480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի ռուսական արվեստի թանգարանում Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70–ամյակին նվիրված երեկո էր կազմակերպվել
21:02
05 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Մայիսի 5-ին Երևանի ռուսական արվեստի թանգարանում «Բոլորը մեկ համար...» խորագրով գրական–երաժշտական երեկո էր կազմակերպվել, որը նվիրված էր Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70–ամյակին։

«Հայրենական պատերազմն անդրադարձել է Խորհրդային Միության գրեթե բոլոր ընտանիքներին։ Շատերը չեն վերադարձել ռազմաճակատից։ Բնական է, որ հաղթանակի 70–ամյակը, որը մենք նշում ենք այս տարի, այդ տարիների հուշեր է արթնացնում։ Մենք հիշում ենք մեր հարազատներին, ովքեր մասնակցել են Հայրենական պատերազմին», – ասաց ՀՀ –ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։

посол РФ в Армении Иван ВолынкинՆա նշեց, որ իր պապիկը ևս չի վերադարձել ռազմաճակատից, սակայն նրա մասին հիշողությունը սրբորեն պահպանվում է։

«Ցավոք, տարեցտարի վետերանների թիվը պակասում է։ Սակայն մենք պետք է սրբորեն հարգենք նրանց հիշատակը, հիշենք այդ տարիների իրադարձությունները։ Իսկ այն երգերն ու բանաստեղծությունները, որոնք այսօր կհնչեն, հիշեցնում են մեր պետության կյանքի այդ տարիների մասին», – ասաց Վոլինկինը։

Նա խոսեց նաև այն մեծ դերի մասին, որն ունեցել է Հայաստանը Մեծ հաղթանակի գործում։ Ռազմաճակատ է մեկնել ավելի քան 600 հազար հայ և, ցավոք, չի վերադարձել ավելի քան 300 հազարը։

«Շատերը հատկապես Արևմուտքում հիմա այդ պատերազմը կոչում են Երկրորդ համաշխարհային։ Մեր պետությունների համար այն Հայրենական մեծ պատերազմ էր, պատերազմ հայրենիքի, անկախության համար։ Բոլորը գիտակցում էին, թե ինչ է սպառնում մեր պարտությունն այդ պատերազմում», – ասաց Վոլինկինը։

Նրա կարծիքով` հարկավոր է հիշել և հարգել այն մարդկանց հիշատակը, ովքեր չեն վերադարձել ռազմաճակատից, ովքեր մահացել են։ «Վետերաններին նվիրված միջոցառումները պետք է անցկացվեն ոչ միայն այսօր, այլ ողջ տարվա ընթացքում, քանի որ սա առանձնահատուկ տարի է», – ընդգծեց նա։

ՌԴ դեսպանը շնորհավորեց բոլորին տոնի կապակցությամբ` մաղթելով առողջություն, երջանկություն, բարեկեցություն և խաղաղ երկինք։

Երեկոյի ընթացքում հնչեցին պատերազմի տարիներին ստեղծված և այդ ժամանակ մեծ ճանաչում վայելող բանաստեղծություններ և երգեր։ Ներկայացվեցին նաև Հայրենական պատերազմի տարիներին զոհված տաղանդավոր հայ նկարիչ Միքայել Սահակյանի աշխատանքները։

Երեկոն կազմակերպել էր Ռուսական արվեստի թանգարանը` Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:02
04 Դեկտեմբերի 2016
Շեքսպիրի 6-ամյա սիրահար Ալեքսանդր Բեյլերյանը ցնցել է հանդիսատեսին «Ամենից լավը» նախագծում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայազգի Ալեքսանդր Բեյլերյանը «Ամենից լավը» նախագծում ցուցադրել է Ուիլյամ Շեքսպիրի և տարբեր լեզուների իմացությունը:
19:12
04 Դեկտեմբերի 2016
Արքայանարնջի օգտակար հատկությունները
Արքայանարինջն իրավամբ համարվում է ձմեռային ամենասիրված հատապտուղներից մեկը և հիշեցնում է Ամանորի մասին:
20:25
03 Դեկտեմբերի 2016
Սուպերմոդելները «հարձակվել են» բուրգերների և ալկոհոլի վրա Victoria's Secret–ի շոուից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փարիզում կայացած շոուից հետո Victoria's Secret–ի «հրեշտակները» գնացել են ռեստորան, որտեղ պատվիրել են կալորիաներով հարուստ ուտելիք, այդ թվում` բուրգեր, կարտոֆիլ «ֆրի» և ալկոհոլային կոկտեյլներ։
19:00
03 Դեկտեմբերի 2016
Մեր մոլորակի համար ամենավտանգավոր ժամանակն է. Սթիվեն Հոքինգ
Բրիտանացի ֆիզիկոս–տեսաբան Սթիվեն Հոքինգը կարծում է, որ այժմ «մեր մոլորակի ամենավտանգավոր ժամանակն է»։
18:15
03 Դեկտեմբերի 2016
Գիտնականները նշել են, թե ինչու է երեխաներին անհրաժեշտ օրվա խիստ ռեժիմ
Ծնողներին դժվար է լինում հետևել կարգապահության երեխայի դաստիարակության հարցում: Սակայն հոգեբանները վստահ են, որ ծնողները պետք է ձգտեն կարգուկանոնի, քանի որ օրվա ռեժիմին հետևելը շատ կարևոր է երեխաների համար երկարաժամկետ հեռանկարում։
11:22
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են. Ջերմուկում ձնաբուք է
Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
10:30
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանում ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հաջորդ շաբաթվանից Հայաստանի գրեթե ողջ տարածքում սպասվում են ձյան տեսքով տեղումներ։
16:57
02 Դեկտեմբերի 2016
«Շոկոլադի բանկը» քաղցրավենիք կհավաքի Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար
Նոր տարվա կապակցությամբ` Հայ օգնության ֆոնդն իրականցնում է «Շոկոլադի բանկ» նախաձեռնությունը` Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար:
15:55
02 Դեկտեմբերի 2016
Արագածոտնի մարզում թույլ ձյուն է. Լարսի անցակետը փակ է
Դեկտեմբերի 2-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
15:32
02 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը 2016 թ.-ին Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում է
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ներառվել է Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում:

12:33
02 Դեկտեմբերի 2016
Սեռական բնույթի գործողություններ են կատարվել 50-ամյա տղամարդու նկատմամբ Երևանում
50-ամյա տղամարդը հայտարարել է, որ 2 տղամարդիկ իր նկատմամբ սեռական բնույթի գործողություններ են կատարել:
20:26
01 Դեկտեմբերի 2016
Մառա Բաղդասարյանը հորն է ուղարկել դատարան իր փոխարեն
Սավյոլովի հաշտարար դատարանի նիստին չի ներկայացել մրցավազորդուհի Մառա Բաղդասարյանը։