480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգին
15:29
30 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել Պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգին։

Պրոբացիոն ծառայության ներդրումը Հայաստանի քրեակատարողական համակարգում կարող է ապահովել ազատազրկման հետ կապ չունեցող պատժամիջոցների, մասնավորապես, տուգանքների կամ հանրային աշխատանքների կիրառում։ Այսպիսով` օրինախախտ անձը չի տեղափոխվի ազատազրկման վայր, այլ կգտնվի պրոբացիոն ծառայության վերահսկողության ներքո և կկատարի դատարանի վերագրած պարտավորությունները։

«Պրոբացիան ենթադրում է հանցագործություն կատարած անձի պատժի իրականացում։ Այն ներառում է մի շարք միջոցառումներ, որտեղ ներառված են աջակցություն, ուղղորդում և սատարում, որոնք կնպաստեն հանցագործություն կատարած մարդու սոցիալական ներգրավվածությանը, ինչպես նաև հասարակական անվտանգության ապահովմանը», – ասել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։

Նրա խոսքերով` պրոբացիոն ծառայության հիմնական նպատակն է կանխել կրկնահանցագործությունը, ապահովել հասարակական անվտանգություն և վերահսկել հանցագործություն կատարած անձանց, աջակցել նրանց սոցիալացմանը։

Նա նշեց, որ հիմա թեթև և միջին ծանրության հանցագործությունների համար ազատազրկած 879 անձանց մոտ երկու երրորդը (586 մարդ) պոտենցիալ կերպով կարող են անցնել պրոբացիոն ծառայություն։

Նախարարը նշեց, որ այսօր Հայաստանի քրեակատարողական հաստատություններում պատիժ է կրում մոտ 3950 մարդ։ Նրա խոսքերով` մեկ դատապարտյալի համար պետությունը ծախսում է օրական միջինը 5960 դրամ (մոտ 14,5 դոլար)` հաշվի առնելով սննդի, հագուստի, պահպանության համար նախատեսված ծախսերը։

Ըստ Անվտանգության խորհրդի նախնական գնահատականների` այդ համակարգի շնորհիվ հնարավոր կլինի տնտեսել տարեկան մոտ 1.7 մլրդ դրամ (մոտ 4.1 մլն դոլար), մոտ 1100 մարդ կարող է պատիժը կրել պրոբացիոն ծառայության համակարգի միջոցով, որը ենթադրում է, մասնավորապես, տնային կալանք, բանտարկյալի տեղաշարժման տեխնիկական վերահսկողություն։–0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
02 Դեկտեմբերի 2016
«Շոկոլադի բանկը» քաղցրավենիք կհավաքի Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար
Նոր տարվա կապակցությամբ` Հայ օգնության ֆոնդն իրականցնում է «Շոկոլադի բանկ» նախաձեռնությունը` Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար:
15:55
02 Դեկտեմբերի 2016
Արագածոտնի մարզում թույլ ձյուն է. Լարսի անցակետը փակ է
Դեկտեմբերի 2-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
15:32
02 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը 2016 թ.-ին Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում է
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ներառվել է Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում:

12:33
02 Դեկտեմբերի 2016
Սեռական բնույթի գործողություններ են կատարվել 50-ամյա տղամարդու նկատմամբ Երևանում
50-ամյա տղամարդը հայտարարել է, որ 2 տղամարդիկ իր նկատմամբ սեռական բնույթի գործողություններ են կատարել:
20:26
01 Դեկտեմբերի 2016
Մառա Բաղդասարյանը հորն է ուղարկել դատարան իր փոխարեն
Սավյոլովի հաշտարար դատարանի նիստին չի ներկայացել մրցավազորդուհի Մառա Բաղդասարյանը։

19:40
01 Դեկտեմբերի 2016
Victoria’s Secret 2016 շոու (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Փարիզի Grand Palais–ում անցկացվել է Victoria's Secret Fashion Show 2016–ը։
15:59
01 Դեկտեմբերի 2016
Հայկական Beeline-ը սմարթֆոնների նախատոնական վաճառք է անցկացնում
Beeline-ը հայտարարում է սմարթֆոնների վաճառքի նախատոնական ակցիայի անցկացման մասին։
14:59
01 Դեկտեմբերի 2016
Հայ աղջիկն իր կիսամերկ լուսանկարներն ուղարկել է ընկերոջը, վերջինս էլ դրանք հրապարակել է համացանցում
26-ամյա աղջիկն իր հետ սիրային կապի մեջ գտնվող տղային ուղարկել է իր կիսամերկ լուսանկարները, երիտասարդն էլ հրապարակել է դրանք համացանցում:
11:23
01 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ մարզերում ձյուն է տեղում. կան դժվարանցանելի ճանապարհներ
Դեկտեմբերի 1-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
22:12
30 Նոյեմբերի 2016
Հայաստանի որոշ մարզերում ձյուն է տեղում
Հայաստանի որոշ քաղաքներում ձյան տեսքով տեղումներ են։
22:08
30 Նոյեմբերի 2016
Facebook-ի մեսենջերում հայտնվել է խաղերի ծառայություն
Facebook-ի Messenger հաղորդագրություններով փոխանակվելու համար նախատեսված հավելվածում հայտնվել է Instant Games ծառայությունը:
15:38
30 Նոյեմբերի 2016
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Ամանորյա լավագույն ձևավորում» ամենամյա մրցույթի մեկնարկի մասին
Երևանի քաղաքապետարանը, Ամանորի տոներին ընդառաջ, հայտարարում է «Ամանորյա լավագույն ձևավորում» ամենամյա մրցույթի մեկնարկի մասին: