478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ում ցուցարարները նախագահ Օբամայից պահանջում են ընդունել Հայոց ցեղասպանության փաստը
19:00
25 Ապրիլի 2015

 

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Ամերիկայի փողոցներ` պահանջելով ԱՄՆ նախագահին ճանաչել 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

«Ցանկանում ենք, որ Օբաման ճանաչի, որպեսզի նա ամաչի», - Կալիֆոռնիայի ռադիոն մեջբերում է Լոս Անջելեսում կազմակերպված բազմահազարանոց ցույցի մասնակիցների խոսքերը: Ըստ նրանց` «նա խոստացել է ճանաչել ցեղասպանության փաստը, իսկ հիմա հրաժարվում է արտաբերել այդ բառը»: ԶԼՄ-ների տվյալներով` ուրբաթ ավելի քան 50 հազար մարդ դուրս են եկել Լոս Անջելեսի փողոցներ ու բողոքի երթ կազմակերպել Թուրքիայի հյուպատոսության շենքի առաջ:

Հինգշաբթի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում հայերի ոչնչացումը «XX դարի առաջին զանգվածային սպանությունն է»: Միաժամանակ նա կրկին խուսափել է օգտագործել «ցեղասպանություն» բառը: Օբաման ընդգծել է, որ  «բազմիցս արտահայտել է իր կարծիքը 1915 թ.-ին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, և նրա դիրքորոշումը չի փոխվել»:
2008 թ.-ի նախընտրական արշավի ժամանակ Օբաման նշել է, որ անհրաժեշտ է համարում, որպեսզի ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը:

Հայաստանը 2015 թ.-ին ոգեկոչում է ճանաչի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Աշխարհի տարբեր երկրներից Հայաստան են հրավիրված բարձրաստիճան պատվիրակություններ ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար:

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Հոլանդիան, ԱՄՆ նահանգների մեծամասնությունը, ինչպես նաև Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:28
20 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանի դստեր Instagram–ի էջը ռեկորդներ է սահմանում (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի և հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի նորածին դստեր` Օլիմպիայի էջն Instagram–ում մեծ ճանաչում է սկսում վայելել։
19:40
20 Սեպտեմբերի 2017
Ուշադրություն` կեղծիք. ադրբեջանցիները Facebook-ում ստեղծել են Արման Աբովյանի ֆեյքը (ՖՈՏՈ)
Քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը զգուշացնում է Facebook–ում իր կեղծ էջի ստեղծման մասին։
15:42
20 Սեպտեմբերի 2017
Ինչպե՞ս դիմակայել վիրուսին. խորհուրդ է տալիս փորձագետը
Սուր–շնչառական վարակները կարող են տարբեր կերպ արտահայտվել։ Կա սուր–շնչառական վարակների աղիքային ձև, որը հայտնի է գիտությանը։
12:31
20 Սեպտեմբերի 2017
Անդրեյ Մալախովն ու Քսենիա Սոբչակը պարում են Արմենչիկի երգի ներքո (ՎԻԴԵՈ)
Մոսկվայում նախորդ հանգստյան օրերին տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի կրտսեր որդու` Կարենի և հայազգի Լիլիթի հարսանեկան արարողությունը։
11:28
20 Սեպտեմբերի 2017
Սամվել Կարապետյանի հարսը` Լիլիթը, ցուցադրել է հարսանեկան երկրորդ զգեստը (ՖՈՏՈ)
Հարսի շքեղ զգեստների հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է։–
18:37
19 Սեպտեմբերի 2017
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի անցկացման ամսաթիվը
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի` Մորուք fest–ի անցկացման ամսաթիվը։
17:16
19 Սեպտեմբերի 2017
Առաջինը «Yerevan Food Fest»–ը կհամախմբի իսկական գուրմանների
Ռեստորանային ուտեստների առաջին «Yerevan Food Fest» (by «Hartak») փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 21–23–ը։
17:04
18 Սեպտեմբերի 2017
Դերասան Նիկոլայ Կարաչենցովը շտապ հոսպիտալացվել է
Ռուսաստանցի դերասան Նիկոլայ Կարաչենցովը տեղափոխվել է Սկլիֆոսովսկու անվան ԳՀԻ նյարդավիրաբուժության բաժանամունք:
13:35
18 Սեպտեմբերի 2017
Zuhair Murad-ը` Սամվել Կարապետյանի հարսի մասին. «Չեմ կարողանում հագենալ մեր հիասքանչ արքայադստերը նայելուց» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հարսի շքեղ զգեստի հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է:
20:43
17 Սեպտեմբերի 2017
5 հիվանդություններ, որոնք վախենում են սուրճից
Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ է ընդունակ անել ձեր օրգանիզմի հետ օրական 3 գավաթ սուրճը:
19:38
17 Սեպտեմբերի 2017
Մեծ տարիքում հայր դառնալը վտանգավոր է սերունդների համար
Գիտնականներն ուսումնասիրել են տարիքային փոփոխությունների ազդեցությունը սերունդների վերարտադրողականության վրա։
18:17
17 Սեպտեմբերի 2017
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնոշոռով դիետայի օգնությամբ կարելի է հասնել հիանալի արդյունքի շատ կարճ ժամկետում։