482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայ իրավապաշտպանը ահազանգում է մարդու իրավունքների խախտումների մասին քրեակատարողական հաստատություններում
20:39
13 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի քրեակատարողական հաստատություններում և ընդհանրապես «փակ հաստատություններում» առկա են մարդու իրավունքների շատ լուրջ խախտումներ, որոնց մասին երկար տարիներ խոսում են տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց «Անմեղության հայկական ծրագիր» հասարակական իրավապաշտպան կազմակերպության նախագահ Զարուհի Մեժլումյանը։

Ըստ նրա` Եվրոպայի խորհրդի խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեն բազմաթիվ զեկույցներ է ներկայացրել քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ։
 
«Նշվում է ՔԿՀ գերբնակեցման խնդիրը, երբ ութ մարդու համար նախատեսված խցերում պահվում են 12-13 կալանավորներ։ Կան խնդրի կարգավորման բազմաթիվ հնարավորություններ, որոնք նախատեսված են մեր օրենսդրությամբ, օրինակ, պայմանական–վաղաժամկետ ազատման ինստիտուտը, ռեժիմի փոփոխման համակարգը»,– ասաց Մեժլումյանը։

Նա նշեց նաև դեպքեր, երբ մի քանի տարվա ընթացքում դատապարտյալները դիմում են պայմանական–վաղաժամկետ ազատման համար, բայց նրանց մերժում են։ Նրա խոսքով, եթե այդ մեխանիզմներն աշխատեին, ՔԿՀ–ների գերբնակեցման հարցը կլուծվեր։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
22 Մայիսի 2017
Անձրևները չեն զիջում դիրքերը Հայաստանում
Անձրևն ու ամպրոպը չեն զիջում դիրքերը Հայաստանում։
10:26
22 Մայիսի 2017
Արմեն Մուրադյանը վիրահատվել է
ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը վիրահատվել է։
19:36
21 Մայիսի 2017
Ճարպն այրող վեց մթերք
Թեթև ուտեստները կօգնեն ոչ միայն ազատվել քաղցի զգացումից, այլև վերահսկել սեփական քաշը։
18:25
21 Մայիսի 2017
Լուրերի հաղորդավարուհին շոկի մեջ է ընկել ստուդիայում հայտնված շան պատճառով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Мир 24» հեռուստաալիքի լուրերի հաղորդավարուհին վախեցել է սև շան պատճառով, որը ուղիղ եթերի ընթացքում հայտնվել է սեղանի տակից:  
17:13
21 Մայիսի 2017
Մոռացեք հիվանդությունների մասին. երեխայի իմունիտետն ամրապնդելու 5 պարզ կանոն
Ներկայացնում ենք 5 պարզ կանոն, որոնք կօգնեն ամրապնդել երեխայի իմունիտետն և մոռանալ հիվանդությունների մասին։
13:07
21 Մայիսի 2017
«Լուռ մարդասպաններ». 6 հիվանդություններ, որոնք ընթանում են առանց ախտանիշերի
Գոյություն ունեն հիվանդություններ, որոնց ընթանում են գրեթե առանց ախտանիշերի, և մի գեղեցիկ օր բացահայտում են իրենց:
10:30
21 Մայիսի 2017
Հայաստանին հզոր ցիկլոն է մոտենում. մի շարք մարզերում սպասվում են ինտենսիվ տեղումներ
Հայաստանի տարածքը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։
20:22
19 Մայիսի 2017
Սուրենյան. Երևանը հրաշքով փրկվեց պտտահողմից (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Երևանն այսօր հրաշքով փրկվեց եղանակային աղետից։
18:55
19 Մայիսի 2017
Հրապարակվել է տեսանյութ, որն ապացուցում է Էրդողանի ներգրավվածությունը ԱՄՆ–ում խաղաղ ցուցարարների ծեծին
Տեսագրությունն անուղղակիորեն մատնանշում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներգրավվածությունը Վաշինգտոնում հայ, քուրդ և եզդի խաղաղ ցուցարարների դաժան ծեծին:
15:47
19 Մայիսի 2017
Փորձագետ. հայկական սփյուռքը պետք է դաժան արձագանքի Վաշինգտոնում Էրդողանի կողմանիցների կողմից ցուցարարների ծեծին
ԱՄՆ-ի հայկական համայնքը պետք է ամենադաժան կերպով արձագանքի Ռեջեփ Էրդողանի կողմնակիցների կողմից Վաշինգտոնում հայ, քուրդ, եզդի խաղաղ ցուցարարների ծեծին:
12:09
18 Մայիսի 2017
Երևանում երկու նոր արագաչափ կգործարկվի
Երևանում կգործարկվի երկու նոր արագաչափ։
13:17
17 Մայիսի 2017
ՃՈ իրավախախտումների մասին որոշումների ծանուցումները՝ SMS հաղորդագրության միջոցով
Գործարկվելու է տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների մասին որոշումների ծանուցումները SMS–ի միջոցով ստանալու համակարգը: