481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական բուհերի ուսանողներից 15–ը Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակ կստանան
18:30
28 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի Երևանում, «Մոսկվայի տուն» մշակութային–գործարար կենտրոնում Հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ հայկական բուհերի 15 ուսանողները Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակի արժանացան։

«Այս միջոցառման նպատակն է աջակցել կարիքավոր ընտանիքների ռուսալեզու ուսանողներին, որոնք զբաղվում են հասարակական գործունեությամբ և արժանանում են բարձր գնահատականների», – «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց «Միջազգային խորհրդատվական գործակալություն» ՍՊԸ–ի գլխավոր տնօրեն Նելլի Կեդրովան։

Նրա խոսքով` այս ծրագրով նախատեսվում է օգնել արտերկրում բնակվող այն հայրենակիցներին, ովքեր ուսումը ստանում են ռուսերեն։

«Հայաստանում ծրագիրը գործում է 2007թ.–ից, ունենք ընդամենը 15 տեղ։ Եվ տարին երկու անգամ նիստ է կազմակերպվում, որի ընթացքում բուհերի ռեկտորների և դասախոսների առաջարկով քննարկման են դրվում ուսանողների թեկնածությունները», – նշեց Կեդրովան։

Նա նշեց, որ ծրագիրն իրականացվում է 1996թ.–ից` Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Հայաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում, Մերձդնեստրում բնակվող ռուս հայրենակիցների մտավոր ներուժը պահպանելու և զարգացնելու նպատակով։

Միջոցառման ընթացքում հայկական բուհերի ուսանողներից հինգը պատվոգիր ստացան։ Պատվոգրերը հանձնեց Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի Ինտեգրացիոն փոխգործակցության վարչության խորհրդական Վլադիմիր Գրինկոն։

Հոգաբարձուների խորհրդի նիստերի ընթացքում նշված պատվավոր կրթաթոշակը ստանալու արժանի կրթաթոշակառուների թեկնածուների ընտրության համալիր միջոցառումներ է իրականացվում։ Գլխավոր սկզբունքը ռուսաց լեզվով ուսուցումն է, ուսանողի լավ առաջադիմությունը, հասարակական ակտիվությունը և նյութական վիճակը։ Նոր հաստատված կրթաթոշակառուներին պատվոգրեր և Մոսկվայի «Մոսկվայի քաղաքապետարանի կրթաթոշակառու» խորհրդանշանով կրծքանշաններ են հանձնում, նրանց են տալիս նաև Մոսկվայի բանկի անվանական բանկային քարտերը, որոնց վրա փոխանցվում են կրթաթոշակները։ Ծրագրի հոգաբարձուների խորհրդի լավագույն անդամներին հուշանվեր են հանձնում։

Հոգաբարձուների խորհրդի նիստին մասնակցել են ՀՀ–ում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները, հայկական յոթ բուհերի` Հայ–ռուսական սլավոնական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Պետական մանկավարժական համալսարանի, Երևանի պետական լեզվաբանական համալսարանի, ինչպես նաև Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի և Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հոգաբարձուները։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:56
27 Մայիսի 2017
Բագրատունյաց պողոտայում վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը միացված է արհեստական շնչառության
Նախօրեին Երևանի Բագրատունյաց պողոտայում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է:
20:25
27 Մայիսի 2017
Կեղծարարները բանկային քարտից գումար շորթելու նոր միջոց են գտել
Օգտատերերին խաբելու համար հաքերներն օգտագործում են մի քանի սխեմա:
19:13
27 Մայիսի 2017
Հայտնի է կնոջ ամենասեքսուալ հասակն ու քաշը
Գիտնականները պնդում են, որ ուղղակի կապ են գտել կնոջ մարմնի ծավալի և սեքսուալության միջև։
18:04
27 Մայիսի 2017
Ի՞նչ է նշանակում ձեր փոքրիկի ծննդյան ժամը
Երեխայի լույս աշխարհ գալու ժամը մեծ ազդեցություն է ունենում ապագայում նրա անձի ձևավորման վրա։
15:28
27 Մայիսի 2017
3 նիհարեցնող և օգտակար ամառային կոկտեյլներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամռանը հաշված օրեր են մնացել, և եթե ցանկանում եք շտկել ձեր կազմվածքը, կարող եք ամառային կոկտեյլներ խմել նախաճաշին:
19:14
26 Մայիսի 2017
Երևանում վրաերթի ենթարկված 4-ամյա տղան վիրահատվում է
Այսօր Երևանի Բագրատունյաց փողոցում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը վիրահատվում է:
12:14
26 Մայիսի 2017
Ինքնաթիռում ծխելը` 9 տարվա ազատազրկման պատճառ
2015 թ-ին բրիտանացի Ջոն Կոկսը ինքնաթիռում հրդեհի պատճառ էր դարձել` ծխելով զուգարանում:
11:45
26 Մայիսի 2017
«Поедем, поедим!»–ն եկել է Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսական НТВ հեռուստաալիքի  «Поедем, поедим!» հաղորդման թողարկումներից մեկը նվիրված կլինի Հայաստանին։

14:52
25 Մայիսի 2017
ggTaxi–ն առաջարկում է հաճախորդներին ակտիվացնել Heno պրոմոկոդն ու զեղչ ստանալ
ggTaxi–ն իր հաճախորդներին առաջարկում է ակտիվացնել Heno պրոմոկոդն և ուղևորափոխադրման համար 200 դրամ զեղչ ստանալ:
12:56
25 Մայիսի 2017
12 ժամ ջուր չի լինի Գյումրու որոշ շրջաններում
Գյումրիում վթարային ջրանջատում է նախատեսված։
10:15
25 Մայիսի 2017
ԱՄՆ–ի Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում գտնվող Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։