487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-8
Եղանակը Երևանում
Հայ
ԵԲԿՏ–ի նախարարական գագաթնաժողովն ընդունել է Երևանյան կոմյունիկեն
16:40
15 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) նախարարական գագաթաժողովը Երևանում ուրբաթ կայացած եզրափակիչ նիստում ընդունեց Երևանյան կոմյունիկեն։ Փաստաթուղթը ներկայացնում է մինչև 2020 թ.–ը ԵԿԲՏ–ի նոր տեսլականն ու առաջնահերթ խնդիրները։

«Մինչ 2020-ը մենք հաստատապես որոշել ենք նվաճել այնպիսի ԵԲԿՏ, որտեղ  մեր համընդհանուր նպատակները կիրառվում են բոլոր անդամ երկրներում` ապահովելով փոխադարձ վստահություն  միմյանց բարձրագույն կրթական համակարգերում, որտեղ որակավորումների ավտոմատ ճանաչումը իրականություն է` թույլ  տալով ուսանողներին և շրջանավարտներին ազատ տեղաշարժվել, որտեղ բարձրագույն կրթությունը նպաստում  է կառուցել ընդգրկուն հասարակություն՝ հիմնված ժողովրդավարական արժեքների և մարդկային իրավունքների վրա, և որտեղ կրթական հնարավորությունները տրամադրում են եվրոպական քաղաքացիության, նորարարության և աշխատանքի հնարավորության  համար անհրաժեշտ կարողություններ և հմտություններ», – նշվում է կոմյունիկեի տեքստում։

ԵԲԿՏ–ն նաև պարտավորվում է աջակցել ուսանողներին և աշխատակազմին ավելի լավ տիրապետել ակադեմիական ազատության հետ կապված իրենց իրավունքներին: «Մենք կաջակցենք բարձրագույն կրթական հաստատություններին գործադրել բոլոր ջանքերը` նպաստելու  միջմշակութային փոխըմբռնմանը, քննադատական մտածողությանը,  քաղաքական և կրոնական հանդուրժողականությանը, գենդերային հավասարությանը, ինչպես նաև ժողովրդավարական և քաղաքացիական արժեքներին` ամրապնդելու համար եվրոպական և գլոբալ քաղաքացիությունը և հիմք հանդիսանալ ընդգրկուն հասարակությունների ստեղծման համար:

Մենք նաև կամրապնդենք ԵԲԿՏ-ի  և Եվրոպական հետազոտական տարածքի  միջև կապը», – նշվում է փաստաթղթում։

Երևանյան կոմյունիկեում նաև ամրագրված են այն պարտավորությունները, որոնց համաձայն ԵԲԿՏ–ն պարտավորվում է ներառել կարճաժամկետ որակավորումները ԵԲԿՏ–ի որակավորումների համապարփակ կառուցվածքում (QF-EHEA) վերանայել որակավորումների ազգային կառուցվածքները` նախորդ կրթության հետ համապատասխանատվության ապահովման նպատակով, բարձրագույն կրթությունը դարձնել ավելի սոցիալական և այլն։

Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի (ԵԲԿՏ) 9–րդ կոնֆերանսը և Բոլոնյան 4–րդ քաղաքական համաժողովն անցկացվում են Երևանում մայիսի 14–15–ը։ Միջոցառմանը մասնակցում են Բոլոնյան գործընթացի 47 մասնակից երկրների ավելի քան 100 պատվիրակներ, ինչպես նաև մոտ 20 կրթության նախարարներ։

Գագաթնաժողովի արդյունքում նախատեսվում է ընդունել նաև Բոլոնյան չորրորդ քաղաքական համաժողովի հռչակագիրը։

ԵԲԿՏ երկրների նախարարների կոնֆերանսն անցկացվում է երկու տարին մեկ անգամ, և համատեղ կոմյունիկեի տեսքով ընդունված կոնֆերանսի արդյունքները պարունակում են մասնակից երկրներում Բոլոնյան գործընթացի հետագա զարգացման հեռանկարային ուղղություններ։

Երևանի գագաթնաժողովի ընթացքում ներկայացվել են որակի ապահովման, ECTS–կրեդիտների օգտագործման, որակավորման համակարգերի, նախորդ կրթության ճանաչման ոլորտում իրականացվող գործունեության հիմնական արդյունքները, որոնք ամրագրված են BFUG–ի 2012–2015 թթ.–ի աշխատանքային ծրագրում։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան:
11:48
17 Հունվարի 2017
«Հոնկոնգ» վիրուսն արդեն Հայաստանում է, սակայն «խոզի գրիպի» նման ագրեսիվ չէ
Եթե նախորդ տարի Հայաստանում մեծ մասամբ շրջանառվում էր գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը կամ, այսպես կոչված, «խոզի գրիպը», ապա այս տարի Հայաստան է ներթափանցել A տեսակի H3N2 ենթատեսակը, որն էլ «Հոնկոնգ» անվանումն ունի:
20:26
16 Հունվարի 2017
Հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է Հայաստանի լեռներում արջի հետ սարսափելի հանդիպման մասին
Հայտնի բռնցքամարտիկ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը նշել է, որ իր կյանքի ամենամեծ էքստրիմը եղել է Հայաստանի լեռներում արջի հետ հանդիպումը։
18:49
16 Հունվարի 2017
Ստեփանակերտի թիմը «ԿիՎիՆ–2017»-ում. Fact check «Նովոստի-Արմենիայից»
Ստեփանակերտի «Աղ ու հացով» ՈւՀԱ–ի թիմի մասնակցությունը Սոչիում հունվարի 10–23–ն անցկացվող «ԿիՎիՆ–2017» 28–րդ միջազգային փառատոնին արժանացավ Բաքվի բուռն բացասական արձագանքին։ Այս կապակցությամբ ադրբեջանական ԶԼՄ–ները սկսեցին ակտիվ տեղեկատվական քարոզարշավ։
17:43
16 Հունվարի 2017
Կրասնոդարցի երկրպագու Միշա պապիկը սուպերմոդելից 1 մլն ռուբլի է ստացել
Կանացի ներքնազգեստի վաճառքով զբաղվող ընկերության մոդել Քսենյա Դելին 1 մլն ռուբլի է նվիրաբերել կրասնոդարցի մարզական երկրպագու Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու ակցիայի շրջանակում։