487.3
+1.08
565.32
+1.55
8.22
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ արդարադատության նախարարությունը տվյալների բազաներ կտրամադրի ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին
17:26
15 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ու ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը ուրբաթ համագործակցության հուշագիր են կնքել, որի համաձայն` արդարադատության նախարարությունը Հանձնաժողովին տեղեկություններ կտրամադրի տվյալների տեղեկատվական բազաներից։

«Հուշագրի շրջանակում արդարադատության նախարարությունը Հանձնաժողովին կտրամադրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման և իրավաբանական անձանց գրանցման պետական միասնական էլեկտրոնային գրանցամատյաններից տվյալներ», – հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
 
Փաստաթղթի ստորագրումից հետո արդարադատության նախարարը, կարևորելով նախաձեռնությունը, հաջողություն մաղթել համագործակցության մեկնարկին։

Նախարարի խոսքերով` բոլոր պետական մարմինների պարտավորությունն է իրենց լիազորություններն իրականացնելիս նպաստել այս Հանձնաժողովի գործունեության արդյունավետությանը:

«Դա շատ կարևոր է նաև երկրի հակակոռուպցիոն քաղաքականության համատեքստում, որովհետև Հանձնաժողովի ունեցած գործառույթներն առնչվում են կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրներին», – նշել է Մանուկյանը։

Նա ավելացրել է, որ հուշագրի շրջանակում Հանձնաժողովը հասանելիություն կունենա երկու արժեքավոր տեղեկատվական բազաների տվյալներին, որոնք զգալի նշանակություն կունենան Հանձնաժողովի արդյունավետ գործունեության համար: 

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանն իր հերթին հուշագրի ստորագրումը համարել է նշանակալի իրադարձություն` նշելով, որ սրանով պետական մարմինների համագործակցությունը մտնում է որակական նոր փուլ։

«Հանձնաժողովի համար այս փաստաթուղթը կարևոր նշանակություն ունի, քանի որ այն արդեն ներդրված համակարգի գործառույթային կողմն է ապահովելու: Պետռեգիստրի տվյալներին հասանելիություն ունենալը կնպաստի վերլուծությունների իրականացմանն ու ռիսկային հայտարարագրերի դուրսբերմանը, որը հետագա աշխատանքների կազմակերպման համար կարևոր և անհրաժեշտ նախադրյալ է», – նշել է Սահակյանը։

Հուշագրի համաձայն՝ Հանձնաժողովն ապահովելու է նախարարության կողմից փոխանցվող տեղեկատվության գաղտնիությունը և ստացված տվյալները կօգտագործի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և Հանձնաժողովի նպատակներին համապատասխան:–0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:39
09 Նոյեմբերի 2017
Աչքի եզակի վիրահատություններ Երևանում. փոքրիկներ են վիրահատվել
Երևանում աչքի` ծավալով և բարդությամբ եզակի վիրահատություններ են անցկացրել։
13:59
09 Նոյեմբերի 2017
Պայծառատես Նորա Զուրաբյանը տպավորել է «Ես կարող եմ» ռուսական շոուի հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Պայծառատես Նորա Զուրաբյանը, ում կոչում են կին–ռադար, տպավորել է  «Ես կարող եմ» ռուսական շոուի հանդիսատեսին:
21:28
08 Նոյեմբերի 2017
Ջոն Մալկովիչի հետքերով. Երևան այցելելու 5 ծանրակշիռ պատճառ (ՖՈՏՈ)
Խելահեղ համայնապատկերներ, համեղ սնունդ, թև տվող խմիչքներ....
19:00
08 Նոյեմբերի 2017
Լեգենդար Ջիվան Գասպարյանը դիմել է Մոսկվայի «Արարատի» երկրպագուներին (ՎԻԴԵՈ)
Դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը տեսաուղերձ է հղել «Արարատ» մոսկովյան ֆուտբոլային ակումբի երկրպագուներին։
18:01
08 Նոյեմբերի 2017
Գերմանիայի ամուսնությունների գրանցումների մատյաններում երրորդ սեռ կներառվի
Գերմանիայի Գերագույն դատարանը  որոշում է կայացրել երրորդ սեռ ներառել ՔԿԱԳ մատյաններում։
11:09
08 Նոյեմբերի 2017
YouTube-ում արգելափակվել են 70-ից ավելի հայ հայտնիների պաշտոնական էջեր
Վերջերս YouTube-ում արգելափակվել են 70-ից ավելի հայ հայտնիների պաշտոնական էջեր:
13:14
07 Նոյեմբերի 2017
Բրիտանացի միլիարդերը ամենօրյա չվերթեր կիրականացնի տիեզերք
SpaceShipTwo Unity նավը 2014 թվականին կործանված Enterprise նավի կատարելագործված տարբերակն է։
15:22
06 Նոյեմբերի 2017
Վյաչեսլավ Դոբրինին. հայրս հայ է, բայց ես նրան երբեք չեմ տեսել (ՎԻԴԵՈ)
Վյաչեսլավ Դոբրինինը պատմել է իր հայկական արմատների մասին։

19:38
05 Նոյեմբերի 2017
Ինչպե՞ս ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ
Հայտնի է այն մթերքը, որը կօգնի ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ։
18:05
05 Նոյեմբերի 2017
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը:
16:58
05 Նոյեմբերի 2017
Կյանք մահից հետո. մտքեր և զգացողություններ
Պարզվել է, որ կլինիկական մահվան վիճակում մարդկանց գիտակցությունը շարունակում է աշխատել։
15:37
05 Նոյեմբերի 2017
Պարզվել է գազավորված ըմպելիքի գլխավոր վտանգը
Բացահայտվել է գազավորված ըմպելիքի մահացու վտանգը։