-4
Եղանակը Երևանում
Հայ
«Հաղթանակի վալս». հաղթական պարին հազարավոր մարդիկ են մասնակցել
17:58
14 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ 14 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Մայիսի առաջին օրերին և մինչև Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 70–ամյա հոբելյանն անցկացվել է «Հաղթանակի վալս» միջազգային ակցիան, որին մասնակցել են ՀԱՊԿ բոլոր անդամ երկրները։

Պատերազմական տարիների ոճով հագնված պարային զույգերը պտտվել են Հայրենական մեծ պատերազմի ժամանակների դասական կոմպոզիցիաների ներքո։

Ջերմ ու բարի նախագիծը նախաձեռնել է ՀԱՊԿ համալսարանական լիգան, այն ուղղված է հայրենասիրության դաստիարակմանը, պատմամշակութային ժառանգության ուսումնասիրման պահպանմանը, մշակութային և բարոյական արժեքների ու ՀԱՊԿ անդամ երկրների հետ Ռուսաստանի հոգևոր միաբանության պահպանմանը։

Ակցիայի համար հարթակներ են դարձել ՀԱՊԿ անդամ երկրների, ինչպես նաև Ռուսաստանի մարզերի քաղաքները։

Հինգշաբթի Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացել է Մոսկվա–Երևան տեսակամուրջ` նվիրված ՀԱՊԿ համալսարանական լիգայի «Հաղթանակի վալս» երիտասարդական միջազգային ակցիայի արդյունքներին։

Այդ ակցիային սեփական ցանկությամբ միացել է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` Ստեփանակերտի բնակիչները նույնպես վալս են պարել Հաղթանակի օրվա առիթով։

Ակցիա բոլոր տարիքի մարդկանց համար

«Նախաձեռնությունը պատահական չի ծնվել Համալսարանական լիգայում, որովհետև ՀԱՊԿ երկրների բազմաթիվ համալսարանների գերակայությունը երիտասարդական քաղաքականությունն է»,– նշեց ՀԱՊԿ համալսարանական լիգայի նախագահ, Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Միխայիլ Ֆյոդորովը։

Ըստ նրա` կազմակերպիչները համարել են, որ ակցիան հետաքրքիր կլինի երիտասարդների համար, քանի որ լավատեսական բնույթ է կրում, դրան միացել են նույնիսկ տիեզերագնացները։

«Սերունդների երկխոսությունը, որը մենք ձևավորել ենք Հաղթանակի նախաշեմին և հենց տոնի նախաշեմին, շատ մեծ նշանակություն ունի։ Նախնական տվյալներով` վեց երկրում 50 հազար մարդ միաժամանակ վալս է պարել»,– ասաց Ֆյոդորովը։

Հաղթանակը ոչ միայն հիշողության մեջ է, այլ նաև գեների մակարդակով

Ռուս–Հայկական (Սլավոնական) համալսարանի և հայկական այլ բուհերի ուսանողները մեծ հաճուքով են պարել Երևանի հաղթական վալսը` միանալով ակցիային։

ՌՀՀ պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը նշեց, որ Հայաստանում Հաղթանակի օրը նշվել է բոլոր մակարդակներով և մեծ շուքով։

«Ցանկանում եմ նշել, որ Ռուս–Հայկական (Սլավոնական) համալսարանի հարթակում մեծ ոգևորություն էր, հավաքվել էր Հայաստանի առաջատար համալսարանների ողջ ուսանողական երիտասարդությունը»,– ասաց Ավետիսյանը։

Նրա խոսքերով` այն բոլոր երիտասարդները, որոնք մասնակցեցին այդ հիանալի տոնական ակցիային, մարմնավորում էին Հաղթանակի ոգին։

«Դա ևս մեկ անգամ հաստատեց, որ Հաղթանակի մեծությունը ոչ միայն մեր հայրերի, պապերի և նախապապերի սրտերում և մտքերում է, այլ նաև գեների մակարդակում»,– նշեց Ավետիսյանը։

Ըստ նրա` այդ միջոցառումն ավանդական կդառնա Հայաստանի համար և կանցկացվի մշտապես։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան:
11:48
17 Հունվարի 2017
«Հոնկոնգ» վիրուսն արդեն Հայաստանում է, սակայն «խոզի գրիպի» նման ագրեսիվ չէ
Եթե նախորդ տարի Հայաստանում մեծ մասամբ շրջանառվում էր գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը կամ, այսպես կոչված, «խոզի գրիպը», ապա այս տարի Հայաստան է ներթափանցել A տեսակի H3N2 ենթատեսակը, որն էլ «Հոնկոնգ» անվանումն ունի:
20:26
16 Հունվարի 2017
Հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է Հայաստանի լեռներում արջի հետ սարսափելի հանդիպման մասին
Հայտնի բռնցքամարտիկ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը նշել է, որ իր կյանքի ամենամեծ էքստրիմը եղել է Հայաստանի լեռներում արջի հետ հանդիպումը։
18:49
16 Հունվարի 2017
Ստեփանակերտի թիմը «ԿիՎիՆ–2017»-ում. Fact check «Նովոստի-Արմենիայից»
Ստեփանակերտի «Աղ ու հացով» ՈւՀԱ–ի թիմի մասնակցությունը Սոչիում հունվարի 10–23–ն անցկացվող «ԿիՎիՆ–2017» 28–րդ միջազգային փառատոնին արժանացավ Բաքվի բուռն բացասական արձագանքին։ Այս կապակցությամբ ադրբեջանական ԶԼՄ–ները սկսեցին ակտիվ տեղեկատվական քարոզարշավ։
17:43
16 Հունվարի 2017
Կրասնոդարցի երկրպագու Միշա պապիկը սուպերմոդելից 1 մլն ռուբլի է ստացել
Կանացի ներքնազգեստի վաճառքով զբաղվող ընկերության մոդել Քսենյա Դելին 1 մլն ռուբլի է նվիրաբերել կրասնոդարցի մարզական երկրպագու Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու ակցիայի շրջանակում։
11:54
16 Հունվարի 2017
Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու խորհուրդներ
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում նշել է մի քանի կետ Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու վերաբերյալ։
20:15
15 Հունվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանը խոսել է «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագծի վերսկսման մասին
Ռուսաստանցի շոումեն, «Comedy Club»–ի ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանը Instagram–ում տեսանյութ է հրապարակել` ակնարկելով, որ շուտով կվերսկսվի «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագիծը։
19:12
15 Հունվարի 2017
Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով վեց մարդու մեղադրանք է առաջադրվել
Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով վեց կասկածյալի մեղադրանք է առաջադրվել:
18:32
15 Հունվարի 2017
«Յանդեքս»–ի նոր բլուզների գրպանում կարելի է նոութբուք տեղավորել
«Յանդեքս. Առարկաներ» առցանց խանութի կայքում նոր բլուզներ են հայտնվել։
20:20
14 Հունվարի 2017
20–ամյա բրիտանացին երկրի առաջին հղի տղամարդն է
20-ամյա բրիտանացին Գլոչեսթերից առաջինն է Բրիտանիայում, ով հայտարարում  է իր հղիության մասին:
19:35
14 Հունվարի 2017
Չելյաբինսկի բնակիչը փչացրել է ալկոտեստերը սեփական շնչառությամբ երեք լիտր օղի խմելուց հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չելյաբինսկի բնակիչներից մեկը դարձել է ոչ միայն շրջանի առաջին սթափարանի այցելուն, այլ նաև կարողացել է փչացնել ալկոտեստերը: