիզմը ենթարկում են ուժեղ սթրեսի»։

«Մենք բոլորս գիտենք, որ արագ սննդի կետերը մեր երկրում շատ արագ են տարածվում, հատկապես` կրթական հաստատությունների, երիտասարդների կուտակման վայրերում։ Հենց երիտասարդ սերնդի ներկայացուցիչներն են ամենից հաճախ օգտվում ֆաստ–ֆուդից ժամանակի պակասի պատճառով»,– ընդգծեց Մամուլյանը։

Ըստ նրա, մարդու օրգանիզմն աշխատում է յուրահատուկ մեխանիզմով, և սննդի ընդունումից առաջ անհրաժեշտ է այն «արթնացնել» և նախապատրաստել։ Իսկ դա կարելի է տարբեր կերպ անել։ Մամուլյանն ասաց, որ հայկական խոհանոցի բազմադարյան փորձը և մեր նախնիների օգտագործած խոհարարական տեխնոլոգիաները հուշում են, որ ուտելուց 15-20 րոպե առաջ պետք է մեկ բաժակ ջուր կամ թան խմել։

«Եթե դիտարկենք դասական ֆաստ–ֆուդն իր «օգտակարության» տեսանկյունից, ապա և լցոնը, և, հատկապես, հացը պիտանի չեն սննդի մեջ օգտագործելու համար։ Դա քիմիական խմորիչներով պատրաստած խմոր է, որի խմորման աստիճանը հասցված է գրեթե փրփուրի»,– նշեց Մամուլյանը։

Նա միաժամանակ պարզաբանեց, որ եթե ֆաստ–ֆուդը տրվում է լավաշով կամ հայկական մատնաքաշով, ապա այդպիսի սնունդը քիչ թե շատ ընդունելի է։

Փորձագետն ավելացրեց նաև, որ ֆաոստ–ֆուդի պատրաստման համար օգտագործվող սննդամթերքը, հիմնականում, ներկրվում է, և որևէ փորձաքննություն չի անցնում։ «Դրանք գենետիկ փոխակերպված մթերքներ են։ Տվյալ սննդի օգտագործումը պարզապես բթացնում է քաղցի զգացողությունը, բայց մի քանի տարի անց ազդում է մարդու առողջության վրա»,– ավելացրեց Մամուլյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:46
23 Ապրիլի 2017
Վարդանյան եղբայրների դյուցազնական համարն առավելագույն միավորների է արժանացել «Փառքի րոպե» ռուսական շոուի ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայաբնակ Գևորգ և Անդրանիկ Վարդանյաններն ուժային ակրոբատիկ համար են ցուցադրել:
18:39
22 Ապրիլի 2017
Ինչպե՞ս զգալիորեն նվազեցնել վաղ մահացության վտանգը
Մեծ Բրիտանիայի Գլազգոյի համալսարանի գիտնականները խոսել են հեծանիվ քշելու օգտակարության մասին:
13:47
22 Ապրիլի 2017
Հայ դիզայները կներկայացնի «SONČESS» հավաքածուն Թբիլիսիի նորաձևության շաբաթվա շրջանակում
Հայ դիզայներ Սոնա Հակոբյանը կներկայացնի իր «SONČESS» ապրանքանիշի նոր հավաքածուն Թբիլիսիի նորաձևության շաբաթվա (Tbilisi Fashion Week) շրջանակում։
16:19
21 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանի` սրբապատկերով թափանցիկ զգեստը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քիմ Քարդաշյանն իր հագուստով կրկին ցնցել է երկրպագուներին:
20:21
20 Ապրիլի 2017
«Եհովայի վկաները» կհասնեն Ստրասբուրգի դատարան
«Եհովայի վկաները» ՄԻԵԴ–ում կբողոքարկեն իրենց ծայրահեղական կազմակերպության ճանաչելու մասին որոշումը:
14:01
20 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը նիհարել է և կրկին մերկացել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նիհարել է գրիպից հետո և մերկացել։
15:40
19 Ապրիլի 2017
Թրամփը խստացրել է օտարերկրացիների ժամանակավոր աշխատանքային վիզաների տրամադրումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել օտարերկրացի բարձրակարգ աշխատողների ժամանակավոր աշխատանքային վիզաների վերաբաշխման ծրագրի վերաբերյալ։
19:25
18 Ապրիլի 2017
Ողջ գիշեր փակ կլինի Երևանի կենտրոնական պողոտաներից մեկի հատվածը
Ողջ գիշեր փակ կլինեն Երևանի կենտրոնական պողոտաներից մեկի հատվածն ու Ավանի փողոցներից մեկի հատվածը։
15:43
18 Ապրիլի 2017
Նիկոլայ Բասկովը հայկական երգ է նվիրել Արա Աբրահամյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուս հայտնի երգիչ Նիկոլայ Բասկովը հայերեն երգ է երգել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ծննդյան օրվա երեկույթին։
14:30
18 Ապրիլի 2017
Ուղևորը «հաշիվ պարզելու» է կանչել օդանավի օդաչուին.չվերթը խափանվել է
Մոսկվա–Երևան չվերթի անձնակազմը բոյկոտել է թռիչքը:
11:29
18 Ապրիլի 2017
Հենրիխ Մխիթարյանն օգնության ձեռք է մեկնել անտուն–թափառականին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկին ցույց է տվել իր անձի վեհությունը։
10:52
18 Ապրիլի 2017
Հայաստանը գաստրոզբոսաշրջության տեսանկյունից ամենանախընտրելի երկրների եռյակում է
Հայաստանը զբաղեցրել է ռուսաստանցիների համար գաստրոզբոսաշրջության տեսանկյունից ամենանախընտրելի երկրների եռյակում ԱՊՀ և մերձավոր արտերկրի երկրների թվում: