477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ պետդումայի քննարկմանն է ներկայացվել տրասգենդերների հետ ամուսնանալու արգելքի մասին օրինագիծը
19:40
12 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ պետդումայի քննարկմանն է ներկայացվել մի օրինագիծ, որով արգելվում է ամուսնանալ նույն սեռի ներկայացուցիչներին, եթե նրանցից մեկը փոխել է սեռը կամ ամուսնության գրանցման պահին գտնվում է սեռը փոխելու գործընթացում, նշվում է ՌԴ խորհրդարանի ստորին պալատի տվյալների բազայում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ընտանեկան օրենսգրքում նախատեսված փոփոխությունները պատրաստել են «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ Ալեքսեյ Ժուրավլյովը, ինչպես նաև` Սոցիալիստ–հեղափոխականների կուսակցության անդամներ Դմիտրի Գորովցովն ու Անատոլի Գրեշնևիկովը։

«Չի թույլատրվում ամուսնություն գրանցել միևնույն սեռի անձանց միջև, նաև այն դեպքում, եթե ամուսնացողներից մեկն ամուսնությունից առաջ փոխել է սեռը կամ  գտնվում է այդ գործընթացում ամուսնության պետական գրանցման ժամանակ», – նշվում է օրինագծի տեքստում։

Պատգամավորները պարզաբանում են, որ օրինագիծը մշակվել է գործող օրենսդրության մեջ առկա իրավական բացթողումը շտկելու համար։ Օրենքը վերաբերում է այն իրավիճակներին, որոնք սեռի փոփոխության պատճառով ծագում են ամուսնական հարաբերությունների ժամանակ։

Նման դեպքերը հանգեցնում են մի իրավիճակի, որը տեղի էր ունեցել 2014 թ.–ի նոյեմբերի 7–ին Սանկտ Պետերբուրգում։ Նոտարը ամուսնություն էր գրանցել կնոջ և տրանսգենդերի միջև (տղամարդ, որը գտնվում էր սեռի փոփոխման գործընթացում)։

«Անձնագրերով ամուսնություն էր գրանցվել տղամարդու և կնոջ միջև։ Սակայն, ըստ էության, ամուսնություն էր գրանցվել երկու կանանց միջև, որոնցից մեկը սեռը փոխելու գործողություններ էր իրականացնում», – նշվում է պարզաբանման մեջ։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:17
25 Սեպտեմբերի 2017
Հայտնի են Երևանում ֆինանսական կազմակերպությունների շրջանում անցկացված ինտելեկտուալ խաղերի III փառատոնի հաղթողները (ՖՈՏՈ)
Նախօրեին Երևանում անցկացվեց ՀՀ ֆինանսական կազմակերպությունների շրջանում ինտելեկտուալ խաղերի ավանդական երրորդ փառատոնը։
10:15
25 Սեպտեմբերի 2017
Վիկտորիա Լոպիրյովան Երևանում խոսել է հայերեն (ՖՈՏՈ)
Վիկտորիա Լոպիրյովան կրկին Երևանում է։
16:39
24 Սեպտեմբերի 2017
Վիճում են մասնագետները կամ հայտնի է դարձել դեպրեսիայից ազատվելու պարզ միջոցը
Պենսիլվանիայի համալսարանի մասնագետներն ուսումնասիրել են դեպրեսիային նվիրված հետազոտությունները:
12:48
24 Սեպտեմբերի 2017
Լարի Գագոսյանը ժամանակակից աշխարհի 100 հզորագույն «բիզնես ուղեղների» ցանկում է. Forbes
Ցանկը կազմվել է Forbes ամսագրի հարյուրամյակի կապակցությամբ, որտեղ ներկայացված են կապիտալիզմի դարաշրջանի 100 ձեռներեցների հանճարեղ մտքերը։
21:15
23 Սեպտեմբերի 2017
Դիետա «Աստիճաններ». բարեկազմ մարմնի գաղտնիքը
Ներկայացնում ենք դիետա, որի շնորհիվ ընդամենը 5 օրում դուք կունենաք բարեկազմ և գեղեցիկ մարմին:
20:03
23 Սեպտեմբերի 2017
Ինչպես տան պայմաններում հեշտությամբ ուղղել մազերը
Ներկայացնում ենք պարզ դիմակ մազերը հեշտությամբ ուղղելու համար:
20:58
22 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է հայերին Անկախության օրվա առթիվ և խոստացել դստերը բերել Հայաստան (ՖՈՏՈ)
Նա ավելացրել է, որ իր նորածին դուստրը ևս մի օր կայցելի Հայաստան։
20:38
22 Սեպտեմբերի 2017
«Հակախորհրդայինները». Երևանում ցուցահանդես է բացվել ստալինյան ռեպրեսիաների մասին (ՖՈՏՈ)
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է ատալինյան ռեպրեսիաների 80–ամյակին նվիրված «Հակախորհրդայինները» ցուցահանդեսը:
20:28
20 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանի դստեր Instagram–ի էջը ռեկորդներ է սահմանում (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի և հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի նորածին դստեր` Օլիմպիայի էջն Instagram–ում մեծ ճանաչում է սկսում վայելել։
19:40
20 Սեպտեմբերի 2017
Ուշադրություն` կեղծիք. ադրբեջանցիները Facebook-ում ստեղծել են Արման Աբովյանի ֆեյքը (ՖՈՏՈ)
Քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը զգուշացնում է Facebook–ում իր կեղծ էջի ստեղծման մասին։
15:42
20 Սեպտեմբերի 2017
Ինչպե՞ս դիմակայել վիրուսին. խորհուրդ է տալիս փորձագետը
Սուր–շնչառական վարակները կարող են տարբեր կերպ արտահայտվել։ Կա սուր–շնչառական վարակների աղիքային ձև, որը հայտնի է գիտությանը։
12:31
20 Սեպտեմբերի 2017
Անդրեյ Մալախովն ու Քսենիա Սոբչակը պարում են Արմենչիկի երգի ներքո (ՎԻԴԵՈ)
Մոսկվայում նախորդ հանգստյան օրերին տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի կրտսեր որդու` Կարենի և հայազգի Լիլիթի հարսանեկան արարողությունը։