484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայ վետերանները կմասնակցեն է «Պատերազմի վետերանների ընկերության գնացք՝ ընդդեմ նացիզմի» սոցիալական ակցիային
17:04
15 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը մայիսի 15-ին հանդիպել է Հայրենական Մեծ պատերազմի վետերանների հետ, ովքեր կմասնակցեն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի կողմից կազմակերպված «Պատերազմի վետերանների ընկերության գնացք՝ ընդդեմ նացիզմի» սոցիալական ակցիային, հաղորդում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։

Վետերան-երկաթուղայիններ Վարդգես Ստեփանյանը և Արտուշ Մկրտչյանը, Պատերազմի և ՀՀ ԶՈՒ վետերանների կոմիտեի նախագահ, հասարակական գործիչ, փոխգնդապետ Պետրոս Պետրոսյանը մեկնում են Մոսկվա, որտեղից մայիսի 20 – 23-ին գնացքով կուղևորվեն Մոսկվա-Մինսկ-Բրեստ-Մոսկվա երթուղով:

«ՀԿԵ» ՓԲԸ–ն կազմակերպել է վետերանների և իրենց ուղեկցող անձանց մասնակցությունը՝ իր վրա վերցնելով բոլոր ծախսերը:

Ռեբեցը նշել է, որ ընկերությունը սկսել է պատրաստվել Հաղթանակի տոնին նախօրոք՝ կազմակերպելով մի շարք միջոցառումներ: Մայիսի 7-ին Կոտայքի մարզի Սոլակ գյուղում վերանորոգումից հետո բացվել էր վետերան-երկաթուղային Գերասիմ Մարգարյանի տունը, որը վերակառուցվեց երկաթուղու միջոցներով։ Մայիսի 8-ին Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի տարածքում բացվել էր Հիշատակի և պատվի ծառուղին, որտեղ տեղադրված են Հայրենական Մեծ պատերազմի մասնակից և Սոցիալիստական Աշխատանքի հերոսի կոչմանն արժանացած հայ երկաթուղայինների անուններով վահանակներ: Մայիսի 9-ին վետերանները և ՀԿԵ աշխատակիցները հարգեցին զոհվածների հիշատակը՝ այցելելով զոհված երկաթուղայինների հուշարձանը և Անհայտ զինվորի գերեզմանը Հաղթանակի զբոսայգում: Իսկ Հաղթանակի օրվա նախօրեին ՀԿԵ–ի աջակցությամբ բացվել է «Միասնությամբ ձեռք բերված Մեծ հաղթանակ» թանգարանային ցուցադրությունը։

Վետերանների հետ հանդիպման ժամանակ ՀԿԵ ղեկավարը ներկայացրել է սոցիալական ակցիայի ծրագիրը` նշելով, որ Ընկերության գնացքը կմեկնի մայիսի 20-ին Մոսկվայի Բելառուսյան կայարանից, որտեղից Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ռազմաճակատ էին մեկնում ռազմական էշելոնները և որտեղ 1945 թվականի մայիսի 9-ից հետո վերադառնում էին հաղթանակած զինվորները։ Ինչպես տեղեկացրել է Վիկտոր Ռեբեցը, վետերանները կայցելեն Մինսկում գտնվող Հաղթանակի հուշահամալիրը և թանգարանը, «Բրեստի հերոսական բերդ» հուշահամալիրը։ Ռեբեցն ավելացրել է, որ Մինսկում վետերաններին կդիմավորեն ԱՊՀ և Բալթյան երկրների երկաթուղիների ղեկավարները, ովքեր այդ օրերին գտնվելու են Բելառուսի մայրաքաղաքում՝ Երկաթուղային տրանսպորտի հարցերով Համագործակից երկրների խորհրդի նիստին:

90-ամյա Վարդգես Ստեփանյանը 1941 թվականին թողնելով դպրոցը՝ աշխատանքի էր անցել Գյումրիի շոգեքարշերի դեպո և փոխարինել ռազմաճակատ մեկնած բանվորներին: 1943 թվականի սեպտեմբերին նա զորակոչվեց բանակ և մասնակցել էր Վելիկիե Լուկի քաղաքի և Բելառուսի ազատագրմանը։

Մի քանի անգամ վիրավորվել էր, սակայն բուժումն ավարտելուց հետո վերադարձել բանակ:

Հաղթանակից հետո Վարդգես Ստեփանյանը տեղափոխվել էր Արևելյան Պրուսիայում գտնվող Գումբինեն քաղաք, որտեղ մարտերը դեռ շարունակվում էին:

Պատերազմից հետո Ստեփանյանը մնացել է ԽՍՀՄ Պաշտպանության նախարարության հատուկ շարքերում և մինչև 1950 թ.–ը ծառայել է որպես հրամանատար 52-րդ հրետանային գնդում։ 1950 թ.–ի մայիսին նա զորացրվել է և վերադարձել հայրենի Լենինական` աշխատանքի անցնելով լոկոմոտիվային դեպոյում, որտեղ աշխատել են նրա հայրն ու երեք եղբայրները։

