484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պատիվ է համարում Վենետիկի բիենալեի «Ոսկե առյուծին» արժանանալը. վարչապետ
14:53
14 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի համար մեծ պատիվ է արժանանալ Վենետիկի բիենալեի «Ոսկե առյուծին», հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Վենետիկի բիենալեի «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակը մայիսի 9–ին ստացել է Հայաստանի ազգային տաղավարը։ Տաղավարը կոչվում է Armenity, որը անգլիականացված բառ է` վերցված ֆրանսիական «Arménité»–ից, հասկացություն, որով բնորոշում են ցեղասպանությունը վերապրած մարդկանց երեխաներին ու թոռներին։ Նրանք սփռվել են աշխարհով մեկ, սակայն պահպանել են հավատարմությունը ինքնությանը, հայերենին, պատմությանը, մշակույթին և ավանդույթներին։

«Հայաստանի համար մեծ պատիվ է արժանանալ բարձրագույն մրցանակի նման հեղինակավոր միջազգային հարթակում և կրկնակի հաճելի է, որ դա տեղի է ունեցել Հայաստանի համար խորհրդանշական տարում (Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցը, խմբագրություն)», – ասաց Աբրահամյանը։

Նա նշեց, որ այս հեղինակավոր միջոցառման շրջանակում «Հայություն» անվանումով ցուցադրությունը ներկայացվել էր Սուրբ Ղազար կղզում` Մխիթարյան միաբանության տարածքում և նվիրված էր Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։ Ցուցահանդեսին մասնակցել են 18 ժամանակակից սփյուռքահայ արվեստագետներ։

«Ցեղասպանությունը վերապրած մարդկանց հետագա սերունդների ջանքերի համախմբման միջոցով մենք կարողացանք աշխարհին ցույց տալ, թե ովքեր են հայերը, ինչ ներուժ ունեն և ինչպես հայկական արվեստը կարող է ինտեգրվել համաշխարհային արվեստի մեջ»,  ասաց Աբրահամյանը։

Վարչապետը նաև նշեց, որ նման հեղինակավոր բիենալեում Հայաստանի հաղթանակը Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, մշակույթի նախարարության, Իտալիայում ՀՀ դեսպանատան, բարերարների և արվեստի ներկայացուցիչների աշխատանքի արդյունքն է։

Տաղավարի համակարգող, շվեյցարահայ Ադելինա ֆոն Ֆյուրստենբերգ–Ջուբերյանը արվեստագիտական աշխատանքի մեծ փորձ ունի։ Նա կազմակերպել է Էնդի Ուորհոլի, Ջոն Քեյջի, Լորա Անդերսոնի, Ֆիլիպ Գլասի, Մարինա Աբրամովիչի, Ռոբերտ Ուիլսոնի ցուցահանդեսներն ու ցուցադրությունները։

1993թ.–ին Վենետիկի բիենալեում նա է եղել իտալական և ռուսական տաղավարների համահամակարգողը։ Ռուսաստանն այդ ժամանակ ներկայացնում էր Իլյա Կաբակովը։

Ադելինա ֆոն Ֆյուրստենբերգ–Ջուբերյանը ցուցադրության համար ընտրել էր Լիբանանում, ԱՄՆ–ում, Կանադայում, Եգիպտոսում, Ֆրանսիայում, Թուրքիայում, Իրանում, Հունաստանում բնակվող հայ նկարիչների աշխատանքները։

Նրանց ստեղծագործություններում արտացոլված են ոչ միայն Հայաստանի, այլ նաև այն երկրի մշակույթն ու ավանդույթները, որը նրանց համար հարազատ բնօրրան է դարձել։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
11:56
26 Ապրիլի 2017
Ողջ գիշեր կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Ողջ գիշեր միակողմանի կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը։
11:03
26 Ապրիլի 2017
Կարգավորիչը հայաստանյան շուկաներում ադրբեջանական արտադրության խնձորներ է հայտնաբերել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում արձանագրվել են ադրբեջանական  խնձորի իրացման դեպքեր:
17:40
25 Ապրիլի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյան. մենք կարող ենք փոխել մեր նպատարկները, բայց ոչ արժեքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միհրան Հարությունյանը հրապարակել է ապրիլի 23-ին Նյու Յորքում կայացած ակցիայի տեսանյութը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
16:07
25 Ապրիլի 2017
Աշխարհի «ամենածանր» կնոջ քույրը մեղադրել է բժիշկներին ստի մեջ
Աշխարհի ամենածանր կնոջ` եգիպտացի Էման Աբդ էլ–Աթիի քույրը հայտարարել է, որ հնդկական կլինիկայի բժիշկները ստել են:
11:15
25 Ապրիլի 2017
Օլանդը ծաղիկներ է դրել Կոմիտասի արձանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։
11:03
25 Ապրիլի 2017
Ալեքսիս Օհանյան. Ապրիլի 24–ը ծանր օր է հայերիս համար
Հայազգի ինտերնետ–գործարար, Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Facebook–ում գրառում է կատարել:
15:35
24 Ապրիլի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանրաճանաչ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել:
11:23
24 Ապրիլի 2017
Սերժ Թանկյանը ներկայացրել է «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը
Հայտնի ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը։
11:11
24 Ապրիլի 2017
Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում. կգրանցվի մինչև -5 աստիճան
Օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի նվազում Հայաստանի տարածքում։