483.99
+0.93
563.46
+1.42
8.32
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ջերմոցային գազերի արտանետման ծավալը 2030 թ.–ին հավասար կլինի 20 հազար. տոննա CO 2–ի. կանխատեսում
03:23
16 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ջերմոցային գազերի արտանետման ծավալը բազային սցենարի դեպքում, որը չի նախատեսում գլոբալ տաքացմանն հակազդելու միջոցներ, 2030 թ.–ին հավասար կլինի 19,6 հազար տոննա CO 2–ի, նշվում է Հայաստանի մասին ազգային երրորդ զեկույցում ՄԱԿ–ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի շրջանակում։

Զեկույցի համաձայն` «մեղմմող միջոցառումներով» սցենարի դեպքում մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետման ծավալը 2030 թ.–ին կկազմի 15,4 հազար տոննա CO 2, իսկ հայկական ԱԷԿ–ի նոր էներգաբլոկի գործարկման դեպքում, որի հզորությունը 1000 մվտ է, գազերի արտանետումները հավասար կլինեն 13,7 հազ. տոննա CO 2–ի։

Միաժամանակ գլոբալ տաքացման դեմ ուղղված ջանքեր չգործադրելու դեպքում Հայաստանում միջին ջերմաստիճանը կբարձրանա 4,5 աստիճանով, ինչը կարող է հանգեցնել բացասական հետևանքների։

Բազային սցենարով` 2040 թ.–ին Հայաստանում գրանցված տեղումների միջին մակարդակը, 1961–1990 թթ.–ի ծավալի համեմատ, կրճատվել է 5,7 տոկոսով, իսկ 2070 թ.–ին կավելանա 16,3 տոկոսով։

Հայաստանը ՄԱԿ–ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիան ստորագրել է 1992 թ.–ին և վավերացրել է 1993 թ.–ին։ Ըստ փաստաթղթի` Հայաստանը պետք է առաջընթացի մասին զեկույց ներկայացնի, որը պետք է ներառի ջերմոցային գազերի արտանետման մասին ազգային կադաստրի զեկույցը։

Զեկույցում նաև պետք է ներառված լինի տեղեկատվություն ազգային գործողությունների մասին, որոնք ուղղված են ջերմոցային գազերի արտանետման նվազմանը` ուշադրություն դարձնելով երկրի զարգացման առաջնահերթություններին, նպատակներին, հնարավորություններին և կարիքներին։ –0–  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:35
02 Նոյեմբերի 2017
Disneyland և Universal–ի խորհրդատուները կօգնեն Հայաստանին Noyland կառուցել
Նախատեսվում է ստեղծել լուրջ ծրագիր, որը հետաքրքիր զարգացում կունենա։
13:56
02 Նոյեմբերի 2017
Հնդկաստանում հազվագյուտ սիամական երկվորյակներ են ծնվել (ՎԻԴԵՈ)
Հնդկաստանում հազվագյուտ սիամական երկվորյակներ են ծնվել` ընդհանուր մարմնով և վերջույթներով, սակայն երկու գլխով։
11:29
02 Նոյեմբերի 2017
Հոլիվուդում իսկական համաճարակ է. Դասթին Հոֆմանին մեղադրել են սեքսուալ ոտնձգությունների մեջ
Բլոգեր Աննա Գրեմ Հանթերը հայտարարել է, որ նա սեքսուալ բնույթի ոտնձգությունների է ենթարկվել դերասան Դասթին Հոֆմանի կողմից:
03:34
02 Նոյեմբերի 2017
«Մահացու ինքնավար զենքի» կիրառման հետ կապված հայկական հրատապ բանաձևն ընդունվել է Եվրանեսթ ԽՎ-ում. Արմեն Աշոտյան
Բանաձևին դեմ է քվեարկել ադրբեջանական պատվիրակությունը:
19:59
31 Հոկտեմբերի 2017
Քիմ Քարդաշյանին մեղադրել են ռասիզմի մեջ (ՎԻԴԵՈ)
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը բացասական մեկնաբանությունների տարափի է արժանացել:
22:56
30 Հոկտեմբերի 2017
Ծառայությունից խուսափած հայեր են ձերբակալվել Ռուսաստանում
/. Ռուսաստանում երկու հայ է ձերբակալվել, ովքեր գտնվում են հետախուզման մեջ զինվորական ծառայությունից խուսափելու կասկածանքով։
21:49
30 Հոկտեմբերի 2017
Իսլամիստները սպառնում են սպանել Մեսսիին և Նեյմարին աշխարհի առաջնության ժամանակ (ՖՈՏՈ)
Իսլամիստական խմբավորումները սպառնում են սպանել Լիոնել Մեսսիին և Նեյմարին, ինչպես նաև մարզիչ Դիդիե Դեշամին։
20:34
30 Հոկտեմբերի 2017
Վիկտորիա Բոնյան սիրավեպ է սկսել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներից մեկի հետ (ՖՈՏՈ)
Օգոստոսին Վիկտորիա Բոնյա գաղտնի դաջվածք էր արել իր նոր սիրեցյալի անվան սկզբնատառերով։
04:48
30 Հոկտեմբերի 2017
Հայտնի է ծերության դեմ պայքարի միջոցը
Գիտնականները պարզել են ծերության դեմ պայքարի միջոցը։
03:21
30 Հոկտեմբերի 2017
Ինչպե՞ս բացահայտել կնոջ սուտը
Ինչպե՞ս պարզել, որ կինը ստում է։
01:58
30 Հոկտեմբերի 2017
Արագ և հուսալի դիետա. ազատվեք 3–5 կգ ավելորդ քաշից
Ներկայացնում ենք արագ և հուսալի դիետա, որի միջոցով կարելի է արագորեն ազատվել 3–5 կգ ավելորդ քաշից։
00:43
30 Հոկտեմբերի 2017
Հայտնի են հիվանդությունները, որոնցից կարող է պաշտպանել շունը
Պարզվել է, որ շները կարող են պաշտպանել մի շարք հիվանդություններից։