483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ներառական կրթության համակարգում ընդգրկված բազմաթիվ ուսուցիչներ դարձել են այդ գաղափարի կողմնակիցներ. Բախշյան
17:12
14 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ներառական կրթության համակարգում ներգրավված դպրոցների բազմաթիվ ուսուցիչներ հետագայում դարձել են այդ գաղափարի կողմնակիցներ, չորեքշաբթի Sputnik-Արմենիա ռադիոկայանի եթերում ասաց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը։

«Ես չեմ վախենում խոսել այն մասին, որ մեր երկրի ամենահեղափոխական օրենքն (ներառական կրթության հասանելիություն երաշխավորող) ընդունվել է 2014 թվականի դեկտեմբերի 1–ին։ Իսկ այն հեղափոխական է այն պատճառով, որ երաշխավորում է յուրաքանչյուր երեխայի որակյալ կրթությունը»,– ավելացրեց Բախշյանը։

Ըստ նրա` Կրթության ազգային ինստիտուտը վերաորակավորման բարձրացման դասընթացներ է անցկացրել Երևանի 44 դպրոցներում, որտեղ ներառական կրթություն են իրականացվում։

«Ներառական կրթությունը նոր երևույթ չէ Հայաստանում, այն երկրում գործում է արդեն 14 տարի, պարզապես աստիճանաբար նոր մեխանիզմներ են ներդրվում, և դրա շրջանակներն ընդլայնվում են։ Դա բավականին լուրջ քայլ է Հայաստանի համար»,– նշեց Բախշյանը։

Նա ավելացրեց նաև, որ ներառական կրթությունը հիմնված է երեխայի պահանջներին ուսումնական ծրագրի և ամբողջ համակարգի հարմարեցման վրա, ոչ թե հակառակը։ «Իհարկե, դա բավականին դժվար է, և, կարծես, անիրականանալի, բայց դա բոլորովին էլ այդպես չէ։ Դպրոցների տեխնիկական զինումը և հաշմանդամ երեխաների կարիքներին դրանց հարմարեցումը Հայաստանում բավականին լուրջ խնդիրներ են, և եթե սպասենք այդ հարցերի լուծմանը, և միայն դրանից հետո կիրառենք կրթության տվյալ համակարգը, մի ամբողջ հավերժություն կանցնի»,– ընդգծեց Բախշյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:58
27 Մարտի 2017
Կադիրովը և Գալուստյանը Պուտինի աշխատասենյակի մոտ խոստացան «ՆԱՏՕ»-ի պատասխանում «հասնել գլխավորին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, կոմիկ Միխայիլ Գալուստյանը և Comedy Club-ի ռեզիդենտ Դմիտրի Գրաչյովը հումորային մանրապատում են նկարահանել
11:08
27 Մարտի 2017
Հայաստանում մարտի վերջին անկայուն եղանակ է սպասվում
Հայաստանում մարտի վերջին օրերին անկայուն եղանակ է սպասվում։
17:52
26 Մարտի 2017
5 գործողություն, որ չարժե անել ուտելուց անմիջապես հետո
Մեզանից շատերն ապրում են ժամանակի մշտական պակասի պայմաններում, և դա չի կարող չազդել մեր օրվա վրա:
13:45
26 Մարտի 2017
ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ Strangers in the night հիթի հեղինակներից մեկը՝ Ավո Ուվեզյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ ջազմեն, Strangers in the night հիթի հեղինակներից մեկը, սիգար արտադրող ճանաչված AVO ընկերության հիմնադիր Ավո Ուվեզյանը մահացել է ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում:
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։