486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
Երևան–2015–ը Բոլոնյան գործընթացի էստաֆետը փոխանցեց Փարիզ–2018–ին
19:55
15 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Երևանում մեկնարկած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի 9–րդ նախարարական գագաթաժողովը և Բոլոնյան չորրորդ քաղաքական համաժողովն ուրբաթ ավարտեցին իրենց աշխատանքը։

Համաժողովի ավարտից հետո ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյան հայտարարեց, որ էստաֆետը փոխանցվում է Փարիզին, որտեղ 2018 թ.–ին տեղի կունենան հաջորդ գագաթնաժողովն ու համաժողովը։

Երևանյան միջոցառմանը մասնակցել են Բոլոնյան գործընթացի 47 մասնակից երկրների ավելի քան 100 պատվիրակներ, ինչպես նաև մոտ 20 կրթության նախարարներ։

Գագաթնաժողովի արդյունքում ընդունվել են Նախարարական գագաթնաժողովի երևանյան կոմյունիկեն և Բոլոնյան չորրորդ քաղաքական համաժողովի հռչակագիրը։

Երևանի գագաթնաժողովի ընթացքում ներկայացվել են որակի ապահովման, ECTS–կրեդիտների օգտագործման, որակավորման համակարգերի, նախորդ կրթության ճանաչման ոլորտում իրականացվող գործունեության հիմնական արդյունքները, որոնք ամրագրված են BFUG–ի 2012–2015 թթ.–ի աշխատանքային ծրագրում

«Այս կարևորագույն կրթական իրադարձության մասին իմացան հարյուր հազարավոր մարդիկ ոչ միայն Հայաստանում, այլ նաև երկրի սահմաններից դուրս։ Շատ հպարտ եմ, որ նման կերպ Հայաստանը սահմանեց իր տեղը կրթության եվրոպական քարտեզի վրա», – ասաց Աշոտյանը ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։

Մամուլի ասուլիսի գրեթե բոլոր մասնակիցները, այդ թվում Լատվիայի և Իսլանդիայի կրթության նախարարները, Կրթության և մշակույթի հարցերով եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրինության ղեկավարներն ընդգծեցին, որ երևանյան գագաթնաժողովն ու համաժողովը լավագույնն էին նման միջոցառումների անցկացման պատմության մեջ։

«Բոլոր մասնակիցներն ընդգծեցին Բոլոնյան գործընթացի կարևորությունը բարձրագույն կրթության համակարգերի կատարելագործման հարցում։ Մեզ համար մեծ պատիվ էր մասնացկել նման միջոցառմանը։ Բարձրագույն կրթությունը վերաբերում է ոչ միայն գիտելիքներին, այլ նաև արժեքներին և դիրքրոշումներին», – ասաց Լատվիայի ԿԳ նախարար Մարիտե Սեյլեն։

Ինչպես իր հերթին նշեց Կրթության և մշակույթի հարցերով եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրինության գործող տնօրեն Ադամ Թայսոնը, Բոլոնյան գործընթացի շնորհիվ կյանքի է կոչվում ազգամիջյան կապերի հաստատման քաղաքականությունը։

Կրթության և մշակույթի հարցերով եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրեն Պրատս Մոնեն իր հերթին ավելացրեց, որ հաջորդ անգամ ԵԲԿՏ–ի մասնակից–երկրները կնշեն Բոլոնյան գործընթացի 20–ամյակը։

«Այս 20 տարում շատ բան է փոխվել, սակայն Բոլոնյան գործընթացի ճկունությունը չի նախատեսում անգործունության նկատմամբ հանդուրժողականության դրսևորում», – ընդգծեց Մոնեն։

ԵԲԿՏ երկրների նախարարների կոնֆերանսն անցկացվում է երկու տարին մեկ անգամ, և համատեղ կոմյունիկեի տեսքով ընդունված կոնֆերանսի արդյունքները պարունակում են մասնակից երկրներում Բոլոնյան գործընթացի հետագա զարգացման հեռանկարային ուղղություններ։

Կրթության նախարարների բոլոնյան 8–րդ գագաթնաժողովն ու Բոլոնյան երրորդ քաղաքական համաժողովն անցկացվել են 2012 թ.–ի ապրիլի 26–27–ին Ռումինիայի Բուխարեստ քաղաքում։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան:
11:48
17 Հունվարի 2017
«Հոնկոնգ» վիրուսն արդեն Հայաստանում է, սակայն «խոզի գրիպի» նման ագրեսիվ չէ
Եթե նախորդ տարի Հայաստանում մեծ մասամբ շրջանառվում էր գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը կամ, այսպես կոչված, «խոզի գրիպը», ապա այս տարի Հայաստան է ներթափանցել A տեսակի H3N2 ենթատեսակը, որն էլ «Հոնկոնգ» անվանումն ունի:
20:26
16 Հունվարի 2017
Հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է Հայաստանի լեռներում արջի հետ սարսափելի հանդիպման մասին
Հայտնի բռնցքամարտիկ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը նշել է, որ իր կյանքի ամենամեծ էքստրիմը եղել է Հայաստանի լեռներում արջի հետ հանդիպումը։
18:49
16 Հունվարի 2017
Ստեփանակերտի թիմը «ԿիՎիՆ–2017»-ում. Fact check «Նովոստի-Արմենիայից»
Ստեփանակերտի «Աղ ու հացով» ՈւՀԱ–ի թիմի մասնակցությունը Սոչիում հունվարի 10–23–ն անցկացվող «ԿիՎիՆ–2017» 28–րդ միջազգային փառատոնին արժանացավ Բաքվի բուռն բացասական արձագանքին։ Այս կապակցությամբ ադրբեջանական ԶԼՄ–ները սկսեցին ակտիվ տեղեկատվական քարոզարշավ։
17:43
16 Հունվարի 2017
Կրասնոդարցի երկրպագու Միշա պապիկը սուպերմոդելից 1 մլն ռուբլի է ստացել
Կանացի ներքնազգեստի վաճառքով զբաղվող ընկերության մոդել Քսենյա Դելին 1 մլն ռուբլի է նվիրաբերել կրասնոդարցի մարզական երկրպագու Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու ակցիայի շրջանակում։