485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+4
Եղանակը Երևանում
Հայ
«Երևանյան գավաթ» սիրողական հեծանվասպորտի երրորդ մրցաշարը կմեկնարկի մայիսի 23–ին
17:59
13 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Երևանյան գավաթ» սիրողական հեծանվասպորտի երրորդ մրցաշարը կմեկնարկի մայիսի 23–ին, չորեքշաբթի լրագրողներին ասաց Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանը։ 

Մրցաշարին կմասնակցեն սիրողական հեծանվորդները, այդ թվում` Ոստիկանության, Արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարության և Հայաստանի պետական այլ կառույցների ներկայացուցիչները։

««Երևանյան գավաթ-3»–ը մեկնարկում է «Վահագնի» թաղամասին հարող տարածքից։ Մենք բոլոր ցանկացողներին հրավիրում ենք մասնակցել այս մրցաշարին։ Միջոցառման նպատակը հեծանվային մշակույթի և այդ մարզաձևի նկատմամբ հասարակական հետաքրքրությունը զարգացնելն է»,– ավելացրեց Անտոնյանը։  

Ըստ նրա, երրորդ նախագծին առաջին անգամ կմասնակցեն Հայաստանի տարբեր նախարարությունների և գերատեսչությունների, առանձին բուհերի թիմերը։

«Բացի այդ, մայիսի 28–ին 100 հեծանվորդներ կմասնակցեն Հանրապետության հրապարակից մեկնարկող Երևան–Ստեփանակերտ հեծանվավազքին, որով սկիզբ կդրվի Արցախի տարածքում հեծանվային մշակույթի քարոզարշավին»,– ընդգծեց Անտոնյանը։

2013 թվականի սեպտեմբերի 1–ին Սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիան կազմակերպել է «Երևանյան գավաթ» սիրողական առաջին մրցաշարը, որին մասնակցել է ավելի քան 100 հեծանվորդ, իսկ մրցաշարի երկու հաղթողները 2014 թվականի փետրվարին մեկնել են Հնդկաստան միջազգային սիրողական մրցաշարին մասնակցելու նպատակով։

2014 թվականի հունիսի 1–ին կազմակերպվել է նաև մանկական մրցաշար 14 տարեկանից ցածր մարզիկների համար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:38
10 Դեկտեմբերի 2017
Հայտնի են YouTube–ի տարվա ամենահայտնի տեսահոլովակները
YouTube–ը հրապարակել է տարվա ամենահայտնի երաժշտական տեսահոլովակների ցանկը:
15:15
10 Դեկտեմբերի 2017
Ընտրվել են տարվա վատագույն ֆիլմերը
Rolling Stone պարբերակը ընտրել է տարվա ամենավատ ֆիլմերը։
12:41
10 Դեկտեմբերի 2017
Հոֆմանը պատմել է, թե ինչպես է նրան ուղղորդել Վիլյամ Սարոյանը (ՎԻԴԵՈ)
Օսկարակիր դերասան Դասթին Հոֆմանը պատմել է իր ստեղծագործական ուղու մասին:
20:47
09 Դեկտեմբերի 2017
Աշխարհի առաջին SMS հաղորդագրության հեղինակը պատմել է դրա բովանդակության մասին
Պատմության մեջ առաջին SMS հաղորդագրությունն ուղարկվել է 25 տարի առաջ։
19:37
09 Դեկտեմբերի 2017
Ճարպն այրող արդյունավետ ըմպելիք
Այս ըմպելիքի մեկ բաժակը կթարմացնի և միաժամանակ կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից։
18:12
09 Դեկտեմբերի 2017
Սմարթֆոնից կախվածությունը հանգեցնում է փոփոխությունների գլխուղեղում
Հետազոտության ընթացքում հարցված երիտասարդների 46 տոկոսը նշել է, որ կյանքը չի պատկերացնում առանց սմարթֆոնի։
17:00
09 Դեկտեմբերի 2017
18 երկրների գեղեցկուհիներ ժամանել են Երևան` «Թոփ մոդել ԱՊՀ-2017» գեղեցկության մրցույթին մասնակցելու համար (ՖՈՏՈ)
«Թոփ մոդել ԱՊՀ- 2017» գեղեցկության մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 10-ին Երևանում:
15:48
09 Դեկտեմբերի 2017
4 ռուսերեն բառեր, որոնք փոխառված են հայերենից
Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է։ Այն աշխարհի հնագույն լեզուներից մեկն է, այդ իսկ պատճառով հայերեն արմատներով բառերը ռուսերենի հնագույն բառերից են։
14:25
09 Դեկտեմբերի 2017
Վիտամինային ռումբ. արքայանարնջի 6 օգտակար հատկությունները
Տարվա ցուրտ ժամանակ մեր օրգանիզմը վիտամինների և օգտակար նյութերի կարիք ունի:
11:37
09 Դեկտեմբերի 2017
«Հայր մեր» աղոթքի տողերից մեկի թարգմանությունը կարող է փոխվել
Հռոմեակաթոլիկ եկեղեցին պետք է փոխի Տերունական աղոթքի «... և մի տանիր մեզ փորձության» տողի թարգմանությունը հին հունարենից։
11:34
09 Դեկտեմբերի 2017
Մահացել է Լեոնիդ Բրոնևոյը
Կյանքի 89-րդ տարում մահացել է արտիստ Լեոնիդ Բրոնևոյը:
00:05
08 Դեկտեմբերի 2017
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այսօր դառնում է 12 տարեկան, իսկ գործակալության կայքը վերագործարկումից հետո արդեն երկու տարեկան է։