486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանանության 100–րդ տարելիցի միջոցառումները բարձրացրեցին աշխարհում այդ ողբերգության մասին իրազեկվածությունը. Սարգսյան
18:10
04 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանանության 100–րդ տարելիցի միջոցառումները միաբանեցին ամբողջ աշխարհի հայությանը և բարձրացրին այդ ողբերգության մասին իրազեկվածությունն աշխարհում, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ով համակարգում էր Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումները։

«Կազմակերպիչների գնահատականով, ապրիլի 22-24–ը կատարվել են միջոցառումների կատարման պետհանձնաժողովի առջև դրված բոլոր խնդիրները, որոնց թվում են` Հայոց ցեղասպանության հարցում միջազգային իրազեկվածության բարձրացումը, Ցեղասպանության թեմայի ներկայացումը մարդկության դեմ հանցագործությունների համատեքստում, միջազգային հանրության համախմբումը նման հանցագործությունների դեմ պայքարում»,– ասաց Սարգսյանը։

Ըստ նրա, արդյունքները գերազանցել են բոլոր ակնկալիքները։ «Եվս մի գլխավոր նպատակ, որին մենք հասել ենք, ամբողջ հայության միաբանումն էր, որի բարձրակետը Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասումն էր»,– ընդգծեց Սարգսյանը։

Նա ընդգծեց, որ ապրիլի 24–ին Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում կայացած պաշտոնական արարողությունը, որին մասնակցում էին 65 արտասահմանյան պատվիրակություններ, հեռարձակվում էր աշխարհի առաջատար հեռուստաընկերությունների եթերով, և, այդպիսով, Երևանն ապրիլի 24–ին համաշխարհային բոլոր ԶԼՄ–ների ուշադրության կենտրոնում էր։

Այդ համատեքստում Սարգսյանն ընդգծեց, որ Երևան և Ստամբուլ այցելած պատվիրակությունների թիվը համեմատելով` կարելի է հասկանալ, որ Թուրքիան ի սկզբանե սխալ հաշվարկներ է կատարել։ «Միջազգային ԶԼՄ–ներում այդ երկու միջոցառումների լուսաբանման մակարդակը ցույց տվեց Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի արդիականությունն ու Գալիպոլիի հերոսամարտի տոնակատարության իրական «քաշը»»,– նշեց նա։

Սարգսյանն ավելացրեց, որ ապրիլի 24–ով Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցառումները չեն ավարտվել, դրանք կշարունակվեն ողջ տարի` մինչև 2016 թվականի ապրիլի 24–ը։ Մեկ տարվա ընթացքում ամբողջ աշխարհում և հենց Հայաստանում սպասվում է մեծ թվով մշակութային և քաղաքական միջոցառումներ` համաժողովներ, ֆորումներ, ցուցահանդեսներ։ Նա հատուկ ընդգծեց Երևանում հուլիսին ցեղասպանագետների 12–րդ համագումարի անցկացումը, որի մասնակցության համար արդեն գրանցվել է ավելի քան 400 մարդ։

Սեպտեմբերին Հայաստանի անկախության տոնակատարության շաբաթվա շրջանակում կանցկացվի Ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցառումների համակարգման պետական հանձնաժողովի 6–րդ նիստը, որի ընթացքում կամփոփվեն կայացած միջոցառումների արդյունքները և կհրապարակվի հետագա գործողությունների ցուցակը։
.
Սարգսյանն ընդգծեց, որ բոլոր միջոցառումներն իրականացվել են բարերարների հաշվին, պետբյուջեից ոչ մի դրամ չի ծախսվել։ «Չեմ նշի հիմա որևէ բարերարի անուն, շուտով մենք կհրապարակենք ցուցակը։ Նշեմ միայն, որ յուրաքանչյուր միջոցառման և յուրաքանչյուր ոլորտի հետևում առանձին բարերար է եղել»,– ասաց նա։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:01
27 Փետրվարի 2017
Թինա Կանդելակին հայկական գաթա է փնտրում մոսկովյան շուկայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանցի հեռուստահաղորդավար, լրագրող և պրոդյուսեր Թինա Կանդելակին այցելել է մոսկովյան շուկաներից մեկի հայկական տաղավար:
20:15
26 Փետրվարի 2017
Տղամարդկանց երկարակեցությունը կախված է նրանց ընտրած կնոջից
Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են տղամարդիկ պատկերացնում իրենց համար իդեալական կնոջը:
17:45
26 Փետրվարի 2017
Microsoft–ի սարքավորումների կառավարման ամպային նոր գործիքը շուտով հասանելի կլինի Հայաստանում
Microsoft ընկերության Intune for Education գործիքը շուտով հասանելի կլինի Հայաստանի դպրոցների համար:
20:35
25 Փետրվարի 2017
Ինչպես նիհարել 10 կգ 7 օրում. շատ պարզ և արդյունավետ դիետա
Առջևում գարուն է, և շատ աղջիկներ ու կանայք մտածում եմ` ինչպես կարելի է ձերբազատվել ձմռան ընթացքում ձեռք բերած ավելորդ քաշից։
19:25
25 Փետրվարի 2017
Ավստրալիայում մատուցողուհին պոչից քաշելով ռեստորանից դուրս է հանել հսկա մողեսի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորս օրում տեսանյութը դիտել է ավելի քան 310 հազար օգտատեր։
18:25
25 Փետրվարի 2017
Համեղ Պահք. հայկական պասուց կերակրատեսակների տասնյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է իր ընթերցողին ներկայացնել հայկական ավանդական խոհանոցի պասուց համեղ կերակրատեսակների լավագույն տասնյակը։
17:23
25 Փետրվարի 2017
Չեխիայում հայրերն արձակուրդ կունենան երեխայի ծնունդից հետո
Չեխական խորհրդարանը հավանություն է տվել երեխայի ծնունդից հետո հայրերի համար արձակուրդ սահմանելու որոշմանը:
16:25
25 Փետրվարի 2017
Երևանաբնակ տղամարդը ԱՄԷ–ում աշխատանքային շահագործման է ենթարկվել
Երևանաբնակ 38-ամյա տղամարդը Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային շահագործման է ենթարկվել:
15:15
25 Փետրվարի 2017
Ցնցող բացահայտում. գոյություն ունի կյանք մահից հետո, և գերմանացի գիտնականներն ապացուցել են դա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փորձագետների խումբը պնդում է, որ գոյություն ունի կյանք մահից հետո, և դա ապացուցվել է կլինիկական գիտափորձերի միջոցով։
14:25
25 Փետրվարի 2017
Հանգստյան օրերին տեղի կունենա այս տարվա առաջին արեգակնային խավարումը
Հանգստյան օրերին Երկիր մոլորակի բնակիչները կարող են դառնալ աստղագիտական եզակի երևույթներից մեկի`արեգակնային խավարման ականատեսը։
13:11
25 Փետրվարի 2017
Facebook-ի օգտատերերը հայտնում են խափանումների մասին
Ֆեյսբուքում խափանումներ են նկատվում: