486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը 160 հազար եվրո կվճարի ՄԻԵԴ–ում երեք հայցերի գործով
16:54
14 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ 14 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը 160 հազար եվրո կվճարի Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված երեք հայցերով, հինգշաբթի կառավարության նիստում ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։

Ըստ նրա` խոսքը երեք գործերի` «Ղարիբյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության», «Բաղդասարյանը, Զարիկյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության», «Ղասաբյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության», որոնցով ՄԻԵԴ–ը 2014 թվականի նոյեմբերի 13–ին պետությունից փոխհատուցում վճարելու վերաբերյալ որոշում է ընդունել։

«Որոշումն ուժի մեջ է մտել 2015 թվականի փետրվարի 13–ից։ Գումարը ենթակա է վճարման երեք ամսվա ընթացքում»,– ասաց Մանուկյանը։

Խոսքը Բյուզանդի փողոցի բնակիչների դատական հայցի մասին է։ Հողատարածքները, որոնց վրա եղել են նրանց տները, ճանաչվել են պետական գերակա շահ։ Տները քանդվել են, իսկ սեփականատերերին փոխհատուցում է տրվել։ Նշված հողատարածքներում էլիտար տներ են կառուցվել։ Բնակիչները դժգոհում էին տան համար տրված անարդար փոխհատուցումներից։

Ինչպես նշեց նախարարը, 2010 թվականի հունվարի 1–ից մինչև 2015 թվականի մայիսի 1–ը ՄԻԵԴ–ում եղել է Հայաստանի դեմ 31 գործ, որոնցով 585 804 եվրոյի վճարման որոշում է ընդունվել։

Նախարարը միաժամանակ ասաց, որ, օրինակ, Ադրբեջանի դեմ նույն ժամանակահատվածում ներկայացվել է 104 գործ, իսկ փոխհատուցումների գումարը կազմել է 1,5 մլն եվրո, Մոլդովայի դեմ` 179 գործ (փոխհատուցումների գումարը` 2,57 մլն եվրո) Բուլղարիայի դեմ` 300 գործ (փոխհատուցումների գումարը` մոտ 4 մլն եվրո) Հունգարիայի դեմ` 393 գործ (փոխհատուցումների գումարը` 4,3 մլն եվրո)։

«Վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի վիճակը հարաբերականորեն բարենպաստ է, բայց դա չի նշանակում, որ պետք է դադարել այն բարելավել և կանխել մարդու իրավունքների խախտումները»,– ասաց Մանուկյանը։

Նա միաժամանակ ոչ կոռեկտ անվանեց այն դատավորներին պատժելու կամ ֆինանսական պատասխանատվության ենթարկելու առաջարկները, ովքեր ընդունել էին որոշումներ, որոնք հետագայում բողոքարկվել են ՄԻԵԴ–ում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:06
23 Փետրվարի 2017
Գիտնականն ու զբոսավարն ընկել են գործող հրաբխի խառնարանը և ողջ են մնացել
Արգենտինացի գիտնական–հրաբխագետ Ռոդոլֆո Ալվարեսը (Rodolfo Alvarez) և նրա զբոսավարը ողջ են մնացել Նիկարագուայի Մասայա գործող հրաբխի խառնարանն ընկնելուց հետո։
10:25
23 Փետրվարի 2017
Հանրապետության տարածքում ջերմաստիճանը բարձրացել է
Ձմեռը, կարծես, չի ուզում զիջել դիրքերը, սակայն եղանակը տաքացել է։
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը:
11:12
22 Փետրվարի 2017
Ձմեռը զիջում է դիրքերը. սպասվում է մինչև 16 աստիճան տաքություն
Շուրջ երկու ամիս տևած սառնամանիքներից հետո Երևանում վերջապես սպասվում է դրական ջերմաստիճան։
19:50
21 Փետրվարի 2017
Երիտասարդ հայ տղան Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին մարդ փրկելու համար
Երիտասարդ Տիգրան Բաղդասարյանը Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին, որը հանձնվում է երիտասարդ հերոսներին խիզախ արարքների համար։
14:45
21 Փետրվարի 2017
Դուբայում քննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի Cayan Group դեվելոփեր–ընկերությունը շարունակում է իրավաբանական հետապնդումը ռուսաստանցի մոդելի նկատմամբ:
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը: