484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
-1
Եղանակը Երևանում
Հայ
IDeA հիմնադրամի «100 LIVES» նախագիծն աջակցում է Նեպալի երկրաշարժից տուժածներին
18:35
05 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «100 LIVES» (100 Կյանք) նախագիծը հայտարարում է Նեպալի ավերիչ երկրաշարժից տուժած երեխաներին օգնություն ցուցաբերելու մասին՝ այդ նպատակով 100 հազար ԱՄՆ դոլար փոխանցելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին (UNICEF):

Ինչպես հայտնում են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժնից, IDeA-ն այսպիսով արձագանքում է ՄԱԿ-ի Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (UN OCHA) կողմից աշխարհին ուղղված աջակցության կոչին:

Նվիրատվությունն իրականացվում է «Հայերը՝ Նեպալին» խորագրով մարդասիրական ակցիայի շրջանակում, որով կոչ է արվում հայկական կազմակերպություններին միանալ նախաձեռնությանը և աջակցել երկրաշարժից տուժած երեխաներին օգնելու UNICEF-ի ջանքերին:

IDeA հիմնադրամի և «100 LIVES»-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, մեկնաբանելով նախաձեռնությունը, նշել է. «Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը զգալի վնաս է պատճառել հարուստ պատմություն ունեցող այդ երկրին: Մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր տուժել են այդ ահավոր աղետից: 100 LIVES-ը նախաձեռնվել է որպես մարդասիրական նախագիծ, և մենք չենք կարող անտարբեր լինել, երբ մարդիկ տառապում են: Հենց նման դեպքերում են դրսևորվում մարդկային ոգու լավագույն հատկությունները, և ես ողջ աշխարհի հայերին հորդորում եմ միանալ նախաձեռնությանն ու իրենց աջակցությունը ցուցաբերել տուժածներին»:

«Մեր ժողովուրդը շատ լավ է ծանոթ նման աղետների պատճառած ցավին, և գիտի նաև գնահատել օգնության մեկնած ձեռքը: Մենք միշտ շնորհակալ ենք եղել բոլոր նրանց, ովքեր օգնեցին մեզ 1988թ. աղետալի երկրաշարժի ժամանակ: Ողջ աշխարհն է աջակցում Նեպալի ժողովրդին, և մենք նույնպես անմասն չենք կարող մնալ: Այդ իսկ պատճառով որոշեցինք գումարը փոխանցել UNICEF-ին, որն օգնում է երկրաշարժից տուժած երեխաներին»,- նշել է IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գևորգյանը:

Նեպալի երկրաշարժից տուժածներին աջակցելու համար հնարավոր է ուղիղ նվիրատվություն կատարել՝ այցելելով ՄԱԿ-ի կողմից հայտարարված՝ FLASH APPEAL ON NEPAL RESPONS-ի կայք՝ http://www.unocha.org/cerf/our-donors/how-donate.

100 LIVES (100 Կյանք) նախաձեռնությունը, որի համաշխարհային մեկնարկը տրվեց 2015թ. մարտի 10-ի Նյու Յորքում, կոչված է երախտիքի տուրք մատուցելու այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք 100 տարի առաջ հերոսական ջանքերի գնով հարյուր հազարավոր հայերի են փրկել Հայոց ցեղասպանությունից։

100 LIVES-ը նախաձեռնել են հայտնի գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը և Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը։

100 LIVES նախաձեռնությունը մարդասիրության ոլորտում նոր մրցանակ է սահմանել՝ մերօրյա անձնազոհ մարդկանց աջակցելու և խրախուսելու նպատակով: Այն կոչվում է «Ավրորա»՝ ի պատիվ Ավրորա Մարդիգանյանի, ով մանուկ հասակում դարձել է Հայոց ցեղասպանության ընթացքում գործած բարբարոսությունների ականատեսը։ Մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.100lives.com

Գործարար և բարեգործ Ռուբեն Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի կողմից հիմնադրված «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամն իրականացնում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված երկարաժամկետ ծրագրեր, որոնք կօգնեն գոյատևումից անցում կատարել դեպի բարեկեցություն: Հիմնադրամի առանցքային ծրագրերից են UWC Դիլիջան քոլեջի, «Տաթևի վերածնունդ», Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման, Դիլիջանի զարգացման ծրագրերը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը:
13:35
20 Մարտի 2017
Աստղային դիետա կամ ինչպես է Քիմ Քարդաշյանը նիհարել գրեթե 20 կգ-ով
Այս դիետայով Քիմ Քարդաշյանը 3 ամսում նիհարել է 19 կգ-ով:
11:37
20 Մարտի 2017
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի հատվածը փակ է
Ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: