486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-3
Եղանակը Երևանում
Հայ
Լույս է տեսել «Երևան» ամսագրի` Հաղթանակի հոբելյանին նվիրված հատուկ թողարկումը
17:31
06 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Լույս է տեսել «Երևան» ամսագրի` Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70–ամյա հոբելյանին նվիրված հատուկ թողարկումը։ 

Պատերազմին Հայաստանի մասնակցությանն ամբողջովին նվիրված ամսագրի հատուկ թողարկման շնորհանդեսը կայացավ չորեքշաբթի Երևանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունում։

Պարբերականի նախաբանում հայկական պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանը նշեց, որ «թեև այդ աննախադեպ կործանարար պատերազմի ժամանակ Հայաստանը ռազմական գործողությունների ասպարեզ չդարձավ, դա նաև մեր պատերազմն էր, քանի որ ուղղակիորեն անդրադառնում էր մեր կենսական շահերի վրա»։

«Ֆաշիզմի դեմ հաղթանակը հայ մարտիկների համար, նախևառաջ, պայքար էր հանուն Հայաստանի, հայապահպանության, և զարմանալի չէ, որ այդ պատերազմում հայերը կռվում էին կրկնակի ուժով և անձուրացությամբ»,– նշեց նախարարը։

Ամսագրում, մասնավորապես, հրապարակվել են հոդվածներ Հայրենական մեծ պատերազմի ժամանակների հայ փառապանծ զորավարների` Խորհրդային միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի, Զրահատանկային զորքերի գերագույն մարշալ Համազասպ Բաբաջանյանի, Ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովի (Արմենակ Խանփերյանց), ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Իվան (Հովհաննես) Իսակովի, հայ հերոսների, պատերազմի վետերանների մասին։

Ընթերցողները կկարողանան ծանոթանալ ճակատից պահպանված նամակների, Հայաստանում Մեծ Հաղթանակի պատվին տեղադրված հուշարձանների լուսանկարներին։

Շնորհանդեսի ընթացքում Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը նշեց, որ այս տոնական օրերին ամբողջ Հայաստանում և նախկին Խորհրդային Միության պետություններում բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում։

«Մենք Հաղթանակի 70–ամյակը կնշենք ոչ միայն այդ օրը, այլ նաև ողջ տարի։ Ռոսսոտրուդնիչեստվոյի և այլ կազմակերպությունների հետ դեսպանությունը կանցկացնի Հաղթանակի հոբելյանին նվիրված զանազան միջոցառումներ»,– ասաց Վոլինկինը։

Ըստ նրա, այդ պատերազմը ծանր էր, աննախադեպ` իր դաժանությամբ և ծանրությամբ։

«Մենք պետք է պատվենք բոլոր նրանց հիշատակը, ովքեր մարտնչել են մեր Հայրենիքի ազատության և անկախության համար։ Դա հիրավի Հայրենական Պատերազմ էր, քանի որ բոլորը պայքարում էին ֆաշիստական ժանտախտից սեփական Հայրենիքի, Եվրոպայի ազատագրման համար»,– նշեց Վոլինկինը։

Նա ավելացրեց, որ այժմ բոլորի առջև այդ հիշատակը պահպանելու, կյանքում այն իր հետ տանելու, երեխաներին և թոռներին այն թողնելու խնդիր է դրված։

Նախագծի նախաձեռնող և «Երևան» ամսագրի գլխավոր խմբագիր Էդուարդ Այանյանն իր հերթին նշեց, որ ամսագրի հատուկ համարի հրապարակման գաղափարն առաջացել է դեռ կես տարի առաջ։

Ըստ նրա, նախագիծն իրագործվել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության և Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի համատեղ ջանքերով։

«Համարի նախապատրաստման ընթացքում հաջողվել է շփվել մեծ թվով հետաքրքիր մարդկանց հետ, ովքեր խմբագրությանն են տրամադրել իրենց ընտանեկան արխիվները, նամակները, ՀՄՊ ժամանակների իրեր և այլն»,– ասաց Այանյանը։

Հայաստանում ՌԴ դեսպանության խորհրդական Օլեգ Շապովալովը և դեսպան Ւվան Վոլինկինը միջոցառման շրջանակում ներկա վետերաններին հանձնեցին մեդալներ և շնորհավորական նամակներ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։
18:35
18 Փետրվարի 2017
Ինչու՞ են բժիշկները կրում կանաչ և կապույտ համազգեստ
Համազգեստը կարող է լինել կանաչ կամ կապույտ, բայց ոչ սպիտակ։ Պարզվում է, որ նման փոքր մանրուքից կարող է կախված լինել վիրահատության ընթացքն ու հաջողությունը:
12:33
16 Փետրվարի 2017
ԱՆ. Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը` միջին ծանրության
Մոսկվա–Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
11:04
16 Փետրվարի 2017
Հայաստանում օդի ջերմաստիճանի տարբերությունը, 2016 թ.–ի փետրվարի համեմատ, շուրջ 30 աստիճան է
Անցած տարի այս օրը ցերեկը Երևանում +16...+17 աստիճան էր, իսկ այսօր գիշերը Երևանի ցածրադիր գոտում ջերմաստիճանը նվազեց մինչև -18....-19 աստիճան։
10:15
15 Փետրվարի 2017
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով
Հանրապետության տարածքում սպասվում է ջերմաստիճանի նվազում։
18:23
14 Փետրվարի 2017
Դատապարտյալն աղջկա ինտիմ լուսանկարները չհրապարակելու դիմաց գումար է պահանջել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հանցագործի մտադրությունը փոխվել է, ու նա հեռախոսի փոխարեն փող է ուզել, տուժողն էլ դիմել է ոստիկանութուն։
14:57
14 Փետրվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանի կինն անակնկալ է մատուցել ամուսնուն ծննդյան օրվա առթիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Comedy Club-ի հանրաճանաչ ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանն իր ծննդյան օրվա կապակցությամբ անակնկալ նվեր է ստացել կնոջից` Ժաննա Լևինա-Մարտիրոսյանից: