478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+25
Եղանակը Երևանում
Հայ
Թռչնասերների հայկական կենտրոնը նախաձեռնել է փետրավորների անվտանգ միգրացիայի «Սպիտակ արագիլ» նախագիծը
16:51
11 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպությունն իրագործում է «Սպիտակ արագիլ» փետրավորների անվտանգ միգրացիայի ծրագիր, երկուշաբթի լրագրողներին ասաց Կենտրոնի ղեկավար Սիլվա Ադամյանը։

Նախորդ հանգստյան օրերին նշվում էր չվող թռչունների համաշխարհային օրը (World Migratory Bird Day)։ 2006 թվականին սահմանված այդ օրը նշվում է ամեն տարվա մայիսի երկրորդ շաբաթ և երկրորդ կիրակի օրը։ Դա տեղեկացվածության մակարդակի բարձրացման ամենամյա արշավ է չվող թռչունների և ողջ աշխարհում նրանց ապրելու միջավայրի պահպանման ուղղությամբ։

Արշավը կազմակերպվել է վայրի բնության պահպանման միջազգային երկու պայմանագրերի` Վայրի կենդանիների գաղթող տեսակների պահպանման կոնվենցիայի (Convention on the Conservation of Migratory Species of Wild Animals, CMS) և Ջրաճահճային գաղթող աֆրոեվրասիական թռչունների պահպանման համաձայնագրի (Agreement on the Conservation of African Eurasian Migratory Waterbirds, AEWA) հիման վրա Միավորված ազգերի կազմակերպության շրջապատող միջավայրի ծրագրի (United Nations Environment Programme, UNEP) հովանու ներքո։ 

Ադամյանի խոսքով, բնապահպանները բազմիցս բարձրացրել են թռչունների գաղթի անվտանգության հարցը, քանի որ չուի ժամանակ փետրավորները բախվում են տարբեր խոչընդոտների, լինեն դրանք ինքնաթիռներ, էլեկտրական սյուներ կամ էլեկտրալարեր։ Ըստ վիճակագրության, թռչունների համար առավելագույն վտանգ են ներկայացնում հենց էլեկտրալարերը, և ամենախոցելի փետրավորներից են արագիլները։

«2015 թվականին մեր կազմակերպությունը նախաձեռնել է «Սպիտակ արագիլ» ծրագիրը, որն ուղղված է տվյալ խնդրի լուծմանը։ Նախագիծը կոչված է ապահովել թռչունների սպրուստի անվտանգ պայմաններ։ Արարատյան դաշտավայրում շատ հաճախ կարելի է նկատել, որ արագիլները հիմնականում իրենց բները հյուսում են էլեկտրական սյուների վրա, ինչը կարող է հանգեցնել բների բռնկման»,– ասաց Ադամյանը։

«Մեր տեղեկությունների համաձայն, 2014 թվականի կեսերից մինչ օրս գրանցվել է թռչունների բռնկման 10-15 դեպք, և դա լուրջ խնդիր է։ Տվյալ խնդիրը լուծելու համար մենք  ամիսներ առաջ մի քանի գյուղերում անվտանգ բներ ենք տեղադրել, որոնց վրա արագիլները կարող են տեղավորվել։ Դրանք էլեկտրական սյուների վրա այնպես են տեղադրվել, որ չդիպչեն հենց էլեկտրալարերին»,– ավելացրեց Ադամյանը։

Նա ավելացրեց նաև, որ կիրակի, չվող թռչունների համաշխարհային օրվա առթիվ Թռչնասերների կենտրոնը կամավորների հետ համատեղ անցկացրել են արագիլների 35 ձագերի օղակավորում։ «Դա բավականին ծանր աշխատանք է, բայց նաև հետաքրքիր։ Այն կօգնի սահմանել փետրավորների գաղթի երթուղին»,– ասաց Ադամյանը։

Կենտրոնի ղեկավարն ասաց, որ Հայաստանը գտնվում է Եվրոպայից Ասիա թռչունների գաղթի երթուղում, ինչը պայմանավորում է այսքան փոքր երկրում 351 տեսակի փետրավորների առկայությունը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:26
27 Հուլիսի 2017
Երևանում կանցկացվի առաջին Food Fest–ը
Food Fest սննդի փառատոնն առաջին անգամ կանցկացվի Երևանում:
17:58
27 Հուլիսի 2017
Ջորջ Քլունիի դեմքն ամենագեղեցիկն է ճանաչվել հայտնի տղամարդկանց շարքում
Ամերիկացի դերասան Ջորջ Քլունիի դեմքը ճանաչվել է աշխարհում ամենագեղեցիկը հայտնի տղամարդկանց շարքում։
12:34
26 Հուլիսի 2017
«Ռուկի վվերխ» խմբի երևանյան համերգը չի կայանա
«Ռուկի վվերխ» ռուսական խմբի երևանյան համերգը չեղարկվել է։
10:25
26 Հուլիսի 2017
Հայկական ազգային խոհանոցը կներկայացվի միջազգային մրցույթի շրջանակում
Ռուս զինվորական խոհարարները կպատրաստեն հայկական, եգիպտական, հնդկական, ղազախական, տաջիկական և ուզբեկական ազգային կերակրատեսակներ։
21:05
25 Հուլիսի 2017
Դաշնային խորհրդի խոսնակը հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը
Վալենտինա Մատվիենկոն հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը։
19:37
25 Հուլիսի 2017
ՌԴ–ում կարող է վճարովի դառնալ ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի տեղափոխումը
Ռուսաստանում բջջային հեռախոսների և վերնազգեստի տեղափոխումը ինքնաթիռով  կարող են վճարովի դառնալ:
18:38
25 Հուլիսի 2017
Ռեժիսոր Արիկ Մանուկյանին սպառնում է տուգանք և ազատազրկում մզկիթ նկարահանելու համար
Ռուսաստանաբնակ  ռեժիսոր Արիկ Մանուկյանին կալանավորել են Աբու Դաբիում շեյխ Զայդայի մզկիթի հարևանությամբ դրոնով նկարահանում կատարելու համար։
17:21
25 Հուլիսի 2017
Արջերը «զբոսնում են» Երևանի Ազատության հրապարակում (ՖՈՏՈ)
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հերթական անակնկալն է մատուցվել մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին:
14:05
25 Հուլիսի 2017
Հայազգի դիզայները ստեղծել է հավաքածու` ոգեշնչված Փարաջանովի արվեստից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ հայազգի դիզայներ Վարդուհի Նազարյանը տպավորվել է Երևանի Սերգեյ Փարաւջանովի տուն–թանգարան այցելուցունից։
21:00
24 Հուլիսի 2017
Forbes–ը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների մասին
Forbes Woman նորաձևության հայտնի ամսագիրը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների և հաջողության պատմությունը։
20:07
24 Հուլիսի 2017
Հայերենը հնչել է Օդեսայի առաջին գրական ֆլեշմոբում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսերին Օդեսայում անցկացվել է «Օդեսան կարդում է. Օդեսային կարդում են» առաջին գրական ֆլեշմոբը:
16:45
24 Հուլիսի 2017
Թուրքիայում Հայոց Ցեղասպանության մասին եզակի փաստաթուղթ է հրապարակվել (ՖՈՏՈ)
Հրապարակվել է իրաքյան Մոսուլ քաղաքում Հայոց Ցեղասպամության մասին եզակի փաստաթուղթ։