485.16
+0.79
562.93
-1.22
8.23
-0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
Սևանա լճի մակարդակը մայիսին կարող է բարձրանալ 17–20 սմ–ով. հիդրոլոգ
16:18
29 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հանրապետությունում սպասվող տեղատարափ անձրևների շնորհիվ Սևանա լճի մակարդակը մայիսին կարող է բարձրանալ 17–20 սմ–ով, տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոլոգիայի ծառայության կենտրոնի պետ Լևոն Ազիզյանը։

«Լճի մակարդակն այս պահին կազմում է 1900,33 մետր, ինչը, նախորդ տարվա համեմատ, 2 սմ–ով ցածր է։ Տարեսկզբի համեմատ ջրի մակարդակը բարձրացել է 20 սմ–ով», – չորեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց Ազիզյանը։

Նրա խոսքով` հանրապետության տարածքում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման և տեղատարափ անձրևների արդյունքում հնարավոր են հեղեղումներ Հրազդան, Ազատ, Արփա, Որոտան և Ողջի գետերի ավազանների մոտ և Սևանա լճի հարավային աճերի մոտ։

«Ախուրյանի ջրամբարի մակարդակը մայիսին կկազմի 85–90 տոկոս, Ազատանի ջրամբարինը` 42,3 տոկոս, Ապարանի ջրամբարինը` 30,6 մլն խորանարդ մետր», – ավելացրեց Ազիզյանը։

ՀՀ կառավարությունը 2014թ.–ի հունվարի 30–ին հավանություն է տվել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և պաշտպանության մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները, որոնց համաձայն` մինչև 2019թ.–ը կավելանան ոռոգման նպատակներով Սևանա լճից ջրի բացթողումները` տարեկան 170 մլն խորանարդ մետրից հասնելով 240 մլն խորանարդ մետրի։

Տարեկան սահմանաչափը սահմանվում է` կախված Արարատյան դաշտավայրի ոռոգման համակարգում եղած ջրի պաշարներից։ 2019թ.–ին նախատեսվում է կառուցել մի շարք ջրամբարներ, որոնք կլուծեն ոռոգման ջրի հավաքելու խնդիրները, և Սևանից ջրի բացթողումների ավելացման անհրաժեշտություն այլևս չի լինի։

Սևանա լիճը Եվրոպայի և Ասիայի ամենաբարձր և մեծ լեռնային լճերից մեկն է, գտնվում է Հայկական բարձրավանդակի սրտում՝ 1914 մ բարձրության վրա։ Երկարությամբ՝ հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք, լիճը ձգվում է ավելի քան 70 կմ, իսկ լճի ջրային մակերեսը հասնում է գրեթե 1500 քառակուսի մետրի։ Սևանը տարածաշրջանում խմելու ջրի գլխավոր ռեսուրսն է։ 2030թ.–ին լճի մակարդակը կբարձրացվի մինչև 1903,5 մետր։ - 0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:22
06 Նոյեմբերի 2017
Վյաչեսլավ Դոբրինին. հայրս հայ է, բայց ես նրան երբեք չեմ տեսել (ՎԻԴԵՈ)
Վյաչեսլավ Դոբրինինը պատմել է իր հայկական արմատների մասին։

19:38
05 Նոյեմբերի 2017
Ինչպե՞ս ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ
Հայտնի է այն մթերքը, որը կօգնի ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ։
18:05
05 Նոյեմբերի 2017
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը:
16:58
05 Նոյեմբերի 2017
Կյանք մահից հետո. մտքեր և զգացողություններ
Պարզվել է, որ կլինիկական մահվան վիճակում մարդկանց գիտակցությունը շարունակում է աշխատել։
15:37
05 Նոյեմբերի 2017
Պարզվել է գազավորված ըմպելիքի գլխավոր վտանգը
Բացահայտվել է գազավորված ըմպելիքի մահացու վտանգը։
11:00
05 Նոյեմբերի 2017
Ռուսական «Գոլոս» նախագծի ժյուրիի անդամները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին (ՎԻԴԵՈ)
Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի ժյուրիի անդաները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին:
21:00
04 Նոյեմբերի 2017
Պարզվել է iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը (ՎԻԴԵՈ)
Հայտնի է դարձել  iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը։
19:58
04 Նոյեմբերի 2017
Հայտնի են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները
Հրապարակվել են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները։
18:50
04 Նոյեմբերի 2017
Ասպիրինն օգնում է կանխել լյարդի քաղցկեղը
Ասպիրինը դրական է ազդում իմունոթերապիայի վրա։
17:25
04 Նոյեմբերի 2017
Ստեղծվել է ապագայի մեքենա (ՎԻԴԵՈ)
Ապագայի մեքենան ապակե գնդի տեսք ունի` առանց անիվների:
14:11
04 Նոյեմբերի 2017
Անջելինա Ջոլին գաղտնի ամուսնանում է
Անջելինա Ջոլին կրկին պատրաստվում է ամուսնանալ։
12:59
04 Նոյեմբերի 2017
Գրող Զապել Եսայանն աշխարհի ամենախիզախ կանանց հնգյակում է
Ինչպես կարծում էր Եսայանը, գրականությունը զարդ չէ, այլ հզոր զենք և անարդարության դեմ պայքարի միջոցով։