481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+13
Եղանակը Երևանում
Հայ
«Հաղթանակի 70 լույսերը» երևանյան ֆլեշմոբի մասնակիցները վերստեղծել են հաղթական «Կարմիր աստղը»
16:35
05 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում անցկացված «Հաղթանակի 70 լույսերը» ֆլեշմոբի մասնակիցները, որը կազմակերպվել է Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70–ամյակի կապակցությամբ, վերստեղծել են հաղթական «Կարմիր աստղը», հաղորդում է Երիտասարդության ռուս–հայկական դաշինքի (ԵՌՀԴ) մամուլի ծառայությունը։

«ԵՌՀԴ–ն հաջողությամբ Երևանում անցկացրեց «Հաղթանակի 70 լույսերը» ֆլեշմոբը, որը նվիրված է Հայրենական պատերազմում տարած հաղթանակի հոբելյանին», –նշվում է հաղորդագրության մեջ։

Այն անցկացվել է կիրակի Հաղթանակի այգում` «Մայր Հայաստան» հուշարձանի մոտակայքում։

Ակցիային մասնակցել են ՀԿ–ի բոլոր անդամները, ԵՌՀԴ–ի բարեկամներն ու զինակիցները, ինչպես նաև պատահական անցորդներ։

Միջոցառումը բաղկացած էր երեք փուլից։ Առաջին փուլի շրջանակում ֆլեշմոբի մասնակիցները «Անմար կրակի» մոտ մեկ րոպե լռությամբ հարգել են զոհված զինվորների հիշատակը։ Այնուհետև տեղի է ունեցել «Հիշում ենք, հպարտանում, երախտապարտ ենք» խորագրով ֆլեշմոբի հանդիսավոր բացումը` պաստառների և փուչիկների, Հայաստանի, Ռուսաստանի և ԽՍՀՄ–ի դրոշների ֆոնին։

Աստղի ստեղծմանը մասնակցել են նաև այգու այցելուները։ Այնուհետև ֆլեշմոբի բոլոր մասնակիցները քոչարի են պարել, որը 1945 թ.–ին Բեռլինը գրավելուց հետո Ռեյխստագի պատերի տակ պարել են Թամանյան 89–րդ հրաձգային դիվիզիայի մարտիկները։

Միջոցառումն ավարտվել է երեկոյան, որի ժամանակ մոմեր են վառվել «Հաղթանակի 70 լույսերը» գրառման կողքին, որտեղ «լույսեր» բառը խորհրդանշում էր «Անմար կրակը»։

Այգու բազմաթիվ այցելուներ հետաքրքրվեցին մոմավառությամբ։ 

Նախագիծը գործարկվել էր 2015 թ.–ի մարտին Երիտասարդության ռուս–հայկական դաշինքի կողմից` ՀՀ–ում ՌԴ դեսպանատան և Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի աջակցությամբ։

«Այսօր աշխարհում, որտեղ ապատեղեկացված քարոզչությունը հասել է իր գագաթնակետին և համատարած բնույթ է կրում, շատ կարևոր է նման ակցիաների կազմակերպումը, որոնք գրավում են հասարակության, այդ թվում նաև երիտասարդների ուշադրությունն ու ներգրավում գործընթացի մեջ։ Երիտասարդներն առավել շատ են ենթակա նման քարոզչությանը։ Նախագծի շրջանակում մենք բոլորս կտեսնենք, թե ինչպես է վերաբերվում ժամանակակից երիտասարդ սերունդը Հայրենական պատերազմին», – ասել է ԵՌՀԴ–ի նախագահ Դավիթ Բեյբությանը։

Կազմակերպության փոխնախագահ Ռաֆայել Պողոսյանն իր հերթին ավելացրել է, որ ժամանակակից երիտասարդությունը պետք է պահպանի իր ժողովրդի պատմական հիշողությունը, թույլ չտա պատմության կեղծում, հարգանքով վերաբերվի սեփական երկրի ավանդույթներին և ձևավորի հասարակության համար կարևոր արժեքներ։

Երևանում անցկացված ֆլեշմոբը ԵՌՀԴ–ի «Հաղթանակի 70 լույսերը» նախագծի միայն մի մասն է։ Նախագծին մասնակցում են նաև հետխորհրդային տարածքի այլ երկրները, որոնք ևս նման միջոցառումներ են պատրաստել։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:56
27 Մայիսի 2017
Բագրատունյաց պողոտայում վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը միացված է արհեստական շնչառության
Նախօրեին Երևանի Բագրատունյաց պողոտայում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է:
20:25
27 Մայիսի 2017
Կեղծարարները բանկային քարտից գումար շորթելու նոր միջոց են գտել
Օգտատերերին խաբելու համար հաքերներն օգտագործում են մի քանի սխեմա:
19:13
27 Մայիսի 2017
Հայտնի է կնոջ ամենասեքսուալ հասակն ու քաշը
Գիտնականները պնդում են, որ ուղղակի կապ են գտել կնոջ մարմնի ծավալի և սեքսուալության միջև։
18:04
27 Մայիսի 2017
Ի՞նչ է նշանակում ձեր փոքրիկի ծննդյան ժամը
Երեխայի լույս աշխարհ գալու ժամը մեծ ազդեցություն է ունենում ապագայում նրա անձի ձևավորման վրա։
15:28
27 Մայիսի 2017
3 նիհարեցնող և օգտակար ամառային կոկտեյլներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամռանը հաշված օրեր են մնացել, և եթե ցանկանում եք շտկել ձեր կազմվածքը, կարող եք ամառային կոկտեյլներ խմել նախաճաշին:
19:14
26 Մայիսի 2017
Երևանում վրաերթի ենթարկված 4-ամյա տղան վիրահատվում է
Այսօր Երևանի Բագրատունյաց փողոցում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը վիրահատվում է:
12:14
26 Մայիսի 2017
Ինքնաթիռում ծխելը` 9 տարվա ազատազրկման պատճառ
2015 թ-ին բրիտանացի Ջոն Կոկսը ինքնաթիռում հրդեհի պատճառ էր դարձել` ծխելով զուգարանում:
11:45
26 Մայիսի 2017
«Поедем, поедим!»–ն եկել է Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսական НТВ հեռուստաալիքի  «Поедем, поедим!» հաղորդման թողարկումներից մեկը նվիրված կլինի Հայաստանին։

14:52
25 Մայիսի 2017
ggTaxi–ն առաջարկում է հաճախորդներին ակտիվացնել Heno պրոմոկոդն ու զեղչ ստանալ
ggTaxi–ն իր հաճախորդներին առաջարկում է ակտիվացնել Heno պրոմոկոդն և ուղևորափոխադրման համար 200 դրամ զեղչ ստանալ:
12:56
25 Մայիսի 2017
12 ժամ ջուր չի լինի Գյումրու որոշ շրջաններում
Գյումրիում վթարային ջրանջատում է նախատեսված։
10:15
25 Մայիսի 2017
ԱՄՆ–ի Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում գտնվող Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։