481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+17
Եղանակը Երևանում
Հայ
Գիտնականները պարզել են, թե ինչն է ստիպում մարդկանց գիշերային ժամերին դատարկել սառնարանը
17:05
06 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Գիշերային ժամերին սառնարանների վրա «գրոհ իրականացնելու» և դրա հետևանքով չափից դուրս շատ ուտելու պատճառն այն է, որ մեր ուղեղը գիշերը, ցերեկվա համեմատ, ավելի վատ է վերահսկում քաղցի զգացումը և ավելի քիչ բավականություն է ստանում ուտելուց և սննդի տեսքից։ Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նշված է Brain Imaging and Behavior ամսագրում հրապարակված հոդվածում։

«Մենք հաճախ չափից դուրս շատ ենք ուտում, քանի որ ուտելիքը մեզ համար պակաս համեղ կամ պակաս ախորժալի է դառնում օրվա այդ ժամին։ Պարզվում է` մենք շատ ավելի քիչ բավականություն ենք ստանում գիշերային ժամերին կերած ուտելիքից, այդ պատճառով էլ ստիպված ավելի շատ ենք ուտում, որպեսզի մեզ բավարարված զգանք»,– ասել է Պրովոյի (ԱՄՆ) Բրիգամ Յանգի համալսարանի գիտնական Թրևիս Մասթերսոնը (Travis Masterson):

Մասթերսոնն ու նրա գործընկերներն այս եզրակացությանն են հանգել, երբ հետևել են մի խումբ մարդկանց ուղեղների աշխատանքին։ Փորձի մասնակիցներն անսովոր գործով են զբաղվել` նրանք ամեն օր առավոտյան և երեկոյան ժամերին թերթել են տարբեր ուտեստներ պատկերող մի քանի հարյուր լուսանկարները։

Երբ մասնակիցները նայել են նկարներին, նրանց ուղեղի ակտիվությանը հետևել են հոդվածի հեղինակները, որոնք փորձել են հասկանալ, թե ինչպես է փոխվում քաղցի զգացումն ու այն հագեցնելու զգացումը, ինչպես նաև` սննդի տեսողական ընկալումը օրվա տարբեր ժամերին։

Ինչպես բացատրում է Մասթերոսոնը, թիմի անդամները սպասում էին, որ հետևյալ պատկերը կտեսնեն` առավոտյան և ցերեկային ժամերին ուղեղի բավականին թույլ արձագանք, ուժեղ արձագանք` երեկոյան ժամերին։

Սակայն ամեն ինչ հակառակը եղավ` ուղեղն ավելի ուժեղ էր արձագանքում ցերեկային ժամերին կերած սննդին, և այդ օրինաչափությունը դիտվում էր և՛ բարձր կալորիականություն ունեցող ուտելիքի, և՛ մրգերի, բանջարեղենի կամ ձկնեղենի նկարները դիտելու ընթացքում։

Այս արդյունքը շատ զարմացրեց գիտնականներին։Նրանք սպասում էին, որ սնունդը մեզ համար ավելի «համեղ» պիտի թվար գիշերային ժամերին, քանի որ ցերեկը տարբեր երկրների բնակիչները սովորաբար չափից շատ են ուտում, և ուտելիքը նրանց համար պետք է պակաս հրապուրիչ լիներ։

Մյուս կողմից` ուղեղի այսպիսի արձագանքը շատ լավ բացատրում է, թե ինչու են մարդիկ գիշերային գրոհներ կազմակերպում սառնարանի վրա` սննդի հանդեպ բթացած արձագանքը նրանց ստիպում է ավելի շատ ուտել, որպեսզի բավականություն ստանան և պառկեն քնելու։

Գիտնականները դեռ չեն պարզել, թե որն է օրվա ժամերի և սննդի գայթակղության միջև կապը, և արդյո՞ք պետք է պայքարել այդ ֆենոմենի դեմ։ Մյուս կողմից` նրանք խոստովանում են, որ մեր ուղեղի այդ առանձնահատկությունը կարող է խթանել ավելորդ քաշի ավելացումը։ Իրենց մյուս փորձարկումների ընթացքում գիտնականները կփորձեն պարզել` արդյո՞ք դա իրոք այդպես է, և եթե այո, ինչպես է պետք պայքարել կշտանալու բթացած զգացումի դեմ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:56
27 Մայիսի 2017
Բագրատունյաց պողոտայում վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը միացված է արհեստական շնչառության
Նախօրեին Երևանի Բագրատունյաց պողոտայում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է:
20:25
27 Մայիսի 2017
Կեղծարարները բանկային քարտից գումար շորթելու նոր միջոց են գտել
Օգտատերերին խաբելու համար հաքերներն օգտագործում են մի քանի սխեմա:
19:13
27 Մայիսի 2017
Հայտնի է կնոջ ամենասեքսուալ հասակն ու քաշը
Գիտնականները պնդում են, որ ուղղակի կապ են գտել կնոջ մարմնի ծավալի և սեքսուալության միջև։
18:04
27 Մայիսի 2017
Ի՞նչ է նշանակում ձեր փոքրիկի ծննդյան ժամը
Երեխայի լույս աշխարհ գալու ժամը մեծ ազդեցություն է ունենում ապագայում նրա անձի ձևավորման վրա։
15:28
27 Մայիսի 2017
3 նիհարեցնող և օգտակար ամառային կոկտեյլներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամռանը հաշված օրեր են մնացել, և եթե ցանկանում եք շտկել ձեր կազմվածքը, կարող եք ամառային կոկտեյլներ խմել նախաճաշին:
19:14
26 Մայիսի 2017
Երևանում վրաերթի ենթարկված 4-ամյա տղան վիրահատվում է
Այսօր Երևանի Բագրատունյաց փողոցում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը վիրահատվում է:
12:14
26 Մայիսի 2017
Ինքնաթիռում ծխելը` 9 տարվա ազատազրկման պատճառ
2015 թ-ին բրիտանացի Ջոն Կոկսը ինքնաթիռում հրդեհի պատճառ էր դարձել` ծխելով զուգարանում:
11:45
26 Մայիսի 2017
«Поедем, поедим!»–ն եկել է Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսական НТВ հեռուստաալիքի  «Поедем, поедим!» հաղորդման թողարկումներից մեկը նվիրված կլինի Հայաստանին։

14:52
25 Մայիսի 2017
ggTaxi–ն առաջարկում է հաճախորդներին ակտիվացնել Heno պրոմոկոդն ու զեղչ ստանալ
ggTaxi–ն իր հաճախորդներին առաջարկում է ակտիվացնել Heno պրոմոկոդն և ուղևորափոխադրման համար 200 դրամ զեղչ ստանալ:
12:56
25 Մայիսի 2017
12 ժամ ջուր չի լինի Գյումրու որոշ շրջաններում
Գյումրիում վթարային ջրանջատում է նախատեսված։
10:15
25 Մայիսի 2017
ԱՄՆ–ի Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում գտնվող Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։