481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի կրկեսի նոր շենքը կբացվի 2016 թ.–ի վերջին. տնօրեն
15:25
29 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի պետական կրկեսի նոր շենքը կբացվի 2016 թ.–ի վերջին, չորեքշաբթի լրագրողներին ասաց կրկեսի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը։

Երևանի կրկեսի նախկին շենքը, որը կառուցվել էր 20–րդ դարի 60–ականներին, քանդվել էր մի քանի տարի առաջ, քանի որ այն ոչ պիտանի էր հետագա շահագործման համար։

2011 թ.–ի մարտին Երևանի քաղաքապետն ու «Տաշիր» ընկերությունների խումբը երկարատև համագործակցության համաձայնագիր ստորագրեցին, որի շրջանակում նախատեսվում էր վերականգնել և արդիականացնել Երևանի կրկեսը։ Հետագայում որոշվեց կառուցել նոր շենք և այդ նպատակով, 2014 թ.–ի տվյալներով, «Տաշիր» ընկերությունների խումբը հատկացրել է 10 մլն դոլար։

«Այս պահին կառուցվում է շենքի երրորդ հարկը, մեզ հաջողվել է լուծել լայնամասշտաբ ֆինանսական հարցեր, որոնք ավելի վաղ խոչընդոտում էին նախագծին։ Դեռևս չեմ կարող նշել կրկեսի բացման կոնկրետ օրը, սակայն նախատեսվում է դա անել 2016 թ.–ի վերջին», – ավելացրեց Պետրոսյանը։

Նա նաև նշեց, որ ավելի վաղ նախատեսվում էր ամրապնդել կրկեսի` արդեն գոյություն ունեցող շենքը, ինչի համար մեծ գումարներ ծախսվեցին։ «Մեզ, սակայն, հաջողվեց համոզել (իրավասու անձանց), որը հարկավոր է կառուցել նոր շենք, քանի որ բավարար չէ պարզապես ամրապնդել այն։ Չէ՞ որ ժամանակակից կրկեսային ներկայացումները պահանջում են ավելի արդիականացված տարածք», – ընդգծեց Պողոսյանն` ավելացնելով, որ նոր շենքը թույլ կտա հանդիսատեսին ներկայացնել մասշտաբային կրկեսային ներկայացումներ։

Միաժամանակ Պետրոսյանը նշեց, որ Երևանի կրկեսի թատերախումբը շարունակում է ակտիվ գործունեությունը` շրջագայելով տարբեր երկրներում։ «Շատերը մտածում եմ, որ եթե կրկեսի շենքը փակվել է, ապա կրկեսային ներկայացումները ևս դադարեցված են, սակայն պետք է նշեմ, որ մեր բոլոր արտիստներն ակտիվորեն աշխատում են` շրջագայելով ողջ աշխարհով, չէ՞ որ կրկեսային արտիստի աշխատանքը, ըստ էության, պայմանագրային է, և այն չի պահանջում, որպեսզի արտիստը կապված լինի կոնկրետ տարածքի հետ», – նշեց կրկեսի գեղարվեստական ղեկավարը։

Նախատեսվում է, որ կրկեսի` նոր հինգ հարկանի շենքը համալրված կլինի գերժամանակակից սարքավորումներով և կարող է տեղավորել մոտ 2300 հանդիսատես` նախկին 1563–ի փոխարեն։ Նախատեսված է կառուցել նաև ստորգետնյա երկհարկանի ավտոկանգառ։ –0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:42
19 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի բջջային բանկինգը հեռահար հուսալի ծառայություն է
ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկինգ ծառայությունը, որը թույլ է տալիս ժամանակի իրական ռեժիմում հեշտ և արագ կառավարել հաշիվների դրամական միջոցները:
12:47
19 Հոկտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանը հուզել է երկրպագուներին աղջկա հետ լուսանկարով (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հուզել է երկրպագուներին:
20:15
18 Հոկտեմբերի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը մեկնաբանել է Լևոն Հայրապետյանի մահը
Հայտնի ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter–ի իր միկրոբլոգում մեկնաբանել է հայ գործարար և մեկենաս Լևոն Հայրապետյանի մահը։
18:43
18 Հոկտեմբերի 2017
Որոշ դեպքերում արյան փոխներարկումը կարող է մահացու լինել. գիտնականներ
Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 30 հազար հիվանդների հետազոտության տվյալները։
12:12
18 Հոկտեմբերի 2017
Մահացել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը
Այսօր Մոսկվայում կյանքից հեռացել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը։
10:51
18 Հոկտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը զարմացրել է բոլորին` խոսելով իր սիրելի գրքի մասին
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զարմացրել է` նշելով, թե որն է իր սիրելի գիրքը։

20:07
17 Հոկտեմբերի 2017
ԱՀԿ–ն զգուշացնում է գրիպի ենթատեսակներից մեկի ակտիվացման մասին
Այս տարի կշրջանառվի գրիպի AH1 ենթատեսակը։

17:38
17 Հոկտեմբերի 2017
Ուժեղ հայուհին ապշեցրել է Ռուսաստանի «Я могу» շոուի հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Լեյլա Ամիրբեկյանն իր ուժով և տոկունությամբ ապշեցրել է Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Я могу» բացառիկ տաղանդների շոուի հանդիսատեսին։

14:04
17 Հոկտեմբերի 2017
Հռչակավոր Արա Գյուլերի անունով կկոչվի Ստամբուլի փողոցներից մեկը
Ստամբուլի փողոցներից կվերնանվանվի ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի անունով:
12:48
17 Հոկտեմբերի 2017
Յուլիա Մանուչարյանը զարմացրել է «Ես կարող եմ» շոուի հանդիսատեսին իր բացառիկ տաղանդով (ՎԻԴԵՈ)
Հայուհի Յուլիա Մանուչարյանը ելույթ է ունեցել Առաջին ալիքով հեռարձակվող «Ես կարող եմ» տաղանդների բացառիկ շոուում:
11:51
17 Հոկտեմբերի 2017
Անաստասիա Ստոցկայան վերջին 7 տարվա ընթացքում առաջին անգամ հայ ամուսնու հետ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Ռուս հայտնի կատարող Անաստասիա Ստոցկայան իր ծննդյան օրվա առթիվ Instagram–ի իր էջում որոշել է անակնկալ մատուցել իր երկրպագուներին։
18:21
16 Հոկտեմբերի 2017
2019 թ.–ի «գրին քարտի» խաղարկության հայտերի գրանցումը նորից է սկսվում
2019թ. խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության ծրագրով մասնակիցների գրանցումը սկսվում է նորից: