486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-2
Եղանակը Երևանում
Հայ
Սևանա լիճն ընդգրկվել է ճանապարհորդությունների թոփ–10 ուղղություններում National Geographic Traveler-ի վարկածով
18:39
29 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Սևանա լիճն ընդգրկվել է նախկին ԽՍՀՄ տարածքում ճանապարհորդական ուղղությունների լավագույն տասնյակում` National Geographic Traveler ամսագրի վարկածով, հայտնում է  Travel.ru–ն։

Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ երկրներում ճանապարհորդությունների լավագույն թոփ-10–ում, որը խորհուրդ է տալիս NG Traveler–ը, բացի Սևանա լճից, ընդգրկված են Սանկտ Պետերբուրգը և Վիբորգը, Ղրիմի հարավային ափը, Կովկասյան լեռները, Պամիրը, Միներալնիե Վոդին և Պյատիգորսկը, Անդրբևեռաշրջանը, Սամարղանդն ու Իսիկ Կուլ լիճը, Անդրկովկասը, Կամչատկան, Ալթայը և Տիվան։

«Հայաստանում ձեզ կսովորեցնեն լավաշ թխել և ցույց կտան, թե ինչպես է պատրաստվում աստղերով կոնյակը, իսկ այնուհետև լեռներում կպատմեն, թե ինչպես կարելի է խումհարը բուժել տաք խաշով։ Սևանա լճի ցանկացած սրճարանում պատրաստում են իշխանն ինչպես միշլենովյան ռեստորանում և բաստուրմա են հյուրասիրում, որին կարելի է սիրահարվել մեկընդմիշտ»,– գրում է National Geographiс Traveler ամսագիրը։

Լավագույն ուղղությունների ցուցակը հրապարակվել է NG Traveler ամսագրի 2015 թվականի ապրիլ–մայիսյան համարում։ 

Ռուսերեն 110 հազար տպաքանակով հրատարակվող National Geographic Traveler ամսագիրը տարածվում է Ռուսաստանի ամբողջ տարածքում և ԱՊՀ երկրներում։

Travel.ru–ն ճանապարհորդությունների մասին ռուսական առաջատար պորտալ է, որի այցելուների թիվն ամսական կազմում է 2 միլիոն։

Սևանա լիճը Եվրոպայի և Ասիայի ամենաբարձր և մեծ լեռնային լճերից մեկն է, գտնվում է Հայկական բարձրավանդակի սրտում՝ 1914 մ բարձրության վրա։ Երկարությամբ՝ հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք, լիճը ձգվում է ավելի քան 70 կմ, իսկ նրա ջրային հայելու մակերեսը հասնում է գրեթե 1500 քառակուսի մետրի։ Լիճը տարածաշրջանում խմելու ջրի գլխավոր ռեսուրսն է։ 2030 թ.–ին լճի մակարդակը կբարձրացվի մինչև 1903,5 մ–ի։ - 0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:45
21 Փետրվարի 2017
Դուբայում քննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի Cayan Group դեվելոփեր–ընկերությունը շարունակում է իրավաբանական հետապնդումը ռուսաստանցի մոդելի նկատմամբ:
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։
18:35
18 Փետրվարի 2017
Ինչու՞ են բժիշկները կրում կանաչ և կապույտ համազգեստ
Համազգեստը կարող է լինել կանաչ կամ կապույտ, բայց ոչ սպիտակ։ Պարզվում է, որ նման փոքր մանրուքից կարող է կախված լինել վիրահատության ընթացքն ու հաջողությունը:
12:33
16 Փետրվարի 2017
ԱՆ. Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը` միջին ծանրության
Մոսկվա–Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
11:04
16 Փետրվարի 2017
Հայաստանում օդի ջերմաստիճանի տարբերությունը, 2016 թ.–ի փետրվարի համեմատ, շուրջ 30 աստիճան է
Անցած տարի այս օրը ցերեկը Երևանում +16...+17 աստիճան էր, իսկ այսօր գիշերը Երևանի ցածրադիր գոտում ջերմաստիճանը նվազեց մինչև -18....-19 աստիճան։
10:15
15 Փետրվարի 2017
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով
Հանրապետության տարածքում սպասվում է ջերմաստիճանի նվազում։
18:23
14 Փետրվարի 2017
Դատապարտյալն աղջկա ինտիմ լուսանկարները չհրապարակելու դիմաց գումար է պահանջել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հանցագործի մտադրությունը փոխվել է, ու նա հեռախոսի փոխարեն փող է ուզել, տուժողն էլ դիմել է ոստիկանութուն։