482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+13
Եղանակը Երևանում
Հայ
«Մեծ Հաղթանակ` նվաճված միասնությամբ» թանգարանային ցուցադրություն կբացվի մայիսի 6–ին Տուրիզմի հայկական ինստիտուտում
17:29
04 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 70–ամյակին նվիրված «Մեծ Հաղթանակ` նվաճված միասնությամբ» թանգարանային ցուցադրություն կբացվի մայիսի 6–ին Տուրիզմի հայկական ինստիտուտում, հայտնեցին բուհի մամուլի ծառայությունից։ 

Ցուցադրությունում ներկայացված են Հայաստանի պաշտպանության նախարարության «Մայր–Հայաստան» ռազմական թանգարանի, 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի կենտրոնական թանգարանի, «Ստալինգրադի հերոսամարտ» պատմամշակութային արգելոց–թանգարանի, Բելառուսի Հայրենական մեծ պատերազմի պետական թանգարանի տրամադրած նյութերը։

«Ցուցադրության գաղափարական հիմքը ֆաշիզմի նկատմամբ հաղթանակն է, որը նվաճվել է ԽՍՀՄ ժողովուրդների միասնությամբ։ Ներկայացված լուսանկարները, փաստաթղթերը, նամակները և Հայրենական մեծ պատերազմի այլ ցուցանշմուշներ արտացոլում են ֆաշիզմի դեմ պայքարում Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների միասնությունը։ Հայրենական պատերազմի ժամանակ ճակատն ու թիկունքը միացել էին ընդհանուր անսասան ճամբարի մեջ, որում էլ ավելի ամրապնդվեց Խորհրդային Միության ժողովուրդների միասնությունը»,– նշում են ցուցահանդեսի կազմակերպիչները։

«Ճակատում զանգվածային հերոսությունը և թիկունքի պաշտպանների մեծ սխրանքը սեփական ժողովրդի և խորհրդային Հայրենիքի հավերժ հավատարմության արտահայտումն է։ Հենց ժողովուրդների միասնությունը, չնայած առանձին դեպքերին, թույլ տվեց պահպանել երկրի միասնությունն ընդհանուր թշնամու` նացիզմի դեմ պայքարում։ Հայ ժողովուրդն, այլ ժողովուրդների հետ միասին,  արժանի ավանդ ունեցավ ֆաշիզմի նկատմամբ հաղթանակի գործում և հավերժ  փառքով պսակեց իր անունը։ Հպարտ ենք, որ պատկանում ենք աշխարհը սարսափելի հիվանդությունից` ֆաշիզմից ազատած ժողովուրդների շարքին»,– ասվում է հաղորդման մեջ։

Առանձին ներկայացված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության` պոտենցիալ մարտահրավերների և սպառնալիքների հավաքական արձագանքման ժամանակակից կառույցի գործունեությունը։ ՀԱՊԿ–ն միջազգային տարածաշրջանային կազմակերպություն է, որը զբաղվում է անվտանգության լայն շրջանակի խնդիրներով։ ՀԱՊԿ ուշադրության կենտրոնում, բացի ռազմական սպառնալիքներից, նաև միջազգային ահաբեկչությանը, թմրաբիզնեսին, անօրինական արտագաղթին, անդրազգային կազմակերպված հանցավորության հակազդեցության հարցեր են, արտակարգ իրավիճակներին, հումանիտար աղետների հավաքական արձագանքում, տեղեկատվական ոլորտում սպառնալիքների լայն շրջանակ և կիբեռհանցավորության դեմ պայքարը։

Նյութերը տրամադրել է Հայաստանում ՀԱՊԿ ինստիտուտը։

Ցուցահանդեսն անցկացվում է Հայաստանի Ազգային ժողովի, Երևանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության հովանու ներքո, «ՀԿԵ» ՓԲԸ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ, «ՎՏԲ–Հայաստան Բանկ» ՓԲԸ, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության օժանդակությամբ։

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են` «Պատմություն և Միասնություն» հասարակական կազմակերպությունը, Տուրիզմի հայկական ինստիտուտը և Հայաստանի պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմական թանգարանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
22 Մայիսի 2017
Անձրևները չեն զիջում դիրքերը Հայաստանում
Անձրևն ու ամպրոպը չեն զիջում դիրքերը Հայաստանում։
10:26
22 Մայիսի 2017
Արմեն Մուրադյանը վիրահատվել է
ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը վիրահատվել է։
19:36
21 Մայիսի 2017
Ճարպն այրող վեց մթերք
Թեթև ուտեստները կօգնեն ոչ միայն ազատվել քաղցի զգացումից, այլև վերահսկել սեփական քաշը։
18:25
21 Մայիսի 2017
Լուրերի հաղորդավարուհին շոկի մեջ է ընկել ստուդիայում հայտնված շան պատճառով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Мир 24» հեռուստաալիքի լուրերի հաղորդավարուհին վախեցել է սև շան պատճառով, որը ուղիղ եթերի ընթացքում հայտնվել է սեղանի տակից:  
17:13
21 Մայիսի 2017
Մոռացեք հիվանդությունների մասին. երեխայի իմունիտետն ամրապնդելու 5 պարզ կանոն
Ներկայացնում ենք 5 պարզ կանոն, որոնք կօգնեն ամրապնդել երեխայի իմունիտետն և մոռանալ հիվանդությունների մասին։
13:07
21 Մայիսի 2017
«Լուռ մարդասպաններ». 6 հիվանդություններ, որոնք ընթանում են առանց ախտանիշերի
Գոյություն ունեն հիվանդություններ, որոնց ընթանում են գրեթե առանց ախտանիշերի, և մի գեղեցիկ օր բացահայտում են իրենց:
10:30
21 Մայիսի 2017
Հայաստանին հզոր ցիկլոն է մոտենում. մի շարք մարզերում սպասվում են ինտենսիվ տեղումներ
Հայաստանի տարածքը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։
20:22
19 Մայիսի 2017
Սուրենյան. Երևանը հրաշքով փրկվեց պտտահողմից (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Երևանն այսօր հրաշքով փրկվեց եղանակային աղետից։
18:55
19 Մայիսի 2017
Հրապարակվել է տեսանյութ, որն ապացուցում է Էրդողանի ներգրավվածությունը ԱՄՆ–ում խաղաղ ցուցարարների ծեծին
Տեսագրությունն անուղղակիորեն մատնանշում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներգրավվածությունը Վաշինգտոնում հայ, քուրդ և եզդի խաղաղ ցուցարարների դաժան ծեծին:
15:47
19 Մայիսի 2017
Փորձագետ. հայկական սփյուռքը պետք է դաժան արձագանքի Վաշինգտոնում Էրդողանի կողմանիցների կողմից ցուցարարների ծեծին
ԱՄՆ-ի հայկական համայնքը պետք է ամենադաժան կերպով արձագանքի Ռեջեփ Էրդողանի կողմնակիցների կողմից Վաշինգտոնում հայ, քուրդ, եզդի խաղաղ ցուցարարների ծեծին:
12:09
18 Մայիսի 2017
Երևանում երկու նոր արագաչափ կգործարկվի
Երևանում կգործարկվի երկու նոր արագաչափ։
13:17
17 Մայիսի 2017
ՃՈ իրավախախտումների մասին որոշումների ծանուցումները՝ SMS հաղորդագրության միջոցով
Գործարկվելու է տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների մասին որոշումների ծանուցումները SMS–ի միջոցով ստանալու համակարգը: