478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+22
Եղանակը Երևանում
Հայ
Բրիտանիայի արքայազն Հարին խոստովանել է, որ ուզում է երեխաներ ունենալ
15:56
11 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Բրիտանիայի արքայազն Հարին խոստովանել է, որ ցանկանում է սեփական երեխաներն ունենալ, սակայն դեռ չի հանդիպել այն կնոջը, որն իր հետ կկարողանա կիսել թագավորական պարտականությունների բեռը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Իհարկե հաճախ թվում է, թե եկել է ընտանիք կազմելու ժամանակը, հաճախ թվում է, թե դեռ ժամանակը չէ, սակայն չեմ կարծում, որ նման հարցերի վրա կարելի է ինչ–որ կերպ ազդել։ Ամեն ինչ տեղի կունենա այն ժամանակ, երբ կգա ժամանակը։ Իհարկե, կցանկանայի հիմա երեխաներ ունենալ, սակայն դրա համար պետք է որոշակի ճանապարհ անցնել», – ասել է Հարին Sky News հեռուստաընկերության եթերում։

Նա նշել է, որ կարծում է, որ իր մոտ առանց այդ էլ ամեն ինչ նորմալ է։ «Լավ կլիներ, եթե կողքից լիներ ինչ–որ մեկը, ով կկարողանար կիսել այդ բեռը։ Սակայն գիտեք, որ կգա ժամանակը, և ամեն ինչ կլինի», – նշել է արքայազնը։

Արքայազնը խոստովանել է, որ իր համար հեշտ չի եղել զինված ուժերից հեռանալու որոշում կայացնելը։ Նա նշել է, որ դեռ չի որոշել, թե ինչով է զբաղվելու հետագայում։

«Ուիլյամի հետ զգում ենք, որ բոլորի նման պետք է աշխատավարձ ստանանք, պետք է աշխատենք նորմալ մարդկանց հետ։ Այս տեսակետից եթե ցանկանում ենք որևէ լուրջ ներդրում կատարել, ապա պետք է աշխատենք մյուս մարդկանց հետ», – նշել է արքայազն Հարին։

Ըստ նրա, ծառայելով Ավստրալիայում, նա հնարավորություն չի ունեցել դիտելու, թե ինչպես են իր եղբայրն ու Քեմբրիջի դքսուհի Քեյթը Լոնդոնի Սուրբ Մարիամ հիվանդանոցի մոտ աշխարհին ներկայացնում իրենց նորածին դստերը։

«Նորություններ ընդհանրապես չեմ դիտել։ Ուիլյամն ինձ երկու լուսանկար էր ուղարկել։ Մեկն այն ժամանակ, երբ դեռ ոչ ոք չէր տեսել Շառլոթին։ Անչափ հաճելի էր։ Երկրորդ լուսանկարը, երբ նա արդեն տանն էր Ջորջի հետ», – նշել է Հարին։ «Այնքան եմ ուզում տեսնել, ծանոթանալ նրա հետ և գրկել», – խոստովանել է արքայազնը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:31
20 Հուլիսի 2017
Linkin Park-ի մենակատար Չեսթեր Բենինգտոնը մահացած է հայտնաբերվել
Linkin Park խմբի երգիչ Չեսթեր Բենինգտոնը մահացած է հայտնաբերվել Լոս Անջելեսում:
19:20
20 Հուլիսի 2017
Լևոն Արոնյանի կինը շարունակում է ասմունքել հայերեն (ՎԻԴԵՈ)
Արիանա Կաոիլին արդեն երկրորդ անգամ զարմացնում է Facebook–ի օգտատերերին հայոց լեզվի և գրականության իմացությամբ։
17:16
20 Հուլիսի 2017
Ամառային սննդակարգի հինգ ոսկե կանոնները
Ամռանը ճիշտ սնվելու և օրգանիզմին չվնասելու հարցը միշտ արդիական է ամռանը։
15:46
20 Հուլիսի 2017
Պետդուման չեղարկել է պարտադիր անվճար ուղեբեռի իրավունքը չվերադարձվող տոմսի պարագայում
ՌԴ Պետդուման վերջնական ընթարցմամբ ընդունել է օրենք, որը ոչ պարտադիր է դարձնում ուղեբեռի անվճար տեղափոխումը չվերադարձվող տոմսի պարագայում։
11:23
20 Հուլիսի 2017
«ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի ղեկավարը մահացավ. նրան դանակահարել էին
Այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է «ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի ղեկավար Ռուբեն Պողոսյանը։
16:07
19 Հուլիսի 2017
Լիոնի հայազգի քաղաքապետը բազմաթիվ կյանքեր է փրկել Արցախյան պատերազմի տարիներին
Լիոնի նորընտիր քաղաքապետ Գեորգ (Ժորժ) Քեփենեկյանը 1990-ականներին մի քանի անգամ եղել է Հայաստանում և Արցախում։
15:03
19 Հուլիսի 2017
Պուտինը կառավարության անդամներին պաղպաղակ է հյուրասիրել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամներին պաղպաղակ է հյուրասիրել։
14:03
19 Հուլիսի 2017
«Թումոյի» թիմը բրոնզե մեդալ է նվաճել FIRST Global ռոբոտաշինության օլիմպիադայում
Հայաստանը ներկայացնող «Թումո» տեխնոլոգիական կենտրոնի սաները երրորդ տեղն են զբաղեցերել FIRST Global ռոբոտաշինության օլիմպիադայում։
12:20
19 Հուլիսի 2017
Երևանի քաղաքապետարանը լուծում է գտել «կարմիր գծերում» կայանելու սակագների հարցում
Երևանում ավտոկայանատեղի վճարի համար SMS–ով գանձվող գումարի հնարավոր փոփոխությունը մտահոգություն էր առաջացրել հասարակության շրջանում։
19:08
18 Հուլիսի 2017
Հայերը հնարավորություն կստանան ուղիղ թռչել դեպի Իրանի գլխավոր հանգստավայրը
Քիշ կղզին, որը գտնվում է Պարսից ծոցում, Իրանի գլխավոր հանգստավայրերից է։
17:30
18 Հուլիսի 2017
Լոպիրյովան մեկնաբանել է Բասկովի հետ ամուսնության լուրը (ՎԻԴԵՈ)
Վիկտորիա Լոպիրյովան մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ նա ամուսնանում է Ռուսաստանի «ոսկե ձայն» Նիկոլայ Բասկովի հետ։  
13:01
18 Հուլիսի 2017
Անսպասելի շրջադարձ. Լոպիրյովան ամուսնանում է Բասկովի հետ (ՎԻԴԵՈ)
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն անսպասելի գրառում է կատարել Instagram–ում։