485.74
+0.58
561.81
-1.12
8.27
+0.04
+10
Եղանակը Երևանում
Հայ
Պոլտավչենկոն չի բացառում Սանկտ Պետերբուրգում Օրբելուն նվիրված հուշարձան կանգնեցնելու հնարավորությունը
17:11
02 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /Նովոստի-Արմենիա/.  Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն չի բացառում Հյուսիսային մայրաքաղաքում ակադեմիկոս Հովսեփ Օրբելուն նվիրված հուշարձան կանգնեցնելու հնարավորությունը:

Հովսեփ Աբրահամի Օրբելին ականավոր ակադեմիկոս է, խորհրդային արևելագետ և հնագետ, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1935), Հայաստանի գիտությունների ակադեմիայի առաջին նախագահը (1943—1947), Էրմիտաժի տնօրեն է եղել 1934—1951 թվականներին:

«Չեմ բացառում այդ հնարավորությունը, առավել ևս, նա մի մարդ է, ով շատ բան է արել մեր ժողովրդի համար»,- շաբաթ լրագրողներին ասաց Պոլտավչենկոն` ամփոփելով Սանկտ Պետերբուրգի պատվիրակության` Երևան կատարած այցի արդյունքները:

Ըստ նրա, հայկական կողմի հետ քննարկվել են կարևոր քայլերի իրականացման հարցեր, որոնց թվում եղել է նաև երկու երկրների բարեկամությանն ու պատմությանը նվիրված հուշարձանների տեղադրումը:

Պոլտավչենկոն ավելացրեց նաև, որ Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև գործարար և մշակութային կապերը հետագայում էլ կզարգանան:

«Այցի շրջանակում մենք տեսանք այն տեղը, որը Երևանի քաղաքապետարանը հատկացրել է մեզ «Սանկտ Պետերբուրգ» հյուրանոցի շինարարության համար, և մենք մտադիր ենք այնտեղ տեղակայել մեր քաղաքի ներկայացուցչությունը: Նմանատիպ հատված էլ հատկացրել ենք Երևանի մշակութային-գործարար կենտրոնի կառուցման համար»,- նշեց Պոլտավչենկոն:

Հինգշաբթի Երևանում նոր հուշարձան է բացվել, որը նվիրված է շրջափակված Լենինգրադի երեխաներին և Հայրենական մեծ պատերազմի տարիներին նրանց օգնած մարդկանց:

Լենինգրադցի երեխային գրկած հայուհու բրոնզե քանդակը ձուլվել է Սանկտ Պետերբուրգում: Ֆիգուրների հետևում Հայաստանում հազվագյուտ գրանիտե սյուներ են, որոնց վրա ռուսերեն և հայերեն դաջված է՝ «Շրջափակված Լենինգրադի երեխաներին»: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:14
07 Նոյեմբերի 2017
Բրիտանացի միլիարդերը ամենօրյա չվերթեր կիրականացնի տիեզերք
SpaceShipTwo Unity նավը 2014 թվականին կործանված Enterprise նավի կատարելագործված տարբերակն է։
15:22
06 Նոյեմբերի 2017
Վյաչեսլավ Դոբրինին. հայրս հայ է, բայց ես նրան երբեք չեմ տեսել (ՎԻԴԵՈ)
Վյաչեսլավ Դոբրինինը պատմել է իր հայկական արմատների մասին։

19:38
05 Նոյեմբերի 2017
Ինչպե՞ս ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ
Հայտնի է այն մթերքը, որը կօգնի ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ։
18:05
05 Նոյեմբերի 2017
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը:
16:58
05 Նոյեմբերի 2017
Կյանք մահից հետո. մտքեր և զգացողություններ
Պարզվել է, որ կլինիկական մահվան վիճակում մարդկանց գիտակցությունը շարունակում է աշխատել։
15:37
05 Նոյեմբերի 2017
Պարզվել է գազավորված ըմպելիքի գլխավոր վտանգը
Բացահայտվել է գազավորված ըմպելիքի մահացու վտանգը։
11:00
05 Նոյեմբերի 2017
Ռուսական «Գոլոս» նախագծի ժյուրիի անդամները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին (ՎԻԴԵՈ)
Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի ժյուրիի անդաները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին:
21:00
04 Նոյեմբերի 2017
Պարզվել է iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը (ՎԻԴԵՈ)
Հայտնի է դարձել  iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը։
19:58
04 Նոյեմբերի 2017
Հայտնի են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները
Հրապարակվել են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները։
18:50
04 Նոյեմբերի 2017
Ասպիրինն օգնում է կանխել լյարդի քաղցկեղը
Ասպիրինը դրական է ազդում իմունոթերապիայի վրա։
17:25
04 Նոյեմբերի 2017
Ստեղծվել է ապագայի մեքենա (ՎԻԴԵՈ)
Ապագայի մեքենան ապակե գնդի տեսք ունի` առանց անիվների:
14:11
04 Նոյեմբերի 2017
Անջելինա Ջոլին գաղտնի ամուսնանում է
Անջելինա Ջոլին կրկին պատրաստվում է ամուսնանալ։