478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայ ալպինիստները Հայաստանի և Արցախի դրոշներն Էլբրուսի գագաթ են բարձրացրել
17:47
13 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայ ալպինիստները մայիսի 8–ին Հայաստանի և Արցախի դրոշներն ամրացրել են Էլբրուսի գագաթին, ուրբաթ լրագրողներին ասաց վերելքի մասնակից Էդուարդ Սարգսյանը։

ԱՊՀ երկրների ալպինիստները (այդ թվում` Հայաստանի ալպինիստները) բարձրացել են Էլբրուս լեռը` գագաթին Հաղթանակի դրոշի կրկնօրինակը տեղադրելու համար։ Վերելքը իրականացվել է  «Հաղթանակ։ Հիշողություն։ Խաղաղություն» նախագծի շրջանակում

«Հայաստանից հինգ ալպինիստ է մասնակցել վերելքին։ Մեր ճանապարհորդությունը դեպի Էլբրուսի գագաթ սկսվել է մայիսի 4–ին։ Ցավոք, եղանակային պայմանները շատ անբարենպաստ էին, բայց մեր կամքն ավելի ուժեղ էր»,– չորեքշաբթի Sputnik-Արմենիա մուլտիմեդիոն միջազգային մամուլի կենտրոնում ասաց Սարգսյանը։

Ըստ նրա, հայկական խումբը լրացուցիչ խթան ուներ։ «Չէ՞ որ մայիսի 9–ը հայերիս համար կրկնակի տոն է` Հայրենական պատերազմի հաղթանակն ու Շուշիի ազատագրման օրը»,– ասաց Սարգսյանը` խորհրդանշական անվանելով այն փաստը, որ Շուշիի ազատագրումը սկսվել է հենց մայիսի 8–ին։

«Երբ ռուսական Հիդրոմետ ծառայությունն արգելեց վերելքը, քանի որ մայիսի 9–ին եղանակային պայմանները բարենպաստ չէին լինելու, որոշեցինք բարձրանալ մեկ օր շուտ` մայիսի 8–ին։ Այնուամենայնիվ, 300 ալպինիստներից միայն 20–ը կարողացան գագաթին հասնել ուժեղ քամու պատճառով»,– ասաց Սարգսյանը։

Հայկական խումբը Էլբրուսի գագաթ հասավ մայիսի 8–ի առավոտյան 9։30–ին։ «Ցավոք, եղանակային պայմաններն այնքան անբարենպաստ էին, որ ինն ժամ տևած վերելքից հետո խումբը գագաթին կարողացավ մնալ ընդամենը երեք րոպե»,– ավելացրեց Սարգսյանը։

Էլբրուսը հաղթահարած հայ ալպինիստները պարգևատրվել են Հաղթանակի և ալպինիզմի խորհրդանիշներով` ինքնաձիգի և սառցատապարի պատկերով կրծքանշաններով։ 

«Հաղթանակ։ Հիշողություն։ Խաղաղություն» նախագծի նախաձեռնողներն են Ռուսաստանի և Բելառուսի ալպինիզմի ֆեդերացիաները։ Վերելքին մասնակցել են նաև Իտալիայի, Իսպանիայի, Գերմանիայի և Լեհաստանի ներկայացուցիչները։ Մասնակիցների ընդհանուր թիվը հասել է 300–ի։

Էլբրուսի գագաթին տեղադրվել են նաև ալպինիադայի անդամ երկրների դրոշները։ Էլբրուսի ընտրությունը պատահական չի եղել. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ այդ լեռը, ինչպես և ողջ Կովկասը, հայտնվել էին ֆաշիստական զորքերի դեմ մղվող դաժան մարտերի էպիկենտրոնում։

Վերելքին մասնակցել են հայ ալպինիստներից ուժեղագույնները` Էդուարդ Սարգսյանը, Շուշանիկ Ռուբենյանը, Արտաշես Մկրտչյանը, Վարդան Խաչատրյանը և Նարինե Ճաղարյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:58
22 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է հայերին Անկախության օրվա առթիվ և խոստացել դստերը բերել Հայաստան (ՖՈՏՈ)
Նա ավելացրել է, որ իր նորածին դուստրը ևս մի օր կայցելի Հայաստան։
20:38
22 Սեպտեմբերի 2017
«Հակախորհրդայինները». Երևանում ցուցահանդես է բացվել ստալինյան ռեպրեսիաների մասին (ՖՈՏՈ)
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է ատալինյան ռեպրեսիաների 80–ամյակին նվիրված «Հակախորհրդայինները» ցուցահանդեսը:
20:28
20 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանի դստեր Instagram–ի էջը ռեկորդներ է սահմանում (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի և հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի նորածին դստեր` Օլիմպիայի էջն Instagram–ում մեծ ճանաչում է սկսում վայելել։
19:40
20 Սեպտեմբերի 2017
Ուշադրություն` կեղծիք. ադրբեջանցիները Facebook-ում ստեղծել են Արման Աբովյանի ֆեյքը (ՖՈՏՈ)
Քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը զգուշացնում է Facebook–ում իր կեղծ էջի ստեղծման մասին։
15:42
20 Սեպտեմբերի 2017
Ինչպե՞ս դիմակայել վիրուսին. խորհուրդ է տալիս փորձագետը
Սուր–շնչառական վարակները կարող են տարբեր կերպ արտահայտվել։ Կա սուր–շնչառական վարակների աղիքային ձև, որը հայտնի է գիտությանը։
12:31
20 Սեպտեմբերի 2017
Անդրեյ Մալախովն ու Քսենիա Սոբչակը պարում են Արմենչիկի երգի ներքո (ՎԻԴԵՈ)
Մոսկվայում նախորդ հանգստյան օրերին տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի կրտսեր որդու` Կարենի և հայազգի Լիլիթի հարսանեկան արարողությունը։
11:28
20 Սեպտեմբերի 2017
Սամվել Կարապետյանի հարսը` Լիլիթը, ցուցադրել է հարսանեկան երկրորդ զգեստը (ՖՈՏՈ)
Հարսի շքեղ զգեստների հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է։–
18:37
19 Սեպտեմբերի 2017
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի անցկացման ամսաթիվը
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի` Մորուք fest–ի անցկացման ամսաթիվը։
17:16
19 Սեպտեմբերի 2017
Առաջինը «Yerevan Food Fest»–ը կհամախմբի իսկական գուրմանների
Ռեստորանային ուտեստների առաջին «Yerevan Food Fest» (by «Hartak») փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 21–23–ը։
17:04
18 Սեպտեմբերի 2017
Դերասան Նիկոլայ Կարաչենցովը շտապ հոսպիտալացվել է
Ռուսաստանցի դերասան Նիկոլայ Կարաչենցովը տեղափոխվել է Սկլիֆոսովսկու անվան ԳՀԻ նյարդավիրաբուժության բաժանամունք:
13:35
18 Սեպտեմբերի 2017
Zuhair Murad-ը` Սամվել Կարապետյանի հարսի մասին. «Չեմ կարողանում հագենալ մեր հիասքանչ արքայադստերը նայելուց» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հարսի շքեղ զգեստի հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է:
20:43
17 Սեպտեմբերի 2017
5 հիվանդություններ, որոնք վախենում են սուրճից
Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ է ընդունակ անել ձեր օրգանիզմի հետ օրական 3 գավաթ սուրճը: