481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
«Մեծ Հաղթանակ` նվաճված միասնությամբ» թանգարանային ցուցադրություն է բացվել Զբոսաշրջության հայկական ինստիտուտում
20:22
06 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70–ամյակին նվիրված «Մեծ Հաղթանակ` նվաճված միասնությամբ»  թանգարանային ցուցադրություն է բացվել Զբոսաշրջության հայկական ինստիտուտում։ 

Ցուցահանդեսի գաղափարախոսական հիմքը ԽՍՀՄ ժողովուրդների նվաճած հաղթանակն է ֆաշիզմի նկատմամբ։ Ցուցադրված լուսանկարները, փաստաթղթերը, նամակները և ՀՄՊ ժամանակահատվածի այլ ցուցանմուշներ արտացոլում են ֆաշիզմի դեմ պայքարում պատերազմի մասնակից բոլոր ժողովուրդների միասնությունը։

Ցուցադրությունում ներկայացված են «Մայր Հայաստան» զինվորական հայկական թանգարանի, Հայրենական մեծ պատերազմի կենտրոնական թանգարանի, «Ստալինգրադի հերոսամարտ» պատմամշակութային թանգարան–արգելոցի և Բելառուսի ՀՄՊ պետական թանգարանի տրամադրած նյութերը։

«Մենք բոլորս հստակ գիտենք, թե ինչ քրտինքով և հերոսությամբ է նվաճվել այդ Հաղթանակը։ Մենք պետք է արժանի կերպով տանենք սերունդներին մեր ընդհանուր Հայրենիքի պաշտպանության պատմությունը։ Պետք է պահպանել խաղաղությունը միաբանության ճանապարհով»,– ցուցահանդեսի բացմանն ասաց Զբոսաշրջության հայկական ինստիտուտի ռեկտոև Ռոբերտ Մինասյանը։

Նա նշեց, որ ինստիտուտի դռները բաց կլինեն բոլոր դպրողականների, ուսանողների համար, ովքեր կկարողանան ծանոթանալ պատմությանը, քանի որ դռանց դրա անհնար է ապագա կառուցել։

Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինն ավելացրեց, որ Հաղթանակի տոնն ամենասրտատրոփ և սիրված տոներից է յուրաքանչյուր հայ և ռուս ընտանիքում, քանի որ այն դժվարությամբ է նվաճվել, պատերազմի ընթացքում Խորհրդային Միությունը հսկայական կորուստներ է կրել։

«Կցանկանայի ընդգծել, որ մենք այն կոչում ենք Հայրենական Մեծ պատերազմ, այլ ոչ թե Երկրորդ համաշխարհային, ինչպես շատերն ասում են աշխարհում, որովհետև մենք կռվում էինք` մեր Հայրենիքի ազատությունն ու անկախությունը պահպանելու համար, այնուհետև արդեն ազատում էինք Եվրոպան և ողջ աշխարհը «դարչնագույն ժանտախտից»»,– նշեց Վոլինկինը։

Նա ավելացրեց նաև, որ այդ տոնն ամենապատվելի, պատերազմին մասնակցած մարդկանց հիշողություններով լի տոն է, ովքեր աներևակայելի ջանքերի և զոհերի գնով մեզ ապագա են տվել։ «Մեր գլխավոր խնդիրն այժմ այդ պատմությունը պահպանելն ու այն մեր երեխաներին և թոռներին հասցնելն է»,– ասաց ռուս դիվանագետը։

Առանձին ներկայացված է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության` պոտենցիալ մարտահրավերներին և սպառնալիքներին արձագանքելու հավաքական կառույցի գործունեությունը։

Ցուցահանդեսն անցկացվում է Հայաստանի Ազգային ժողովի, Հայաստանում ՌԴ դեսպանության հովանու ներքո, «ՀԿԵ» ՓԲԸ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ, «ՎՏԲ–Հայաստան Բանկ» ՓԲԸ և Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության օժանդակությամբ։ Ցուցահանդեսը կտևի կես տարի։

Ցուցադրության կազմակերպիչներն են` «Պատմություն և միաբանություն» ՀԿ–ն, Զբոսաշրջության հայկական ինստիտուտը և Հայաստանի պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» զինվորական թանգարանը։

 Ռուսական հետք

Ցուցահանդեսի բացման ընթացքում ներկայացվել է «Ռուսաստան–Հայաստան ռուսական հետք։ Զբոսաշրջային նշանակությունների գիտական հետազոտություններ» գիրքը։

