483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Աշխատանքային օրենսգրքում նախատեսված փոփոխությունները թույլ կտան մարդկանց աշխատել նաև մեծ տարիքում. ՀԳՀՄ նախագահ
20:45
12 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Աշխատանքային օրենսգրքում նախատեսված փոփոխությունները թույլ կտան մարդկանց աշխատել նաև մեծ տարիքում, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։

2014թ.–ին կառավարության նախատեսած միջոցառումների և մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի շրջանակում ներկայացված օրինագիծը դրական արձագանք է ստացել կառավարության կողմից և ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը։ Օրինագիծը ներկայացվել է նաև տարբեր կազմակերպությունների և փորձագետների հասարակական քննարկմանը, այդ թվում նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության փորձագիտական գնահատականի համար։

«Հայաստանն աճի տեմպերով չի փայլում, և մեզ մոտ ծերացման միտում է նկատվում։ Միաժամանակ ծնելիության տեմպերը ցածր են, քանի որ երիտասարդ ընտանիքները սովորաբար ունենում են մեկ–երկու երեխա կամ միգրացիայի պատճառով ընդհանրապես ընտանիք չեն կազմում։ Հարց է ծագում` ի՞նչ պետք է անեն ավագ սերնդի մարդիկ։ Նրանք թոշակ են ստանում, սակայն թոշակառուների թիվն աճում է», – ասաց Մակարյանը։

Նրա խոսքով` Աշխատանքային օրենսգրքի օգնությամբ փորձ կարվի կանոնակարգել այն դեպքերը, երբ վարձակալության պայմանագրում նշված չէ տարիքային ցենզը, ինչը հնարավորություն է տալիս տարեց մարդկանց շարունակել աշխատել։

«Ինչ–որ չափով սա լուծումներից մեկն է, սակայն այն ստեղծում է մեկ այլ խնդիր, եթե ավագ սերնդի մարդիկ չեն ազատում շուկան, ապա այն չի կարող զբաղեցնել երիտասարդությունը։ Այսպիսով, կա երկու խնդիր` թողնել ավագ սերնդին և թույլ տալ երիտասարդներին մտնել աշխատաշուկա», – ասաց Մակարյանը։

Նրա խոսքով` ցածր տարիքային շեմի բարձրացումը թույլ կտա դեռահասներին մասնավորապես գյուղական համայնքների որոշակի ոլորտներում օգնել ընտանիքին, իհարկե` ծնողների համաձայնության դեպքում։

Մակարյանը նաև նշեց, որ հարկային մարմիններում ընդհանուր (էլեկտրոնային) բազա ստեղծելը կհանգեցնի նրան, որ այլևս անհրաժեշտ չեն լինի Աշխատանքային գրքույկները, քանի որ բազայում կպահվի աշխատողների մասին անհրաժեշտ ողջ տեղեկությունը։

Հայաստանի աշխատանքային օրենսգրքում նախատեսված փոփոխությունների նոր օրինագիծը կհանգեցնի նրան, որ շրջանառությունից կհանվեն Աշխատանքային գրքույկները, ինչպես նաև կփոխվեն մի շարք դրույթներ։

Մասնավորապես, աղքատության նպաստ ստանալու համար նախատեսվում է ճշգրտել տարիքը (65 տարեկան), ինչի հիման վրա կարող է գործատուի հետ խզվել աշխատանքային պայմանագիրը։ Միաժամանակ օրինագիծը թույլ է տալիս այդ տարիքի մարդկանց հետ կնքել որոշակի ժամկետի պայմանագիր` հաշվի առնելով գործատուի դրական գնահատականը` աշխատողի մասնագիտական հմտությունների մասին։

Օրինագծի շրջանակում նախատեսվում է նաև ճշգրտել միջին աշխատավարձ հաշվարկելու կարգը, նվազագույն աշխատավարձի մակարդակը համապատասխանեցնել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի հետ։ Նվազագույն աշխատավարձն այս պահին կազմում է 50 հազար դրամ (2015թ.–ի հուլիսի 1–ից նվազագույն աշխատավարձը կկազմի 55 հազար դրամ), նոր օրինագծով ճշգրտվում են ժամանակավոր աշխատանքային պայմանագրերի լուծման պայմանները և այլն։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:58
27 Մարտի 2017
Կադիրովը և Գալուստյանը Պուտինի աշխատասենյակի մոտ խոստացան «ՆԱՏՕ»-ի պատասխանում «հասնել գլխավորին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, կոմիկ Միխայիլ Գալուստյանը և Comedy Club-ի ռեզիդենտ Դմիտրի Գրաչյովը հումորային մանրապատում են նկարահանել
11:08
27 Մարտի 2017
Հայաստանում մարտի վերջին անկայուն եղանակ է սպասվում
Հայաստանում մարտի վերջին օրերին անկայուն եղանակ է սպասվում։
17:52
26 Մարտի 2017
5 գործողություն, որ չարժե անել ուտելուց անմիջապես հետո
Մեզանից շատերն ապրում են ժամանակի մշտական պակասի պայմաններում, և դա չի կարող չազդել մեր օրվա վրա:
13:45
26 Մարտի 2017
ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ Strangers in the night հիթի հեղինակներից մեկը՝ Ավո Ուվեզյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ ջազմեն, Strangers in the night հիթի հեղինակներից մեկը, սիգար արտադրող ճանաչված AVO ընկերության հիմնադիր Ավո Ուվեզյանը մահացել է ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում:
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։