480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+36
Եղանակը Երևանում
Հայ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն անցկացրել է «Գեորգիևյան ժապավեն» ակցիա
16:35
27 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունն անցկացրել է «Գեորգիևյան ժապավեն» ակցիա` նվիրված 1941-1945 թթ.–ների Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70–ամյակին։

Հայկական մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը «Նովոստի–Արմենիա» գործակալությունից գեորգիևյան ժապավեններ են ստացել։ Ակցիայի ֆոտոժապավենին կարելի է ծանոթանալ հղումով։

Գեորգիևյան ժապավենն արտաքին տեսքով և գուներանգով համապատասխանում է «1941- 1945 թթ.–ների Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի» մեդալի ժապավենի գույներին։ Հենց այդ պատճառով էլ գեորգիևյան ժապավենը 21–րդ դարում դարձել է նացիզմի նկատմամբ հաղթանակի խորհրդանիշ։

Ֆաշիզմի նկատմամբ հաղթանակի տարեդարձի տոնակատարությանը նվիրված «Գեորգիևյան ժապավեն» ավանդական ակցիան մեկնարկում է չորեքշաբթի Ռուսաստանի 85 մարզերում և աշխարհի ավելի քան 70 երկրներում։

Այդ օրը Ռուսաստանի և արտասահմանի միլիոնավոր մարդիկ կամավորների ձեռքերից ստանում են ավանդական ժապավեններ, որ ամրացնեն դրանք կրծքին ի նշան պատերազմի հերոսների երախտագիտության և հիշատակի։ Մոսկվայում ժապավենը կարելի է ստանալ, մասնավորապես, «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի շենքի մոտ` սկսած ապրիլի 22–ի ժամը 9։00–ից։ 

Առաջին ժապավենները հանդիսավոր կերպով հանձնվել են «Անմահ գնդի» ներկայացուցիչներին, ովքեր կտանեն դրանք Կարմիր հրապարակով 2015 թվականի մայիսի 9–ի զորահանդեսի ժամանակ։

«Գեորգիևյան ժապավեն» առաջին ակցիան անցկացվել է 2005 թվականին, այն ժամանակից մայիսի 9–ին ժապավենը կապելն ավանդական է դարձել։ Ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև արտասահմանի միլիոնավոր մարդկանց համար գեորգիևյան ժապավենը հիշատակի, սերունդների կապի և զինվորական փառքի խորհրդանիշ է։ Ակցիայի կազմակերպիչներն են` «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ն և «Ուսանողական համայնք» երիտասարդության սոցիալական աջակցության մարզային հասարակական կազմակերպությունը Մոսկվայի կառավարության օժանդակությամբ։

«Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունը հայկական տեղեկատվական շուկայի առաջատարների թվում է։ 2005թ. հուլիսին գրանցված գործակալության հիմնական նպատակն է լուսաբանել երկրի քաղաքական, սոցիալական և մշակութային կյանքը։

Միջազգային տեղեկատվության «Նովոստի-Արմենիա» գործակալության կայքը, Yandex.ru որոնողական համակարգի վարկածով, Հայաստանի լրատվական կայքերի վարկանիշում մեջբերման թեմատիկ ինդեքսով առաջին եռյակում է։

«Նովոստի-Արմենիան» 2009 թվականի մարտին լավագույնն է ճանաչվել «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության և «International Alert» ոչ կառավարական միջազգային կազմակերպության կողմից իրականացրած ուսումնասիրության «Եվրոպական թեմաների մոնիթորինգը հայկական ԶԼՄ-ներում» անվանակարգում։

2009թ. հուլիսին Business Initiative Directions (BID) միջազգային կազմակերպությունը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը որակի համար «Gold» կատեգորիայում «Միջազգային աստղ» մրցանակ է շնորհել: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:51
28 Հունիսի 2017
Ո՞ր մթերքներն են չափազանց անցանկալի շոգին. մեկնաբանում է գլխավոր ինֆեկցիոնիստը
Հայաստանն այն երկրներից է, որտեղ ամառային և ձմեռային ջերմաստիճանների տարբերությունը հասնում  է 65 աստիճանի:
13:01
28 Հունիսի 2017
Ինչ վտանգներ ունի սաստիկ շոգը. զգուշացնում է ԱՆ–ը
Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար ազդեցության հետ մեկտեղ, կարող է նաև առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ:
11:55
28 Հունիսի 2017
Ադրբեջանական ավիաուղիները սպառնացել են լուծել «հայկական ձևով հնդկահավի» հարցը
«Ադրբեջանական ավիաուղիները» պատրաստվում է դիմել «Աէրոֆլոտին» խնդրանքով։
20:17
26 Հունիսի 2017
Ամիչ կամ ով է պատրաստել հայկական ձևով հնդկահավը Բաքու մեկնող օդանավի ուղևորների համար
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշեց ավելի մանրամասն տեղեկանալ հայկական ավանդական խոհանոցի այս ճաշատեսակի մասին։
17:22
26 Հունիսի 2017
Սուրենյան. հուլիսն ուժեղ շոգերով է սկսվելու
Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ հուլիսն ուժեղ շոգերով է սկսվելու։
15:13
26 Հունիսի 2017
Ծաղկամա՞ն, թե՞ գավաթ` վիճում են Գարիկն ու Հենրիխը (ՎԻԴԵՈ)
ՈՒՀԱ YouTube–ի ալիքում կարճ կատակ տեսանյութ է հրապարակվել` «Երալաշ»–ի ոճով։
13:59
26 Հունիսի 2017
Հազվագյուտ ալմաստն այսուհետ կկրի հայազգի լեգենդար հետախույզների անունը
Ռուսաստանում հազվագյուտ ալմաստն անվանակոչվել է ի պատիվ խորհրդային լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների:
13:29
26 Հունիսի 2017
Facebook–ից լուսանկարներ ներբեռնելը շուտով կարգելվի
Facebook սոցցանցը կարող է արգելել լուսանկարների ներբեռնումը։
16:37
25 Հունիսի 2017
ՌԴ-ում հոգեբանությունը կարող է ընդգրկվել դպրոցական ծրագրում
Դպրոցական ծրագրում Ռուսաստանում մինչև 2020 թվականը կարող է հոգեբանություն ընդգրկվել: 
15:08
25 Հունիսի 2017
iOS–ում նոր էմոտիկոններ կհայտնվեն
Նոր էմոտիկոնները կարող են հայտնվել iOS–ի թարմացումներից մեկում։
12:45
25 Հունիսի 2017
«Ժպտա, որ հաղթես». հայ աստղերը` քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված նոր տեսահոլովակում (ՎԻԴԵՈ)
Հայկական շոու–բիզնեսի աստղերը նոր տեսահոլովակ են նվիրել քաղցկեղով հիվանդ հայ երեխաներին։
20:35
24 Հունիսի 2017
Հայտնի է հոգնածությունից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը
Լոնդոնի Մարիա  թագուհու համալսարանի գիտնականները գտել են քրոնիկ հոգնածությունից ազատվելու  ամենաարդյունավետ միջոցը: