483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Մասնագետները ստուգում են Երևանի ատրակցիոնների անվտանգությունը, բացասական եզրակացություն դեռևս չկա. փորձագետ
15:38
14 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Մասնագետները ստուգում են Երևանում գործող ատրակցիոնների անվտանգությունը, 2015թ. տեխնիկական ստուգման արդյունքում բացասական եզրակացություն դեռևս չկա, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Տեխնիկական անվտանգության կենտրոնի գլխավոր մասնագետ Լուսինե Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ Հաղթանակի զբոսայգու 25 ատրակցիոնների վերաբերյալ վերջնական փորձագիտական եզրակացությունն արդեն այսօր կտրամադրվի դրանց սեփականատիրոջը` «Ուրախ ժամանց» ՍՊԸ-ին։

«Տեխզննման գործընթացում է գտնվում ևս 20 ատրակցիոն, որոնք պատկանում են «ՍԿՈՊ» ՍՊԸ-ին, որոնք գտնվում են Երևանի «Լունա-պարկում» «ՍԿՈՊ» ընկերությունը ևս երկու ատրակցիոն է տեղադրել Օղակաձև զբոսայգու տարածքում, և դրանք այս պահին ստուգվում են», – ասաց Հովհաննիսյանը։ 

Նրա խոսքերով` մասնագետները նաև որոշում են «Մանկական երկաթուղու» 10 ատրակցիոնների անվտանգության աստիճանը, որոնք շահագործում է «ԱՍԱ» ՍՊԸ–ն, Մալաթիա–Սեբաստիա վարչական համայնքում գտնվող երեք ատրակցիոնները և Երևանի կենդանաբանական այգում տեղադրված երկու ատրակցիոնները։

Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ 2014 թ.–ին «Ուրախ ժամանց» ՍՊԸ–ի կողմից շահագործվող ատրակցիոններից մեկին և «ՍԿՈՊ» ՍՊԸ–ին պատկանող ատրակցիոններից մեկին տրվել է բացասական փորձագիտական եզրակացություն, ինչից հետո անսարքությունները վերացվել են, ատրակցիոնները հիմնանորոգվել են և կրկնակի տեխզննման արդյունքում դրական գնահատական են ստացել։

«2014 թ.–ին Գյումրիում տեղադրված «Ամերիկյան բլրակներ» և «Պտտվող անիվ» ատրակցիոնները ևս բացասական եզրակացություն են ստացել, և դրանք չեն կարող շահագործվել», – ավելացրեց Հովհաննիսյանը։

Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տվյալներով` հանրապետության տարածքում գրանցված է 123 ատրակցիոն, 82–ը` Երևանում և 41–ը` մարզերում։

Անկախ Հայաստանի պատմության ընթացքում հանրապետությունում գրանցվել է կարուսելի ճոպանների վնասման երկու դեպք` 2010 թ.–ին` Հաղթանակի այգում և 2009 թ.–ին` Լունա–պարկում։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:09
09 Դեկտեմբերի 2016
LinkedIn–ը պաշտոնապես Microsoft-ին է պատկանում
Microsoft ընկերությունն ավարտել է 26,2 մլրդ դոլարով LinkedIn սոցիալական ցանցի գնման գործարքը:
15:35
09 Դեկտեմբերի 2016
Անակնկալ է սպասվում Ամանորի տոնավաճառի բացման արարողության մասնակիցներին Երևանում
Երևանում դեկտեմբերի 10-ին ժամը 17։00-ին տեղի կունենա Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի պաշտոնական բացումը:
12:29
09 Դեկտեմբերի 2016
Մոսկվայի շապիտո կրկեսը երևանցիներին «Ամանորյա անակնկալներ» կմատուցի
Մոսկվայի շապիտո կրկեսը Երևանում ելույթ կունենա «Ամանորյա անակնկալներ» ծրագրով:
11:39
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանում հանգստյան օրերին ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հայաստանի մի շարք մարզերում և Երևանում թույլ ձյուն է կանխատեսվում։
20:57
08 Դեկտեմբերի 2016
Business Insider-ը նշել է 2016 թվականի ամենավատ ֆիլմերը
Business Insider պորտալը կազմել է 2016 թվականի 25 ամենաձախողված ֆիլմերը։
18:20
08 Դեկտեմբերի 2016
Beeline-ը հայտարարել է Drive բջջային ինտերնետի սակագնային փաթեթների պայմանների բարելավման մասին
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Drive բջջային ինտերնետի հետվճարային սակագնային փաթեթների (ՍՓ) պայմանների բարելավման մասին։
17:51
08 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը Քանյեից ապահարզան կպահանջի վերջինիս ապաքինումից հետո
Քիմ Քարդաշյանն ապահարզան կպահանջի Քանյե Ուեսթից, երբ նա ապաքինվի նյարդային հյուծվածությունից:
16:50
08 Դեկտեմբերի 2016
Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրաճանաչ երգիչ Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել:
12:55
08 Դեկտեմբերի 2016
Վեցամյա պոլիգլոտ Սաշա Բեյլերյանը հավաստիացրել է հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերենին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վեցամյա պոլիգլոտ Ալեքսանդր Բեյլերյանը, ով «Ամենից լավը» հեռուստանախագծում իր ելույթով ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին, վստահեցրել է իր հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերեն լեզվին:
12:11
08 Դեկտեմբերի 2016
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը տոնում է իր 11–ամյակը
Այսօր «Նովոստի–Արմենիա» գործակալությունը առիթ ունի շնորհավորելու իր բոլոր հավատարիմ ընթերցողներին գործակալության հերթական` արդեն 11–րդ տարեդարձի կապակցությամբ։
20:42
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման։
20:28
07 Դեկտեմբերի 2016
Դանիահայ երիտասարդ աղջիկը կպայքարի 300–կիլոմետրանոց արկտիկական արշավի մասնակցության համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դանիահայ Իզաբել Էյլա Ահարոնյանը կպայքարի 2017 թվականին անցկացվելիք Fjällräven Polar արկտիկական 300–կիլոմետրանոց բացառիկ արշավի մասնակցության համար։