Այստեղ նա աշխատել էր որպես շոգեքարշի, այնուհետև՝ էլեկտրաքարշի մեքենավարի օգնական, մեքենավար։

Վարդգես Ստեփանյանը պարգևատրվել է Հայրենական պատերազմի շքանշանով, Կարմիր աստղի շքանշանով, Փառքի շքանշաններով, «Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 25-ամյակ» և «Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 30-ամյակ» մեդալներով։ Պատվավոր երկաթուղային է, Աշխատանքի վետերան:

2005 թ.–ին նա պատիվ է ունեցել մասնակցելու Մոսկվայի Կարմիր հրապարակում կազմակերպված Հաղթանակի շքերթին։

91-ամյա Արտուշ Մկրտչյանը զորակոչվել էր 1942 թվականին, ծառայում էր Ուկրաինական և Բելառուսական ճակատներում: Հաղթանակը գվարդիայի ավագ սերժանտ Մկրտչյանը դիմավորեց Էլբայում։ Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով, Կարմիր դրոշի շքանշանով, «Արիության համար» մեդալով, «1941 – 1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի համար» մեդալով։ Աշխատանքի վետերան է:

92-ամյա Պետրոս Պետրոսյանը ճակատ մեկնել էր 1942 թվականին, առանձին հակատանկային դիվիզիոնի հրետամարտկոցի հրամանատար էր: Մասնակցել էր Ուկրաինայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Չեխոսլովակիայի ազատագրմանը: Երեք անգամ վիրավորվել էր, իսկ մայիսի 9-ը դիմավորել էր Բեռլինում: 1949 թվականին աշխատանքի էր անցել պետական անվտանգության համակարգում: Աշխատել էր Մերձավոր Արևելքում, Եգիպտոսում, Եվրոպայում, Ամերիկայում: Զբաղեցրել էր արտաքին հետախուզության պետի պաշտոնը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն է և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:35
24 Ապրիլի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանրաճանաչ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել:
11:23
24 Ապրիլի 2017
Սերժ Թանկյանը ներկայացրել է «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը
Հայտնի ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը։
11:11
24 Ապրիլի 2017
Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում. կգրանցի մինչև -5 աստիճան
Օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի նվազում Հայաստանի տարածքում։
19:11
23 Ապրիլի 2017
Սպանախը կարո՞ղ է քաղցկեղ առաջացնել
Սպանախը ամենաառողջարար բանջարեղեններից մեկն է, սակայն սխալ օգտագործման պարագայում այն կարող է քաղցկեղ առաջացնել:
17:51
23 Ապրիլի 2017
Մարդու պորտալարի արյունը ճանաչվել է երիտասարդացման միջոց
Ամերիկացի նեյրոկենսաբանները պարզել են, որ մարդու պորտալարի արյան մեջ պարունակվող սպիտակուցները երիտասարդացման միջոց են ծեր մկների համար:
16:30
23 Ապրիլի 2017
Ցուկերբերգը խոստացել է կանխել Facebook-ում սպանությունների մասին նորությունների հրապարակումը
Ցուկերբերգը խոստացել է անել ամեն ինչ` սոցցանցերում ԱՄՆ-ի Քլիվլենդում սպանության առցանց հեռարձակմանը նմանվող նյութերի հրապարակումը կանխելու համար:
13:46
23 Ապրիլի 2017
Վարդանյան եղբայրների դյուցազնական համարն առավելագույն միավորների է արժանացել «Փառքի րոպե» ռուսական շոուի ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայաբնակ Գևորգ և Անդրանիկ Վարդանյաններն ուժային ակրոբատիկ համար են ցուցադրել:
18:39
22 Ապրիլի 2017
Ինչպե՞ս զգալիորեն նվազեցնել վաղ մահացության վտանգը
Մեծ Բրիտանիայի Գլազգոյի համալսարանի գիտնականները խոսել են հեծանիվ քշելու օգտակարության մասին:
13:47
22 Ապրիլի 2017
Հայ դիզայները կներկայացնի «SONČESS» հավաքածուն Թբիլիսիի նորաձևության շաբաթվա շրջանակում
Հայ դիզայներ Սոնա Հակոբյանը կներկայացնի իր «SONČESS» ապրանքանիշի նոր հավաքածուն Թբիլիսիի նորաձևության շաբաթվա (Tbilisi Fashion Week) շրջանակում։
16:19
21 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանի` սրբապատկերով թափանցիկ զգեստը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քիմ Քարդաշյանն իր հագուստով կրկին ցնցել է երկրպագուներին:
20:21
20 Ապրիլի 2017
«Եհովայի վկաները» կհասնեն Ստրասբուրգի դատարան
«Եհովայի վկաները» ՄԻԵԴ–ում կբողոքարկեն իրենց ծայրահեղական կազմակերպության ճանաչելու մասին որոշումը: