486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Վարչապետը նշել է կրթության որակի կարևորությունը ժողովրդավարական հասարակությունում
18:12
15 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Միայն որակյալ կրթության հենքի վրա կարող են կառուցվել ժողովրդավարական սկզբունքներով առաջնորդվող հասարակություններ՝ խթանելով առավել ճկուն քաղաքական և տնտեսական դիրքորոշումների ձևավորումը, նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության չորրորդ ֆորումի ամփոփիչ նիստին:

Այս  համատեքստում Աբրահամյանը կարևորել է Բոլոնիայի գործընթացին, որը հաջողված համագործակցության արդյունք է: Այն որոշիչ դերակատարություն է ունեցել Եվրոպական տարածքի բարձրագույն կրթական մոդելի ստեղծման գործում, ինչպես նաև հնարավորություն է ընձեռել տարբեր մշակութային և կրթական ավանդույթներ ունեցող երկրներին ստեղծել եվրոպական չափանիշներին համահունչ կրթական միջավայր:

Վարչապետի խոսքերով, սա նաև միջոց է զարգացող երկրների համար` կիսելու Բոլոնիայի կրթական համակարգի ձեռքբերումների դրական փորձը, նպաստելու կրթական ծրագրերի փոխանակմանը և ուսանողների փոխշփմանը:

«Այս համատեքստում մեր երկրների համագործակցությունը պետք է հիմնված լինի փոխադարձ վստահության և ակտիվ երկխոսության վրա, ինչը կարող է բարենպաստ հարթակ հանդիսանալ քաղաքական և տնտեսական հնարավորությունների զարգացման համար»,–ավելացրել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը  փաստել է, որ Երևանի՝ 2015 թ. նախարարական գագաթնաժողովն այս գործընթացի ճանապարհին մեր ձեռքբերումների և վստահության գրավականն է, իսկ այն բոլոր եզրահանգումները և առաջնահերթությունները, որոնք առաջիկա երեք տարվա համար ամրագրվեցին երևանյան հռչակագրում, մեր կողմից կյանքի կկոչվեն նույն հետևողականությամբ և ներգրավվածությամբ:

Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի (ԵԲԿՏ) 9–րդ կոնֆերանսը և Բոլոնյան 4–րդ քաղաքական համաժողովն անցկացվում են Երևանում մայիսի 14–15–ը։ Միջոցառմանը մասնակցում են Բոլոնյան գործընթացի 47 մասնակից երկրների ավելի քան 100 պատվիրակներ, ինչպես նաև մոտ 20 կրթության նախարարներ։

Գագաթնաժողովի արդյունքում նախատեսվում է ընդունել նաև Բոլոնյան չորրորդ քաղաքական համաժողովի հռչակագիրը։

ԵԲԿՏ երկրների նախարարների կոնֆերանսն անցկացվում է երկու տարին մեկ անգամ, և համատեղ կոմյունիկեի տեսքով ընդունված կոնֆերանսի արդյունքները պարունակում են մասնակից երկրներում Բոլոնյան գործընթացի հետագա զարգացման հեռանկարային ուղղություններ։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:35
25 Փետրվարի 2017
Ինչպես նիհարել 10 կգ 7 օրում. շատ պարզ և արդյունավետ դիետա
Առջևում գարուն է, և շատ աղջիկներ ու կանայք մտածում եմ` ինչպես կարելի է ձերբազատվել ձմռան ընթացքում ձեռք բերած ավելորդ քաշից։
19:25
25 Փետրվարի 2017
Ավստրալիայում մատուցողուհին պոչից քաշելով ռեստորանից դուրս է հանել հսկա մողեսի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորս օրում տեսանյութը դիտել է ավելի քան 310 հազար օգտատեր։
18:25
25 Փետրվարի 2017
Համեղ Պահք. հայկական պասուց կերակրատեսակների տասնյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է իր ընթերցողին ներկայացնել հայկական ավանդական խոհանոցի պասուց համեղ կերակրատեսակների լավագույն տասնյակը։
17:23
25 Փետրվարի 2017
Չեխիայում հայրերն արձակուրդ կունենան երեխայի ծնունդից հետո
Չեխական խորհրդարանը հավանություն է տվել երեխայի ծնունդից հետո հայրերի համար արձակուրդ սահմանելու որոշմանը:
16:25
25 Փետրվարի 2017
Երևանաբնակ տղամարդը ԱՄԷ–ում աշխատանքային շահագործման է ենթարկվել
Երևանաբնակ 38-ամյա տղամարդը Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային շահագործման է ենթարկվել:
15:15
25 Փետրվարի 2017
Ցնցող բացահայտում. գոյություն ունի կյանք մահից հետո, և գերմանացի գիտնականներն ապացուցել են դա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փորձագետների խումբը պնդում է, որ գոյություն ունի կյանք մահից հետո, և դա ապացուցվել է կլինիկական գիտափորձերի միջոցով։
14:25
25 Փետրվարի 2017
Հանգստյան օրերին տեղի կունենա այս տարվա առաջին արեգակնային խավարումը
Հանգստյան օրերին Երկիր մոլորակի բնակիչները կարող են դառնալ աստղագիտական եզակի երևույթներից մեկի`արեգակնային խավարման ականատեսը։
13:11
25 Փետրվարի 2017
Facebook-ի օգտատերերը հայտնում են խափանումների մասին
Ֆեյսբուքում խափանումներ են նկատվում:
20:06
23 Փետրվարի 2017
Գիտնականն ու զբոսավարն ընկել են գործող հրաբխի խառնարանը և ողջ են մնացել
Արգենտինացի գիտնական–հրաբխագետ Ռոդոլֆո Ալվարեսը (Rodolfo Alvarez) և նրա զբոսավարը ողջ են մնացել Նիկարագուայի Մասայա գործող հրաբխի խառնարանն ընկնելուց հետո։
10:25
23 Փետրվարի 2017
Հանրապետության տարածքում ջերմաստիճանը բարձրացել է
Ձմեռը, կարծես, չի ուզում զիջել դիրքերը, սակայն եղանակը տաքացել է։
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը: