482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Մայիսի 9–ը Երևանում. տոնի ջերմությունը Հաղթանակի զբոսայգում
16:39
09 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում Հաղթանակի տոնը նշեցին, ինչպես միշտ, մեծ շուքով։ Տոնակատարությունների կենտրոնը Երևանի Հաղթանակ զբոսայգին էր, որտեղ տեղի ունեցան դիտարժան միջոցառումներ։ Հաղթական շքերթով անցան ՀՀ ԶՈւ, ռուսական 102–րդ ռազմակայանի և Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության զինծառայողները։ Զբոսայգու վրայով առաջին անգամ այդ օրը սավառնեցին ռազմական կործանիչներ և ուղղաթիռներ։

Երկրի ղեկավարությունը, ՀՀ ԶՈւ և ռուսական ռազմակայանի հրամանատարությունը, օտարերկրյա դիվանագետները, որոնց թվում էր նաև ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ծաղկեպսակներ և ծաղիկներ դրեցին «Անմար կրակի» մոտ։

Дети с орденами в Парке ПОбеды на 9 маяՀաղթանակի օրը` մայիսի 9–ը, ամենալուսավոր տոներից մեկն է. միախառնվում են երջանկության, ուրախության, ցավի և տխրության զգացումները, հատկապես երբ գիտակցում ես, որ մարդկության պատմության ամենադաժան պատերազմներից մեկն ավարտվել է ընդամենը 70 տարի առաջ։ Ավելի քան 20 մլն մարդ է սեփական կյանքով վճարել Հաղթանակի համար։

Թանգարանային ցուցադրություն` Մեծ հաղթանակների պատվին

Լեյտենանտ Լիլիթ Մինասյանը, ով Հաղթանակի զբոսայգու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ գտնվող թանգարանի աշխատակիցն է, «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցի համար շրջայց կազմակերպեց թանգարանի սրահներով։ Թանգարանում ներկայացված են Հայրենական պատերազմին և 1992 թ.–ին Շուշիի ազատագրմանը նվիրված ցուցանմուշներ։

«Երկու ցուցադրություններ նվիրված են Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին, վահանակներից մեկը` Հայոց ցեղասպանության մեղավորների ոչնչացմանն ուղղված «Նեմեզիս» օպերացիային», – ասաց Մինասյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։

Экспонаты Музея Мать-АрменияՆրա խոսքերով` ևս մի վահանակ նվիրված է այն զինվորներին, ովքեր զոհվել են 2014–2015 թթ.–ին Հայաստանի սահմանների պաշտպանության ժամանակ։

Բացի այդ, թանգարանում ներկայացված են հայ մեծանուն հրամանատարների անձնական իրերը, մասնավորապես, առանձին սենյակում ներկայացված է մարշալ Բաղրամյանի անձնական կահույքը։ Սրահներից մեկում ներկայացված են նրա մարշալական համազգեստն ու շինելը։

«Թանգարանում կա նաև Փառքի և հիշողության սրահ։ Իհարկե, երբ կառուցվել է այս սրահը, Արցախյան ազատամարտը դեռևս չի եղել։ Սակայն մենք այստեղ հարգում ենք նաև այն զինվորների հիշատակը, ովքեր զոհվել են այդ պատերազմի ընթացքում», – ասաց Մինասյանը։

Ստորգետնյա սրահի պատերին փորագրված են ԽՍՀՄ հայ հերոսների անունները։ Որոշ ցուցանմուշներ ժամանակավորապես ներկայացված են  Մոսկվայում Հաղթանակի 70–ամյակի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսին։

Դաշտային խոհանոց. ինչպես յոթանասուն տարի առաջ

Նրանք պատերազմն են տեսել, նրանք անցել են դժոխքի միջով` իրենց Հայրենիքը, իրենց երեխաներին ու թոռներին, ապագա սերունդներին պաշտպանելով ֆաշիստական ժանտախտից։ Վետերաններն անվախ գրոհում էին թշնամու վրա` չափսոսալով սեփական կյանքը, որպեսզի այսօրվա սերունդն ապրի ազատության և խաղաղության պայմաններում։

Մեծ հայրենականով անցած վետերանների նկատմամբ մայիսի 9-ին հատուկ վերաբերմունք է. նրանք ամենամեծ ուշադրության են արժանանում։

Военно-полевая кухня для ветерановՀաղթանակի զբոսայգում հերոս-վետերանների պատվին Հայաստանի պաշտպանության նախարարությունը և 102-րդ ռուսական ռազմակայանը կազմակերպել էին դաշտային խոհանոցներ և հսկայական վրաններ էին տեղադրել, որոնց մուտքի մոտ կանգնած էին զինվորներ` վրանաթիկնոցներով և լեգենդար երեք գծանի հրացաններով։

Վետերաններին հյուրասիրում էին զինվորական ավանդական ճաշատեսակներով` հնդկաձավարով և պահածոյացված մսով շիլա, խաշած կարտոֆիլ, բորշչ, թթու և անփոխարինելի «հարյուր գրամ»։

Բացի այդ, ամբողջ օրը Հաղթանակի զբոսայգում հերոսների համար կհնչեն պատերազմական տարիների երգեր։—0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:42
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման։
20:28
07 Դեկտեմբերի 2016
Դանիահայ երիտասարդ աղջիկը կպայքարի 300–կիլոմետրանոց արկտիկական արշավի մասնակցության համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դանիահայ Իզաբել Էյլա Ահարոնյանը կպայքարի 2017 թվականին անցկացվելիք Fjällräven Polar արկտիկական 300–կիլոմետրանոց բացառիկ արշավի մասնակցության համար։
13:41
07 Դեկտեմբերի 2016
Պայծառ ասուպ է անցել Սիբիրի երկնքով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է տիեզերական մարմնի անկումը Արևելյան Սիբիրի երկնքում:
13:39
07 Դեկտեմբերի 2016
Երևանում 29-ամյա կինը եռյակ է լույս աշխարհ բերել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նախօրեին` դեկտեմբերի 6-ին, «Սեբաստիա» ծննդատանը եռյակ է ծնվել։
13:14
07 Դեկտեմբերի 2016
Շոումեն Սերգեյ Սվետլակովը Եկատերինբուրգում հայկական խոհանոցի ռեստորան կբացի
Ռուս ճանաչված շոումեն, դերասան և հաղորդավար Սերգեյ Սվետլակովը Եկատերինբուրգում բացում է Eshak ռեստորանը, որի ճաշացանկում կան հայկական խոհանոցի ճաշատեսակներ:
12:33
07 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
Հայ պատգամավորները չորեքշաբթի Ազգային ժողովի նիստին մեկ րոպե լռութամբ հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին:
10:42
07 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԻՆ-ը նոր տվյալներ է ներկայացրել Լարսի անցակետում տիրող իրավիճակի վերաբերյալ
Լարսի անցակետը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
20:48
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ
Դեկտեմբերի 6-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
20:34
06 Դեկտեմբերի 2016
6–ամյա Սաշա Բեյլերյանը շարունակում է նվաճել Ռուսաստանի Առաջին ալիքի հանդիսատեսի սրտերը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
6–ամյա Ալեքսանդր Բեյլերյանը, ով ցնցել է ողջ երկիրն իր ֆենոմենալ հիշողությամբ, խոստովանել է, որ ամենից շատ սիրում է Ջո Դասենի «Champs Elysées» հիթը, Վլադիմիր Վիսոցկու մենախոսություններն ու կորեական երգերը։
19:03
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում խստացվում է կոսմետիկ միջոցների վերահսկողությունը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը երեքշաբթի հանդիպում է կազմակերպել կոսմետիկա և օծանելիք արտադրողների և ներկրողների հետ։
00:29
06 Դեկտեմբերի 2016
Ռյազանից ժամանած զույգի հայկական հարսանիքը Հայաստանում
«Ժաննա պոժենի» ծրագիրը հարսանեկան անակնկալ է պատրաստել ծնունդով Ռյազանից զույգի համար:
19:37
05 Դեկտեմբերի 2016
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը «փախել է» հարցազրույցից` մոռանալով համաշխարհային առաջնորդների անունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնն ընդհատել է հեռուստահարցազրույցը եթերում։