486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ՀԱՊԿ ինստիտուտի տնօրենը հուշարձան է բացել իր հոր` ՀՄՊ հերոսի հիշատակին
21:33
13 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ՀԱՊԿ ինստիտուտի տնօրեն Նվեր Թորոսյանը և Խորհրդային միության հերոս, գեներալ–լեյտենանտ Յուրի Բաբանսկին չորեքշաբթի Արագածոտնի մարզի Արագած գյուղում Հայրենական մեծ պատերազմի հերոս, Նվեր Թորոսյանի հոր` Սուրեն Թորոսյանի հիշատակին նվիրված հուշարձան են բացել։

Խորհրդային զինվորի պատկերով խաչքարի բացմանը ներկա են եղել Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության պետի տեղակալ, գնդապետ Վադիմ Սնեգիրյովը, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ և գյուղի բնակիչներ։ 

Генерал-полковник Юрий БабанскийԲաբանսկու խոսքով` հուշարձանի բացմամբ շարունակվում է այն բարի գործը, որը կատարել են վետերանները, նրանց փառավոր սխրանքները։ Խաչքարի բացումը և մասնագետների, և վետերանների, և Արագածի համայնքի ներկայացուցիչների համատեղ աշխատանքի արդյունք է, ինչը երկու ժողովուրդների ներկայացուցիչների համատեղ աշխատանքի օրինակ է։

Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության պետի տեղակալ գնդապետ Վադիմ Սնեգիրյովն իր հերթին նշել է, որ ողջ կյանքի ընթացքում Թորոսյանը Հաղթանակի զինվոր էր, իր ժողովրդի հերոս, ում մասին գյուղի բոլոր բնակիչները միշտ կհիշեն։

Полковник СнегиревՀայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության վետերանների խորհրդի ղեկավար գնդապետ Գրիգորի Յավրումովի խոսքով` Սուրեն Թորոսյանը վետերանների կազմակերպության անդամների շարքում է, թեև 7 տարի առաջ է մահացել։

Միջոցառման շրջանակում Յուրի Բաբանսկուն Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անունից հանձնվեց «Մարշալ Բաղրամյան» մեդալ, իսկ «Եվրասիա» հասարակական կազմակերպության կողմից` «Ոսկե Արագած» մեդալ։ Նույն մեդալին արժանացավ նաև Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության պետ Վյաչեսլավ Բիրյուկովը։

Յուրի Բաբանսկին իր հերթին Նվեր Թորոսյանին հանձնեց նրա հոր` «Դեպի անմահություն» հետմահու մեդալը։

Генерал-лейтенант Юрий БабанскийՍուրեն Մամիկոնի Թորոսյանը ծնվել և ողջ կյանքն ապրել է Արագած գյուղում։ Ռազմաճակատ է զորակոչվել 1941 թվականին և ուղևորվել է Կերչ։ 1949 թվականին ավարտել է Երևանի պետական մանկավարժական տեխնիկումը, որից հետո 53 տարի աշխատել է տեղի դպրոցում` որպես գրադարանավար։ Արժանանալով բազմաթիվ պետական պարգևների, Ռուսաստանի սահմանապահ ծառայության ղեկավարության, Մոսկվայի քաղաքապետի խրախուսման, զինվորական կոչումների` սկսել է սահմանապահների երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության ակտիվ գործունեություն վարել, ընդգրկվել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության Վետերանների հասարակական կազմակերպությունում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:12
22 Փետրվարի 2017
Ձմեռը զիջում է դիրքերը. սպասվում է մինչև 16 աստիճան տաքություն
Շուրջ երկու ամիս տևած սառնամանիքներից հետո Երևանում վերջապես սպասվում է դրական ջերմաստիճան։
19:50
21 Փետրվարի 2017
Երիտասարդ հայ տղան Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին մարդ փրկելու համար
Երիտասարդ Տիգրան Բաղդասարյանը Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին, որը հանձնվում է երիտասարդ հերոսներին խիզախ արարքների համար։
14:45
21 Փետրվարի 2017
Դուբայում քննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի Cayan Group դեվելոփեր–ընկերությունը շարունակում է իրավաբանական հետապնդումը ռուսաստանցի մոդելի նկատմամբ:
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։
18:35
18 Փետրվարի 2017
Ինչու՞ են բժիշկները կրում կանաչ և կապույտ համազգեստ
Համազգեստը կարող է լինել կանաչ կամ կապույտ, բայց ոչ սպիտակ։ Պարզվում է, որ նման փոքր մանրուքից կարող է կախված լինել վիրահատության ընթացքն ու հաջողությունը:
12:33
16 Փետրվարի 2017
ԱՆ. Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը` միջին ծանրության
Մոսկվա–Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
11:04
16 Փետրվարի 2017
Հայաստանում օդի ջերմաստիճանի տարբերությունը, 2016 թ.–ի փետրվարի համեմատ, շուրջ 30 աստիճան է
Անցած տարի այս օրը ցերեկը Երևանում +16...+17 աստիճան էր, իսկ այսօր գիշերը Երևանի ցածրադիր գոտում ջերմաստիճանը նվազեց մինչև -18....-19 աստիճան։