Գիրքը լույս է տեսել Ռուսաստանի զբոսաշրջության միջազգային ակադեմիայի և ԶՀԿ 2012-2014 թվականների երեք գիտական արշավների արդյունքներով Ռուսական աշխարհագրական միության զբոսաշրջության զարգացման հանձնաժողովի օժանդակությամբ և քաղաքական գիտությունների դոկտոր, ՌԶՄԱ ռեկտոր Եվգենի Նիկոլաևիչ Տրոֆիմովի խմբագրմամբ։

Գրախոս` ՌԳԱ ակադեմիկոս, Ռուսական աշխարհագրական միության պատվավոր նախագահ, ՌԱՄ զբոսաշրջության զարգացման հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կոտլյակով։

Գրքում զետեղվել են մոտ երկու տասնյակ հոդվածներ, այդ թվում` ԶՀԻ և ՌԶՄԱ ռեկտորների, ինչպես նաև մանկավարժների, գիտնականների, գիտությունների դոկտորների, երկու բուհերի շրջանավարտների հոդվածները։

Հեղինակների ուշադրության կենտրոնում Հայաստանի հեռանկարային նշանակությունների գործնական ուսումնասիրությունն է և դրանցում պատմական իրադարձությունների ու երկու բարեկամական ժողովուրդների սխրանքների հետ կապված պահպանված հուշարձանների, մշակութային օբյեկտների և գտածոների ուսումնասիրությունը։ Դիտարկված են գիտազբոսաշրջային արշավախմբերի կազմակեիպման տեսական և կիրառական ասպեկտները։

Գիրքը նախատեսված է ուսանողների, մագիստրանտների, ասպիրանտների, բուհերի դասախոսների և այս թեմատիկայով հետաքրքրվող լայն շրջանակի մարդկանց համար։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:14
26 Մայիսի 2017
Երևանում վրաերթի ենթարկված 4-ամյա տղան վիրահատվում է
Այսօր Երևանի Բագրատունյաց փողոցում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը վիրահատվում է:
12:14
26 Մայիսի 2017
Ինքնաթիռում ծխելը` 9 տարվա ազատազրկման պատճառ
2015 թ-ին բրիտանացի Ջոն Կոկսը ինքնաթիռում հրդեհի պատճառ էր դարձել` ծխելով զուգարանում:
11:45
26 Մայիսի 2017
«Поедем, поедим!»–ն եկել է Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսական НТВ հեռուստաալիքի  «Поедем, поедим!» հաղորդման թողարկումներից մեկը նվիրված կլինի Հայաստանին։

14:52
25 Մայիսի 2017
ggTaxi–ն առաջարկում է հաճախորդներին ակտիվացնել Heno պրոմոկոդն ու զեղչ ստանալ
ggTaxi–ն իր հաճախորդներին առաջարկում է ակտիվացնել Heno պրոմոկոդն և ուղևորափոխադրման համար 200 դրամ զեղչ ստանալ:
12:56
25 Մայիսի 2017
12 ժամ ջուր չի լինի Գյումրու որոշ շրջաններում
Գյումրիում վթարային ջրանջատում է նախատեսված։
10:15
25 Մայիսի 2017
ԱՄՆ–ի Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում գտնվող Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
14:06
24 Մայիսի 2017
Քիմ Քարդաշյանի մայրն ու քույրը մրցակցում են Քիմի և Քանյեի երեխայի փոխնակ մայրը դառնալու իրավունքի համար (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քիմը նշել է, որ նա և Քանյեն ցանկանում են երրորդ երեխան ունենալ, սակայն առողջական խնդիրների պատճառով Քիմն ինքը չի կարող կրել փոքրիկին:
11:54
24 Մայիսի 2017
5–ժամյա ջրանջատում է նախատեսված Նոր Նորքում
Վթարային ջրանջատում կիրականացվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։
10:59
24 Մայիսի 2017
Հայտնի են նոր մանրամասներ ՀՀ–ում վաճառված ադրբեջանական խնձորների իրական ծագման մասին
Ադրբեջանական ծագմամբ խնձորների թեման դեռևս չի փակվել:
19:14
23 Մայիսի 2017
Հայտնի է «Արաբկիր» ԲԿ–ում 2 տարեկան երեխայի մահվան պատճառը
Նախօրեին «Արաբկիր» ԲԿ–ում երկու տարեկան երեխա է մահացել։
17:10
23 Մայիսի 2017
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը. նա մանրամասներ է ներկայացրել
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը։