480.69
+0.25
548.66
+2.88
8.14
+0.07
+27
Եղանակը Երևանում
Հայ
Զգուշացեք, դռները փակվում են. ՀԿԵ–ն կոչ է անում զգոն լինել երկաթուղային գծերի վրա
21:16
13 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի հատուկ հանձնաժողովը չորեքշաբթի ստուգել է Երևան–Վանաձոր երկաթուղային հատվածում անվտանգության նորմերի հետ կապված իրավիճակը։

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Վալկոյի գլխավորած հանձնաժողովը ստուգել է ճանապարհային հատվածն ամեն շաբաթ անցկացվող անվտանգության օրերի շրջանակում։

Ստուգման ընթացքում գնացքների ընթացքի անվտանգության ստուգող Լևոն Հակոբյանը, էլեկտրիֆիկացման և էներգամատակարարման, ավտոմատացման, հեռամեխանիկայի և կապի ձեռնարկությունների պետերը տեսչական ուղևորությանը մասնակցած լրագրողներին ներկայացրին երկաթուղում անվտանգության նորմերի պահպանման իրավիճակը։

Տագնապներն ու վտանգը երկաթուղում

Մասնագետներին, մասնավորապես, մտահոգում է այն, որ հայկական գյուղերի բնակիչները գրեթե ամեն օր աղբ են նետում ռելսերի վրա, չեն պահպանում անվտանգության կանոնները, մշտապես անցնում են չորսուների վրայով, անօրինական անցնում են երկաթուղային գծերի վրայով, ռելսերի կողքին կենդանի  են արածեցնում։

Գնացքը ավտոմեքենա չէ, որը կարող է մի կողմ թեքվել

Սերգեյ Վալկոն նշեց, որ կենդանիների անօրինական արածեցման հետ կապված դեպքերի թիվն ավելանում է` 28 դեպք 2013 թվականին, 30 դեպք 2014 թվականին։ Նրա խոսքով` միայն 2014 թվականին գրանցվել է 45 դժբախտ պատահար 30 մահվան ելքով։

«Այդ իսկ պատճառով մենք հրավիրել ենք ղեկավարներին, որպեսզի նրանք մեզ հետ անցնեն, տեսնեն անօրինական անցումների, կանոնների պահպանման հետ կապված վիճակը, և այդ կանոնները պետք է այսօր պահպանել` շարժման անվտանգությունն ապահովելու համար»,– նշեց Վալկոն լրագրողների հետ զրույցում։

Ըստ նրա` ուղևորատար գնացքը երթևեկում է ամեն օր, այդ թվում, էլեկտրագնացքները, որոնք անվտանգության սպառնալիք են ստեղծում մարդկանց համար։

«Հիմնական նպատակն անվտանգության վիճակի բարելավումն է, ինչի համար ղեկավար մարմինները պետք է իրենց համայնքներում աշխատանք տանեն։ Մեր ձեռնարկությունը նույնպես աշխատում է այդ ուղղությամբ։ Մենք փորձում ենք մարդկանց բացատրել, որ գնացքն ավտոմեքենա չէ, որ մի կողմ թեքվի»,– ավելացրեց Վալկոն։

Այսպես, նրա խոսքով, եթե մեքենավարն արգելակման գործողություն է կատարում, ապա գնացքի արգելակման ուղին կազմում է գրեթե հազար մետր։ Բացի այդ, Վալկոն նշեց, որ վերջին տարիներին Հայաստանում ուղևորատար գնացքների արագությունն ավելացել է մինչև 100 կիլոմետր ժամ։

Գունավոր մետաղի գողություն երկաթուղում

«ՀԿԵ» ՓԲԸ անվտանգության ծառայության պետի տեղակալ Արմեն Պետրոսյանն իր հերթին հրավիրել է լրագրողների ուշադրությունը ևս մեկ տարածված խախտման վրա, որը վտանգում է գնացքների երթևեկության անվտանգությունը` գունավոր մետաղի թալանը երկաթուղային անցումներից։ Նա տեղեկացրեց, որ հատկապես տարածված է կապի մալուխի գողությունը, ինչը հանգեցնում է լուսացույցների աշխատանքի խախտման, կայարանների միջև կապի կորստին, և, հետևաբար, գնացքների երթևեկի լիարժեք կարգավորման անհնարինությանը։

«Փաստորեն, 2-3 հազար դրամի շահույթի համար, որը կարող է ստանալ մալուխը գողացած մարդը, խախտվում է գնացքների շարժման ժամանակացույցը, երկաթուղին էական կորուստներ է կրում»,– նշեց Պետրոսյանը։

Վերջին կայարանը` Վանաձոր

Նշանակման վերջին կետում` Վանաձորում, հանձնաժողովի անդամները հանդիպում ունեցան Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ` պայմանավորվելով գործակցության ընդլայնման, դպրոցներում երկաթուղու անվտանգության նորմերի պահպանման անհրաժեշտության վերաբերյալ սեմինարների անցկացման մասին։

«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն է և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: -0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:39
29 Հունիսի 2017
Սուրենյանը խոստացել է միջոցներ ձեռնարկել, եթե Երևանում +40C°–ից բարձր լինի (ՖՈՏՈ)
Սուրենյանը խոստացել է, որ Հովերի հետ համատեղ լուսանկարից հետո եղանակը կհովանա:
15:25
29 Հունիսի 2017
Հայերը ժլատ են Facebook-ում like–երի առումով. փորձագետ
Facebook-ում օրական ավելի քան 800 մլն like է դրվում։
14:13
29 Հունիսի 2017
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. հունիսի 30-ին ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը նորմայից բարձր կլինի
Հունիսի 30-ին ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կլինի 7:
12:02
29 Հունիսի 2017
Սողունների սեզոնային ակտիվացում. ԱԻՆ–ը հորդորում է զգոն լինել
Ի՞նչ պետք է անել օձի խայթոցի դեպքում։
11:42
29 Հունիսի 2017
Մահացել է «Իվանուշկի International» խմբի նախկին անդամ Օլեգ Յակովլևը
48 տարեկանում կյանքից հեռացել է Իվանուշկի International» խմբի նախկին անդամ Օլեգ Յակովլևը։
11:18
29 Հունիսի 2017
Գարիկ Մարտիրոսյանի կինը 6 ժամ պարել է Ազատության հրապարակում և արևահար եղել Երևանում (ՎԻԴԵՈ)
Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, Instagram–ում հրապարակել է երևանյան արկածների տեսանյութը։
19:49
28 Հունիսի 2017
ԱՄՆ–ում 5–ամյա որդու սպանության մեջ մեղադրվող Արամազդ Անդրեսյանը, հնարավոր է, դատապարտվի 25 տարվա ազատազրկման (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հնգամյա որդու սպանության մեջ մեղադրվող Արամազդ Անդրեսյանն իրեն բավականին տարօրինակ է պահել Նևադա նահանգի դատարանի դահլիճում։
18:41
28 Հունիսի 2017
Շոգը չի խնայում ոչ մեկին. «եղանակային գուրու» Սուրենյանը ևս հանձնվում է
Վերջին մի քանի օրը Երևանում և Հայաստանի մարզերում հաստատվել է անոմալ շոգ եղանակ։
14:51
28 Հունիսի 2017
Ո՞ր մթերքներն են չափազանց անցանկալի շոգին. մեկնաբանում է գլխավոր ինֆեկցիոնիստը
Հայաստանն այն երկրներից է, որտեղ ամառային և ձմեռային ջերմաստիճանների տարբերությունը հասնում  է 65 աստիճանի:
13:01
28 Հունիսի 2017
Ինչ վտանգներ ունի սաստիկ շոգը. զգուշացնում է ԱՆ–ը
Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար ազդեցության հետ մեկտեղ, կարող է նաև առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ:
11:55
28 Հունիսի 2017
Ադրբեջանական ավիաուղիները սպառնացել են լուծել «հայկական ձևով հնդկահավի» հարցը
«Ադրբեջանական ավիաուղիները» պատրաստվում է դիմել «Աէրոֆլոտին» խնդրանքով։
20:17
26 Հունիսի 2017
Ամիչ կամ ով է պատրաստել հայկական ձևով հնդկահավը Բաքու մեկնող օդանավի ուղևորների համար
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշեց ավելի մանրամասն տեղեկանալ հայկական ավանդական խոհանոցի այս ճաշատեսակի մասին։