486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Լենինգրադի շրջափակումից փրկված մարդկանցից երեքն ապրում են Հայաստանում. նրանք Սանկտ Պետերբուրգում կմասնակցեն Հաղթանակի օրվա տոնակատարություններին
16:55
02 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /Նովոստի-Արմենիա/.  Լենինգրադի շրջափակումից փրկվածներից երեքն ապրում են Հայաստանում, և այդ մարդիկ Սանկտ Պետերբուրգում կմասնակցեն Հաղթանակի օրվա տոնակատարություններին, շաբաթ օրը Երևանում լրագրողներին հայտնեց Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն:

«Մենք Երևանի պուրակներից մեկում, ընդ որում` շատ լավ տեղում, Հայրենական մեծ պատերազմի տարիներին Հայաստանում ապաստան գտած լենինգրացդի երեխաներին նվիրված հուշարձան ենք բացել: Այնուհետև հանդիպել ենք այդ մարդկանց: Գիտե՞ք՝ նրանք ամենուր նույնն են` կենսախինդ, չտրտմող, չնայած բավականին լուրջ տարիքին: Մենք նրանց հրավիրեցինք հաղթանակի 70-ամյակի տոնակատարությանը: Նրանք ներկա էին հանդիպմանը և մեկնելու պատրաստակամություն հայտնեցին»,- ասաց Պոլտավչենկոն:

Ըստ նրա, հանդիպման մասնակիցները սիրով և ամենաջերմ զգացումով էին հիշում Լենինգրադը, իրենց հայրենիքը, միաժամանակ նշում, որ այստեղ երկրորդ հայրենիք են ձեռք բերել, և Հայաստանում բավական հանգիստ են ապրել և ապրում:

«Նրանք հատուկ մարդիկ են: Նրանց հետ շատ հետաքրքիր է շփվել, նրանք բազմաթիվ հետաքրքիր պատմություններ պատմեցին, հիշեցին պատանեկության, պատերազմի տարիների մասին, հիշեցին, թե ինչպես էին նրանց այստեղ ընդունել: Ինձ համար շատ օգտակար հանդիպում էր»,- ասաց Պոլտավչենկոն:

Շրջափակված Լենինգրադի երեխաներին և Հայրենական մեծ պատերազմի տարիներին նրանց օգնած մարդկանց նվիրված հուշարձանի բացման արարողությունն անցկացվել է հինգշաբթի:

Լենինգրադցի երեխային գրկած հայուհու բրոնզե քանդակը ձուլվել է Սանկտ Պետերբուրգում: Ֆիգուրների հետևում Հայաստանում հազվագյուտ գրանիտե սյուներ են, որոնց վրա ռուսերեն և հայերեն դաջված է՝ «Շրջափակված Լենինգրադի երեխաներին»: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:06
23 Փետրվարի 2017
Գիտնականն ու զբոսավարն ընկել են գործող հրաբխի խառնարանը և ողջ են մնացել
Արգենտինացի գիտնական–հրաբխագետ Ռոդոլֆո Ալվարեսը (Rodolfo Alvarez) և նրա զբոսավարը ողջ են մնացել Նիկարագուայի Մասայա գործող հրաբխի խառնարանն ընկնելուց հետո։
10:25
23 Փետրվարի 2017
Հանրապետության տարածքում ջերմաստիճանը բարձրացել է
Ձմեռը, կարծես, չի ուզում զիջել դիրքերը, սակայն եղանակը տաքացել է։
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը:
11:12
22 Փետրվարի 2017
Ձմեռը զիջում է դիրքերը. սպասվում է մինչև 16 աստիճան տաքություն
Շուրջ երկու ամիս տևած սառնամանիքներից հետո Երևանում վերջապես սպասվում է դրական ջերմաստիճան։
19:50
21 Փետրվարի 2017
Երիտասարդ հայ տղան Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին մարդ փրկելու համար
Երիտասարդ Տիգրան Բաղդասարյանը Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին, որը հանձնվում է երիտասարդ հերոսներին խիզախ արարքների համար։
14:45
21 Փետրվարի 2017
Դուբայում քննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի Cayan Group դեվելոփեր–ընկերությունը շարունակում է իրավաբանական հետապնդումը ռուսաստանցի մոդելի նկատմամբ:
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը: