486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Հայ ալպինիստները հասել են Էլբրուսի լեգենդար «Տասնմեկի ապաստանին»
20:28
06 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հաղթանակի 70–ամյակի առթիվ վերելք կատարող հայ ալպինիստները հասել են Էլբրուսի լեգենդար «Տասնմեկի ապաստանին», «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց Ալպինիզմի և լեռնային զբոսաշրջության ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը։

«Տասնմեկի ապաստանն» («Ապաստան 11») Էլբրուս լեռան վրա ալպինիստների համար կառուցված հյուրանոց է (Մերձէլբրուս, Կովկաս) ծովի մակարդակից 4130 մետր բարձրության վրա։ Դա Ռուսաստանի ամենաբարձր լեռնային հյուրանոցն է։

«Մերոնք 4130 մետր բարձրության վրա են։ Նրանք երկրորդ ճամբարն են կազմել «Ապաստանի» մոտ։ Այժմ ալպինիստները ծանոթանում են վերելքի մյուս մասնակիցների հետ։ Ամեն ինչ լավ է, ալպինիստները բարևներ են փոխանցում»,– ասաց Դանիելյանը։

Վերելքին մասնակցում են Ֆեդերացիայի ուժեղագույն ալպինիստներից Էդուարդ Սարգսյանը, Շուշանիկ Ռուբենյանը, Արտաշես Մկրտչյանը, Վարդան Խաչատրյանը և Նարինե Ճաղարյանը։

Դանիելյանի խոսքով` ալպինիստները կունենան եռօրյա օդընտելացում, իսկ գագաթին կհասնեն մայիսի 9–ին։

Այս նախագծին աջակցել են նաև Բելառուսի, Ղրղըզստանի, Ուկրաինայի, Ղազախստանի ալպինիզմի ֆեդերացիաները, այդ թվում` Իտալիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Լեհաստանի գործընկերները։ Նախատեսվում է, որ կմասնակցի մոտ 300 մարդ։

Էլբրուսի գագաթին կտեղադրվեն Հաղթանակի դրոշի կրկնօրինակը և ալպինիադայի մասնակից երկրների դրոշները։ Էլբրուսը պատահական չի ընտրվել` Հայրենական մեծ պատերազմի ժամանակ այդ լեռը, ինչպես և ողջ Կովկասը, եղել է ֆաշիստական զորքերի հետ դաժան մարտերի էպիկենտրոն։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:25
21 Հունվարի 2017
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջը ցրտահարությունից` շուրջ 20 ժամ նրա վրա պառկելով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՆ-ում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը կարողացել է փրկել իր տիրոջ կյանքը` շուրջ 24 ժամ նրա վրա պառկելով։
18:10
21 Հունվարի 2017
Իտալիայում կարապների պատկերով «կենդանի» որմնանկար է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրոն մականվամբ իտալացի գրաֆիտի նկարիչը Իտալիայի Սան Կլեմենտե քաղաքում ստեղծել է «կենդանի» որմնանկար, որտեղ պատկերել է կարապների երամ:
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան: