481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+17
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության շենքում հանդիսավորությամբ բացվել է Ռազմական փառքի սրահը
19:40
08 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ուրբաթ` հաղթանակի օրվա նախօրեին, ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության շենքում հանդիսավորությամբ բացվել է Ռազմական փառքի սրահը։

Բացման արարողությանը մասնակցել են Սահմանապահ վարչության պետ, գեներալ–մայոր Վյաչեսլավ Բիրյուկովը, ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության Վետերանների խորհրդի նախագահ, գնդապետ Գրիգորի Յավրումովը, ռուսական դեսպանատան ներկայացուցիչները, սահմանային ծառայության վետերանները։

Ռազմական փառքի սրահը նվիրված է Հայրենական պատերազմին մասնակցած սահմանապահներին, ՀՀ–ում ռուս սահմանապահների ծառայության պատմությանը։

«Մեծ հաղթանակի նախօրեին ռազմական փառքի սրահի բացումը ապագա ցուցադրության միայն մի մասն է, որը նվիրված է մեր սահմանապահներին։ Սրահում ներկայացված է մեր հերոսների, մասնավորապես` ԽՍՀՄ հերոս Լուկա Մինաևիչ Դուդկիի պատմությունը, որը ևս մեկ անգամ վկայում է, որ մեր հայրերը, պապերն ու նախապապերը արել են ամեն ինչ, որպեսզի մենք տոնենք Մեծ հաղթանակը», – ասաց Բիրյուկովը։

Նրա խոսքով` Հաղթանակի գործում ունեցած նրանց ավանդի մի մասն է բոլոր խնդիրների բարեխիղճ կատարումը, սահմանների պահպանումն ու սահմանախախտների ձերբակալումը։

«Խորապես շնորհակալ եմ նաև տեղացիներին, ովքեր ակտիվորեն աջակցել են սահմանների պահպանման գործում», – նշեց Բիրյուկովը։

Միջոցառման ընթացքում պատերազմի 89–ամյա վետերան Խաչիկ Ներսեսյանը, ով պատերազմել է Ուկրաինական 3–րդ ճակատի կազմում լեգենդար «Կատյուշայով» և հասել է մինչև Հունգարիա, Չեխոսլովակիա և Ավստրիա, իր հիշողություններն է ներկայացրել Հաղթանակի օրվա մասին։

«Երբ հայտնեցին Հաղթանակի մասին, չգիտեի ինչ անել, քարացած կանգնած էի, իսկ շուրջբոլորը օդ էին կրակում։ Իսկ ես չէի կրակում, խնայում էի փամփուշտները` մտածելով գուցե տեղեկությունը սխալ է», – ասաց Ներսեսյանը։

Նրա խոսքերով` հայ ժողովուրդը շատ ակտիվ է մասնակցել այդ պատերազմին, ճակատ է ուղարկել վեց դիվիզիա, որոնցից մեկը հասել է Բեռլին։

«Անգամ հետախուզությունում մենք ԽՍՀՄ հերոս ունենք, իսկ հետախույզների թվում դրանք երկուսն էին։ Եթե մենք չհաղթեինք, Թուրքիան կհարձակվեր մեզ վրա։ Հայերը պետք է իմանան, որ այս պատերազմը հսկայական նշանակություն ունի մեր ժողովրդի համար», – ընդգծեց վետերանը` վստահություն հայտնելով, որ Հայաստանը պետք է պահպանի բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի հետ։

ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության Վետերանների խորհրդի նախագահ, գնդապետ Գրիգորի Յավրումովի խոսքերով`սահմանապահները մեծ ավանդ են ունեցել թշնամուն հակահարված տալու գործում, խորհրդային 485 սահմանային ջոկատներին դիմակայել վերմախտի 190 դիվիզիա։

Григорий Яврумов«Հունիսի 22–ից հուլիսի 23–ը հերոսական պայքար է մղել Բրեստի ամրոցը, որի մասին իմացել է ողջ աշխարհը։ Այս և նմանատիպ այլ փաստերը երբեք չեն մոռացվի», – ասաց Յավրումովը։

Հաղթանակի օրվա նախօրեին ՀՀ—ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչությունը նյութական օգնություն է հատկացրել սահմանապահ վետերաններին, սննդամթերք է տրամադրել, բացի այդ համակողմանի օգնություն է ցուցաբերվել վետերանների կենցաղային պայմանների լավացման հարցում։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:56
27 Մայիսի 2017
Բագրատունյաց պողոտայում վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը միացված է արհեստական շնչառության
Նախօրեին Երևանի Բագրատունյաց պողոտայում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է:
20:25
27 Մայիսի 2017
Կեղծարարները բանկային քարտից գումար շորթելու նոր միջոց են գտել
Օգտատերերին խաբելու համար հաքերներն օգտագործում են մի քանի սխեմա:
19:13
27 Մայիսի 2017
Հայտնի է կնոջ ամենասեքսուալ հասակն ու քաշը
Գիտնականները պնդում են, որ ուղղակի կապ են գտել կնոջ մարմնի ծավալի և սեքսուալության միջև։
18:04
27 Մայիսի 2017
Ի՞նչ է նշանակում ձեր փոքրիկի ծննդյան ժամը
Երեխայի լույս աշխարհ գալու ժամը մեծ ազդեցություն է ունենում ապագայում նրա անձի ձևավորման վրա։
15:28
27 Մայիսի 2017
3 նիհարեցնող և օգտակար ամառային կոկտեյլներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամռանը հաշված օրեր են մնացել, և եթե ցանկանում եք շտկել ձեր կազմվածքը, կարող եք ամառային կոկտեյլներ խմել նախաճաշին:
19:14
26 Մայիսի 2017
Երևանում վրաերթի ենթարկված 4-ամյա տղան վիրահատվում է
Այսօր Երևանի Բագրատունյաց փողոցում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը վիրահատվում է:
12:14
26 Մայիսի 2017
Ինքնաթիռում ծխելը` 9 տարվա ազատազրկման պատճառ
2015 թ-ին բրիտանացի Ջոն Կոկսը ինքնաթիռում հրդեհի պատճառ էր դարձել` ծխելով զուգարանում:
11:45
26 Մայիսի 2017
«Поедем, поедим!»–ն եկել է Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսական НТВ հեռուստաալիքի  «Поедем, поедим!» հաղորդման թողարկումներից մեկը նվիրված կլինի Հայաստանին։

14:52
25 Մայիսի 2017
ggTaxi–ն առաջարկում է հաճախորդներին ակտիվացնել Heno պրոմոկոդն ու զեղչ ստանալ
ggTaxi–ն իր հաճախորդներին առաջարկում է ակտիվացնել Heno պրոմոկոդն և ուղևորափոխադրման համար 200 դրամ զեղչ ստանալ:
12:56
25 Մայիսի 2017
12 ժամ ջուր չի լինի Գյումրու որոշ շրջաններում
Գյումրիում վթարային ջրանջատում է նախատեսված։
10:15
25 Մայիսի 2017
ԱՄՆ–ի Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում գտնվող Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։