486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-10
Եղանակը Երևանում
Հայ
Քանյե Ուեսթը «Թումո» կենտրոնին նվիրել է միկրոֆոն և իր երևանյան համերգի Setlist–ը
16:33
13 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհահռչակ ռեփեր, բազմաթիվ «Գրեմմի» ստացած Քանյե Ուեսթը` ամերիկացի ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանի ամուսինը, «Թումո» նորարարական տեխնոլոգիաների կենտրոնին նվիրել է միկրոֆոն և իր երևանյան համերգի Setlist–ը։ Այդ մասին ասվում է «Թումո» կենտրոնի Facebook–ի էջում։

Մայիսի 12–ին Քանյե Ուեսթը համերգ տվեց Երևանի «Կարապի լճի» հարևանությամբ։ Համերգն անցկացնելու մասին որոշումը Ուեսթի երկրպագուների համար անակնկալ էր։ Համերգն ավարտվեց այն բանից հետո, երբ ռեփերը նետվեց Կարապի լիճ  հուրախություն իր երկրպագուների։

«Թումոյի» էջում ասվում է, որ Ուեսթը պատրաստվում էր ևս չորս երգ կատարել, բայց նրա բարձրախոսը չդիմացավ սառը ջրի մեջ հայտնվելուն:

Համերգից հետո Ուեսթը «Թումո» կենտրոնին նվիրեց ոչ միայն այդ բարձրախոսը, այլ նաև իր համերգի Setlist–ն` ինքնագրով։

Այդպիսի արժեքավոր նվերից հետո «Թումո» կենտրոնը շնորհակալություն հայտնեց Ուեսթին` նշելով, որ նվերները դրանով չեն ավարտվել։

Ամերիկացի հայտնի անձ, ռեալիթի–շոուի աստղ, դերասանուհի, հայազգի ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը մայիսի 8–ին իր ամուսնու` Քանյե Ուեսթի, դուստր Նորթի և քրոջ` Քլոե Քարդաշյանի հետ ժամանել էր Երևան։ Այցի առիթը Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցն էր։ Քարդաշյանները Հայաստանում նկարահանեցին «Քարդաշյանների ընտանիք» (Keeping Up with the Kardashians) ռեալիթի շոուի` Քիմի արմատներին նվիրված դրվագը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։
18:35
18 Փետրվարի 2017
Ինչու՞ են բժիշկները կրում կանաչ և կապույտ համազգեստ
Համազգեստը կարող է լինել կանաչ կամ կապույտ, բայց ոչ սպիտակ։ Պարզվում է, որ նման փոքր մանրուքից կարող է կախված լինել վիրահատության ընթացքն ու հաջողությունը:
12:33
16 Փետրվարի 2017
ԱՆ. Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը` միջին ծանրության
Մոսկվա–Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
11:04
16 Փետրվարի 2017
Հայաստանում օդի ջերմաստիճանի տարբերությունը, 2016 թ.–ի փետրվարի համեմատ, շուրջ 30 աստիճան է
Անցած տարի այս օրը ցերեկը Երևանում +16...+17 աստիճան էր, իսկ այսօր գիշերը Երևանի ցածրադիր գոտում ջերմաստիճանը նվազեց մինչև -18....-19 աստիճան։
10:15
15 Փետրվարի 2017
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով
Հանրապետության տարածքում սպասվում է ջերմաստիճանի նվազում։
18:23
14 Փետրվարի 2017
Դատապարտյալն աղջկա ինտիմ լուսանկարները չհրապարակելու դիմաց գումար է պահանջել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հանցագործի մտադրությունը փոխվել է, ու նա հեռախոսի փոխարեն փող է ուզել, տուժողն էլ դիմել է ոստիկանութուն։
14:57
14 Փետրվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանի կինն անակնկալ է մատուցել ամուսնուն ծննդյան օրվա առթիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Comedy Club-ի հանրաճանաչ ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանն իր ծննդյան օրվա կապակցությամբ անակնկալ նվեր է ստացել կնոջից` Ժաննա Լևինա-Մարտիրոսյանից: