480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
-3
Եղանակը Երևանում
Հայ
Թուրք լրագրողները հուզվել են` տեսնելով Ցեղասպանության ժամանակների հայ որբերի լուսանկարները. թանգարանի փոխտնօրեն
17:35
30 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ. 30 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Թուրք լրագրողները հուզվել են` Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում տեսնելով Ցեղասպանության ժամանակների հայ որբերի լուսանկարները, հինգշաբթի լրագրողներին հայտնեց թանգարանի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը։

Մանուկյանի խոսքով, երբեմն թուրք լրագրողներն ագրեսիվ են տրամադրված լինում, բայց թանգարանի վերջին այցելությունից հետո նրանց գրած հոդվածներն  համարժեք էին։

Հայոց ցեղասպանության` ամբողջությամբ վերականգնված և արդիականացված թանգարան–ինստիտուտը բացվել է ապրիլի 21–ին։ Դրա առաջին այցելուն է դարձել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Ապրիլի 24–ից թանգարանը բացվել է բոլոր ցանկացողների համար։

«Ապրիլի 24–ի առավոտյան մեզ այցելեցին միանգամից չորս պետությունների ղեկավարներ (Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի և Սերբիայի նախագահներ), այդպիսի բան չի եղել թանգարանի պատմության մեջ։ Նրանք տպավորված էին»,– ասաց թանգարանի փոխտնօրենը։

Նա ընդգծեց, որ այսուհետ թանգարանում պատմությունը մատուցվում է ավելի լայն համատեքստում, քան նախկինում` այժմ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն Հայաստանի, այլ նաև համաշխարհային պատմության մասն է, և յուրաքանչյուր ժողովուրդ այնտեղ կգտնի իր պատմության մասնիկը։

«Այսպես, օրինակ, Վլադիմիր Պուտինը մի փոքր երկար մնաց այն տաղավարում, որտեղ ներկայացված է 1915 թվականի մայիսի հռչակագիրը, որում առաջին անգամ դիվանագիտության պատմության մեջ օգտագործվել է «մարդկայնության դեմ հանցագործություն» հասկացությունը»։ Ֆրանսիայի նախագահին հետաքրքրել է ցուցադրության Մուսա լեռան հատվածը, ֆրանսիական նավով մուսալեռցի հայերի փրկության պատմությունը։ Կիպրոսի նախագահն ուշադրություն է դարձրել Իզմիրի կոտորածին, իսկ Սերբիայի նախագահին հետաքրքրել է Մակեդոնիայում ջարդերի թեման, որն անմիջական կապ ունի սերբական պատմության հետ»,– ավելացրեց նա։

Խոսելով թանգարան–ինստիտուտի առաջիկա ծրագրերի մասին` Մանուկյանը նշեց, որ մայիսի 8–ին Վաշինգտոնում բացվում է խոշոր ցուցահանդես, իսկ ամսվա վերջին ևս մեկ ցուցահանդես կանցկացվի Նյու Յորքի Հոլոքոստի թանգարանում, որտեղ հայկական ցուցադրությունը ներկայացված կլինի առանձին տաղավարով։

Թանգարանի նոր ցուցադրական տարածքն ունի 12 սրահ նախկին երեք սրահների փոխարեն։ Սա միանգամայն նոր թանգարան է` տեխնիկական նոր լուծումներով։ Ցուցադրությունը բաղկացած է 52 հիմնական բաժնից։ Մշտական ցուցադրությունը ներառում է հազար նոր նյութ, որոնք գտնվել և ձեռք են բերվել վերջին 7–8 տարում։ Դրանց մի մասը ներկայացված է տպագիր տեսքով, մյուս մասը` մուլտիմեդիոն, պրոեկտորների և սենսորային էկրանների միջոցով։ Ցուցադրված են նաև բացառիկ լուսանկարներ, գրքեր, փաստաթղթեր և այլ ցուցանմուշներ։

Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը բացվել է 1995 թվականին` 80–րդ տարելիցի օրը։ Ծիծեռնակաբերդի բարձունքում կառուցված երկհարկանի շենքը գրեթե ամբողջովին գտնվում է հողի տակ։ Թանգարանի ցուցադրությունը մեծ մասամբ բաղկացած է լուսանկարներից և 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունների և արտաքսման փաստագրական վկայություններից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:29
06 Դեկտեմբերի 2016
Ռյազանից ժամանած զույգի հայկական հարսանիքը Հայաստանում
«Ժաննա պոժենի» ծրագիրը հարսանեկան անակնկալ է պատրաստել ծնունդով Ռյազանից զույգի համար:
19:37
05 Դեկտեմբերի 2016
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը «փախել է» հարցազրույցից` մոռանալով համաշխարհային առաջնորդների անունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնն ընդհատել է հեռուստահարցազրույցը եթերում։
14:23
05 Դեկտեմբերի 2016
ԱԺ խոսնակը չի բացառում կրթական հաստատություններում վաղաժամ արձակուրդների հնարավորությունը գրիպի պատճառով
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը երկուշաբթի խորհրդարանում հայտարարեց, որ չի բացառում կրթական հաստատություններում վաղաժամ արձակուրդների հնարավորությունը:
12:28
05 Դեկտեմբերի 2016
Չորսամյա Սոֆյա Բաղդասարյանը ցնցել է ռուսական հեռուստաալիքի հանդիսատեսին աշխարհագրության իր գիտելիքներով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորսամյա Սոֆյա Բաղդասարյանը ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին աշխարհագրության գիտելիքներով:
12:24
05 Դեկտեմբերի 2016
Սառցե տոն Երևանում. Կարապի լճի սահադաշտը կրկին իր դռներն է բացում այցելուների առաջ
Սահադաշտը գործելու է ամեն օր` ժամը 11:00-ից 22:00–ը:
11:20
05 Դեկտեմբերի 2016
Հայաստանում մինչև 22 աստիճան ցուրտ է սպասվում
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 5–6–ը օդի ջերմաստիճաը կնվազի 4–6 աստիճանով:
23:02
04 Դեկտեմբերի 2016
Շեքսպիրի 6-ամյա սիրահար Ալեքսանդր Բեյլերյանը ցնցել է հանդիսատեսին «Ամենից լավը» նախագծում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայազգի Ալեքսանդր Բեյլերյանը «Ամենից լավը» նախագծում ցուցադրել է Ուիլյամ Շեքսպիրի և տարբեր լեզուների իմացությունը:
19:12
04 Դեկտեմբերի 2016
Արքայանարնջի օգտակար հատկությունները
Արքայանարինջն իրավամբ համարվում է ձմեռային ամենասիրված հատապտուղներից մեկը և հիշեցնում է Ամանորի մասին:
20:25
03 Դեկտեմբերի 2016
Սուպերմոդելները «հարձակվել են» բուրգերների և ալկոհոլի վրա Victoria's Secret–ի շոուից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փարիզում կայացած շոուից հետո Victoria's Secret–ի «հրեշտակները» գնացել են ռեստորան, որտեղ պատվիրել են կալորիաներով հարուստ ուտելիք, այդ թվում` բուրգեր, կարտոֆիլ «ֆրի» և ալկոհոլային կոկտեյլներ։
19:00
03 Դեկտեմբերի 2016
Մեր մոլորակի համար ամենավտանգավոր ժամանակն է. Սթիվեն Հոքինգ
Բրիտանացի ֆիզիկոս–տեսաբան Սթիվեն Հոքինգը կարծում է, որ այժմ «մեր մոլորակի ամենավտանգավոր ժամանակն է»։
18:15
03 Դեկտեմբերի 2016
Գիտնականները նշել են, թե ինչու է երեխաներին անհրաժեշտ օրվա խիստ ռեժիմ
Ծնողներին դժվար է լինում հետևել կարգապահության երեխայի դաստիարակության հարցում: Սակայն հոգեբանները վստահ են, որ ծնողները պետք է ձգտեն կարգուկանոնի, քանի որ օրվա ռեժիմին հետևելը շատ կարևոր է երեխաների համար երկարաժամկետ հեռանկարում։
11:22
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են. Ջերմուկում ձնաբուք է
Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: