478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+28
Եղանակը Երևանում
Հայ
«ՀԿԵ» ՓԲԸ–ն Հաղթանակի օրվա կապակցությամբ հիմնանորոգել է Հայրենական պատերազմի վետերաններից մեկի տունը
15:15
07 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն հիմնանորոգել է Հայրենական պատերազմի վետերան Գերասիմ Մարգարյանի կիսաքանդ տունը` նվեր մատուցելով Հաղթանակի օրվա կապակցությամբ։

Կոտայքի մարզի Սոլակ գյուղում գտնվող տան բանալիները վետերանին հանձնեց ՀԿԵ–ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը։

Միջոցառմանը ներկա էին նաև «ՀԿԵ» ղեկավարության ներկայացուցիչները, Կոտայքի մարզպետի տեղակալ Վալերի Բակլաչյանը, Սոլակի գյուղապետ Բադալ Սարգսյանը, Վետերանների խորհրդի և «ՀԿԵ» երիտասարդական խորհրդի ներկայացուցիչները։

«Մեծ հաղթանակի օրվա նախաշեմին մենք հանդիպում ենք մեր վետերան շքանշանակիր Գերասիմ Մարգարյանի տանը։ Պատերազմի ժամանակ 1941–44 թթ.–ին նա անցել է մեծ դժվարությունների միջով` արժանանալով Կարմիր աստղի շքանշանի, «Արիության համար» մեդալի», – իր խոսքում նշեց ՀԿԵ–ի գլխավոր տնօրենը։

Նա նաև ավելացրեց, որ պատերազմից հետո վետերանը ստվերում չմնաց, չնայած ստացած չորս ծանր վնասվածքներին և ոտքի բեկորային վնասվածքին, նա սկսեց աշխատել երկաթուղում, ավելի քան 50 տարի աշխատել է Անդրկովկասի երկաթուղու երկաթուղային տրանսպորտի կոլեկտիվում։ Աշխատել է որպես ճանապարհային վարպետ և ճանապարհի բրիգադավար, սրանք աշխատանքներ են, որոնք ուղղակիորեն կապված են գնացքների երթևեկության անվտանգության ապահովման հետ։

«Մենք երկար ժամանակ մտածում էինք, թե ինչպես կարելի է աջակցել մեր վետերաններին, նախատեսել ենք մի շարք միջոցառումներ, որոնք կիրագործենք Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70–ամյակի տոնակատարության շրջանակում։ Մեզ մոտ կայարանում այժմ կազմակերպվել է ցուցադրություն, որը ներկայացնում է հայերի մասնակցությունը Հայրենական պատերազմին, մենք գիտենք, որ գրեթե 600 հազար հայեր մարտական ծառայություն են իրականացրել Կարմիր բանակի զորամասերում և գրեթե յուրաքանչյուր երկրորդը չի վերադարձել ռազմաճակատից», – ավելացեց Ռեբեցը։

Նա ընդգծեց, որ որպես նվեր ՀԿԵ–ն որոշեց վերանորոգել վետերանի տունը, որը կառուցվել էր պատերազմից անմիջապես հետո ձեռքի տակ ընկած նյութերից, և այսօր ընկերության մասնագետները կարողացել են ապրելու ավելի հարմարավետ վայր ստեղծել։

Կոտայքի մարզպետի տեղակալ Վալերի Բակլաչյանն իր հերթին ավելացրեց, որ ՀԿԵ–ի ղեկավարությունը գովելի աշխատանք է կատարել, և դա գնահատականն է այն մարդուն, ով ոչ միայն պատերազմի վետերան է, այլ նաև` երկաթուղու կոլեկտիվի նախկին աշխատակից։

«Սա գովելի աշխատանք է ՀԿԵ–ի կողմից, և այն առաջինը չէ։ Գիտեմ, որ ընկերությունը զբաղվել և զբաղվելու է լուրջ բարեգործական գործունեությամբ», – ընդգծեց Բակլաչյանը։

«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն է և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:30
18 Օգոստոսի 2017
Գերմանիայում ավանդական հայկական լավաշ կթխվի
Գերմանիայում հանդիսավորապես կբացվի լավաշի առաջին թոնիրը:
13:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանի սիրո խոստովանությունը` Աստվածաշնչի ամենագեղեցիկ տողերով (ՖՈՏՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook–ի իր էջում իր հարսնացուի` Արիանա Կաոիլիի հետ լուսանկարների շարք է հրապարակել։
21:08
17 Օգոստոսի 2017
Քլոե Քարդաշյանի ընկերը նրան Հայաստանի ոսկե զինանշան է նվիրել (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը, յուրօրինակ նվեր է ստացել։
16:40
17 Օգոստոսի 2017
Ռուսաստանում վերջնականապես արգելվեց «Եհովայի վկաներ»–ի գործունեությունը
ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է արգելված կազմակերպությունների ցանկում:
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել:
18:31
09 Օգոստոսի 2017
Փորձագետը նշել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի ավելացման ամենաարդյունավետ տարբերակը
Փառատոները սեփական ներուժը ցույց տալի արդյունավետ ձև է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
20:26
08 Օգոստոսի 2017
Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային խնայողությունները
«Պետությունն առգրավել է այն,, քանի որ այլ ելք չեն գտել իմ դեմ», - գրել է Նշանյանը:
17:53
08 Օգոստոսի 2017
ՍԱՊԾ-ն դաբաղի վերաբերյալ ահազանգ չի ստացել
Հիվանդությունն առանց լաբորատոր փորձաքննության հնարավոր չէ ախտորոշել
16:49
08 Օգոստոսի 2017
Թուրքիայում հանգստացողներին խորհուրդ է տրվում զգուշանալ կոկսակի վիրուսից. ՀՀ ԱՆ
Հարևան երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը: