480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
Վրացի հեծանվաճանապարհորդն իր ճանապարհը կշարունակի Հայաստանով Արցախով «Բոլորը` հանուն խաղաղության» հեծանվավազքի շրջանակում
16:49
13 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Բոլորը` հանուն խաղաղության» հեծանվավազքի վրացի մասնակից Նոդար Բերիձեն իր ուղին կշարունակի Հայաստանով և Արցախով։ Այդ մասին չորեքշաբթի նա ասաց Երևանում։

Բերիձեն 5 հազար կիլոմետր է հաղթահարել` հեծանվով անցնելով 22 ուկրաինական մարզկենտրոններով։ Այդպես նա ցանկանում էր խաղաղության կոչ անել  Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ 

«Ակցիայի շրջանակում նախորդ տարի կազմակերպվել է ևս երկու տուր Վրաստանով, իսկ այժմ կանցկացվի վրացի մարզիկ և հեծանվաճանապարհորդ, Գինեսի ռեկորդների գրքի 14–ակի ռեկորդակիր Ջումբեր Լեժավայի անվան «Հանուն խաղաղության» չորրորդ հեծանվավազքը»,– նշեց Բերիձեն։
 
Նա ավելացրեց, որ հեծանվավազքը մեկնարկել է մայիսի 9–ին Թբիլիսիի Հաղթանակի այգուց, որտեղ անցկացվում էին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70–ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներ։

«Ուղևորության շրջանակում վաղն առավոտյան ես հեծանվով կուղևորվեմ դեպի Լեռնային Ղարաբաղ, չգիտեմ` կհաջողվի՞ այնտեղից անցնել Ադրբեջան, բայց ես կփորձեմ։ Այն դեպքում, եթե ինձ դա, այնուամենայնիվ, չհաջողվի, ես կվերադառնամ Թբիլիսի և այնտեղից արդեն կմեկնեմ Ադրբեջան։ Հասնելով ռուսական սահմանին` հույս ունեմ, որ այնտեղ կկարողանամ մուտքի արտոնագիր ստանալ, որպեսզի անցնեմ ծրագրած հյուսիսկովկասյան երթուղին»,– ավելացրեց հեծանվորդը։

Նա ընդգծեց նաև, որ խաղաղության պահպանման խնդիրը բավականին լուրջ և ցավոտ է. այսօր Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում և Հյուսիսային Կովկասում գոյություն ունեն հակամարտող շրջաններ և փոխհարաբերություններ, որոնք ոչ մի լավ բանի չեն հանգեցնում։

«Այս հեծանվավազքի օգնությամբ իմ օրինակով ես ամբողջ հանրությանը, նախևառաջ, զինծառայողներին և քաղաքական գործիչներին ցանկանում եմ ցույց տալ, որ նրանք պարտավոր են երկրորդ պլան անցնել, որպեսզի ժողովրդական դիվանագիտությունը կարողանա ասել իր խոսքը։ Դրանով իսկ ես փորձում եմ իմ լուման ներդնել ամբողջ աշխարհում խաղաղության հաստատման գործում, քանի որ այժմ և՛ Կովկասում, և՛ Ուկրաինայում առկա է այս խնդիրը»,– նշեց նա։

Բերիձեն երբեք հեծանվորդ չի եղել, ակցիային մասնակցելուն նրան ոգեշնչել է Գինեսի ռեկորդների գրքի 14–ակի ռեկորդակիր Ջումբեր Լեժավան, ով ինը տարում անցել է ամբողջ մոլորակը։ Հենց նա է ծրագրել անցկացնել «Բոլորը` հանուն խաղաղության» հեծանվավազքն` Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու կոչով։

Հուլիսի 22–ին նախագիծը համաձայնեցվել է, իսկ հուլիսի 25–ին Լեժավան մահացել է։ Բերիձեն որոշել է շարունակել համախոհի գործը և օգոստոսի վերջին սկսել է ճանապարհորդությունն Ուկրաինայով։ Նա անցել է Ուկրաինայի 18 մարզերով, շփվել հազարավոր մարդկանց հետ, այդ թվում` նրանց, ում հարազատները զոհվել են Ուկրաինայի Արևելքում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:30
24 Հունիսի 2017
Ուզու՞մ եք 5 օրում ազատվել ավելորդ 10 կգ-ից` գինի խմեք
Պարզվում է, որ գինին ոչ միայն համեղ ալկոհոլային ըմպելիք է, այլև կազմվածքը կարգի բերելու հիանալի միջոց:
15:58
24 Հունիսի 2017
Կոստա Ռիկայի նախագահը պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Կոստա Ռիկայի նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիս Ռիվերան պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ։
14:35
24 Հունիսի 2017
Ընտանեկան հայհոյանքն օրենքով կպատժվի Ռուսաստանում
Պետդումայի օրենսդրության կոմիտեն հավանություն է տվել ընտանեկան հայհոյությունների համար պատասխանատվությունը խստացնող օրինագծին:
13:10
24 Հունիսի 2017
Սուրենյանը պատմել է բնության «վախենալու գեղեցկության մասին» (ՖՈՏՈ)
Գագիկ Սուրենյանը հրապարակել է եղանակային բացառիկ երևույթի հետաքրքիր լուսանկար։
11:17
24 Հունիսի 2017
Սուրենյան. այսօրվանից անցնում ենք բուն ամառային ռեժիմի
Ամառը կրկին վերադառնում է։
16:19
23 Հունիսի 2017
Քանյե Ուեսթը նշել է, թե քանի երեխա է ուզում ունենալ Քիմ Քարդաշյանից
Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը խոստովանել է, թե քանի երեխա է ուզում ունենալ իր կնոջից` ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից:  
14:51
23 Հունիսի 2017
ՀՀ ԿԳՆ–ն պարզում է իսրայելցի շրջանավարտներին հայկական կեղծ դիպլոմներ տալու սկանդալի մանրամասները
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը դիմել է երկրի արտգործնախարարությանը:
10:39
23 Հունիսի 2017
Պարային իմպրովիզացիա Գարիկ Մարտիրոսյանից և նրա կնոջից (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը կնոջ` Ժաննայի հետ պար են ներկայացրել հայկական ազգային տարազներով։
13:28
22 Հունիսի 2017
Հաշմանդամի սայլակով աղջնակն ուղեկցել է Ռոնալդուին դաշտ դուրս գալիս (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստան–Պորտուգալիա խաղի ժամանակ Ռոնալդուն խաղադաշտ է դուրս եկել 10–ամյա Պոլինայի ուղեկցությամբ:
13:11
22 Հունիսի 2017
Տավուշում քամին արմատախիլ է արել 30-40 տարվա ծառեր, նորատունկ այգիներ, ավերել ջերմոցներ ու բնակելի տներ
Պտղավանում քամին արմատախիլ է արել ծառեր, նորատունկ այգիներ, ավերել ջերմոցներ ու բնակելի տներ:
21:05
21 Հունիսի 2017
Խեղդվող «Հույսը» հրաշքով փրկվել է (ՎԻԴԵՈ)
Սեուլի կենդանաբանական այգու տեսախցիկներն արձանագրել են ջրավազանից փղիկի փրկության կադրեր։
16:40
21 Հունիսի 2017
Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը փոխնակ մայր են գտել. մանրամասներ
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և ռեփեր Քանյե Ուեսթը պայմանագիր են կնքել մի կնոջ հետ, ով կդառնա իրենց երրորդ երեխայի փոխնակ մայրը: