484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+17
Եղանակը Երևանում
Հայ
Ուիլյամն ու Քեյթը նախաճաշ են հյուրասիրել երկրպագուներին, ովքեր հիվանդանոցի մոտ սպասում են արքայազնի լույս աշխարհ գալուն
17:55
28 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Քեմբրիջի դուքս Ուիլյամն ու դքսուհի Քեյթը նախաճաշ են հյուրասիրել երկրպագուներին, ովքեր Լոնդոնի կենտրոնում գտնվող հիվանդանոցի մոտ սպասում են նրանց երկրորդ երեխայի լույս աշխարհ գալուն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Թագավորական ընտանիքի մի քանի երկրպագուներ արդեն մոտ մեկ շաբաթ գիշերում են Փեթինգթոն շրջանում գտնվող սուրբ Մարիայի հիվանդանոցի մոտ` սպասելով ուրախալի իրադարձությանը։

«Դուքսն ու դքսուհին տեսել են նրանց լուրերի եթերում և ցանկացել, որպեսզի իրենց երկրպագուներն իմանան, որ նրանք մտածում են իրենց մասին, այդ պատճառով նրանց նախաճաշ են ուղարկել», – Sky News հեռուստաալիքին տեղեկացրել է ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը։

Արքայազն Ուիլյամի և Քեյթի երկրպագուհի, 50–ամյա Քեթի Մարթինի խոսքերով` երեքշաբթի առավոտյան երկու տղամարդ նրանց են փոխանցել մի տուփ, որտեղ եղել են կրուասաններ, խնձորով կարկանդակներ և մուրաբայով թխվածք։

«Նրանք ասացին, որ սա նվեր է դքսից և դքսուհուց։ Այս կերպ նրանք ցանկանում են շնորհակալություն հայտնել մեր աջակցության համար։ Հետո մենք միանգամից նկատեցինք, որ թխվածքը վարդագույն փաթեթավորման մեջ է։ Եվ  որոշեցինք, որ սա նշան է այն մասին, որ աղջիկ է ծնվելու», – ասել է Մարթինը։

Արքայազն Ուիլյամի կինը` Քեյթը պետք է այս օրերին երկրորդ երեխային լույս աշխարհ բերի։ Երեխայի սեռը, ըստ արձանագրության, նախօրոք չի նշվում։ Եթե դքսուհին երեխային լույս աշխարհ բերի չորեքշաբթի, ապա այդ կերպ նվեր կմատուցի իրեն և ամուսնուն հարսանիքի 4–րդ ամյակի կապակցությամբ։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:11
23 Ապրիլի 2017
Սպանախը կարո՞ղ է քաղցկեղ առաջացնել
Սպանախը ամենաառողջարար բանջարեղեններից մեկն է, սակայն սխալ օգտագործման պարագայում այն կարող է քաղցկեղ առաջացնել:
17:51
23 Ապրիլի 2017
Մարդու պորտալարի արյունը ճանաչվել է երիտասարդացման միջոց
Ամերիկացի նեյրոկենսաբանները պարզել են, որ մարդու պորտալարի արյան մեջ պարունակվող սպիտակուցները երիտասարդացման միջոց են ծեր մկների համար:
16:30
23 Ապրիլի 2017
Ցուկերբերգը խոստացել է կանխել Facebook-ում սպանությունների մասին նորությունների հրապարակումը
Ցուկերբերգը խոստացել է անել ամեն ինչ` սոցցանցերում ԱՄՆ-ի Քլիվլենդում սպանության առցանց հեռարձակմանը նմանվող նյութերի հրապարակումը կանխելու համար:
13:46
23 Ապրիլի 2017
Վարդանյան եղբայրների դյուցազնական համարն առավելագույն միավորների է արժանացել «Փառքի րոպե» ռուսական շոուի ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայաբնակ Գևորգ և Անդրանիկ Վարդանյաններն ուժային ակրոբատիկ համար են ցուցադրել:
18:39
22 Ապրիլի 2017
Ինչպե՞ս զգալիորեն նվազեցնել վաղ մահացության վտանգը
Մեծ Բրիտանիայի Գլազգոյի համալսարանի գիտնականները խոսել են հեծանիվ քշելու օգտակարության մասին:
13:47
22 Ապրիլի 2017
Հայ դիզայները կներկայացնի «SONČESS» հավաքածուն Թբիլիսիի նորաձևության շաբաթվա շրջանակում
Հայ դիզայներ Սոնա Հակոբյանը կներկայացնի իր «SONČESS» ապրանքանիշի նոր հավաքածուն Թբիլիսիի նորաձևության շաբաթվա (Tbilisi Fashion Week) շրջանակում։
16:19
21 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանի` սրբապատկերով թափանցիկ զգեստը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քիմ Քարդաշյանն իր հագուստով կրկին ցնցել է երկրպագուներին:
20:21
20 Ապրիլի 2017
«Եհովայի վկաները» կհասնեն Ստրասբուրգի դատարան
«Եհովայի վկաները» ՄԻԵԴ–ում կբողոքարկեն իրենց ծայրահեղական կազմակերպության ճանաչելու մասին որոշումը:
14:01
20 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը նիհարել է և կրկին մերկացել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նիհարել է գրիպից հետո և մերկացել։
15:40
19 Ապրիլի 2017
Թրամփը խստացրել է օտարերկրացիների ժամանակավոր աշխատանքային վիզաների տրամադրումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել օտարերկրացի բարձրակարգ աշխատողների ժամանակավոր աշխատանքային վիզաների վերաբաշխման ծրագրի վերաբերյալ։
19:25
18 Ապրիլի 2017
Ողջ գիշեր փակ կլինի Երևանի կենտրոնական պողոտաներից մեկի հատվածը
Ողջ գիշեր փակ կլինեն Երևանի կենտրոնական պողոտաներից մեկի հատվածն ու Ավանի փողոցներից մեկի հատվածը։