484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ արդարադատության նախարարը պատմել է Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված պապի մասին
21:43
24 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը սեփական պաշտոնական կայքում պատմել է Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված պապի մասին։

«Մշո Բուլանուխի Թեղուտ (Ղարաղալ) գյուղում ծնված և ընտանիք կազմած Նադո Մանուկյանի գերդաստանին ևս բաժին հասավ տեսնել կիսավայրենի եկվորների անմարդկային վայրագությունները: Նադոն զոհվեց թուրքի ձեռքով, իսկ նրա ընտանիքը ապրեց տնազրկման ու գաղթի ցավը: Ադեն ստիպված էր միայնակ փրկել վեց ճակատագիր՝ Արամ, Վահան, Սոկրատ, Տոնո, Էրինազ, Սոսե զավակներին», – նշել է Մանուկյանը։

Նրա խոսքով` փախուստի մղձավանջում, հաղթահարելով ճանապարհի բարդությունները և ավազակային հետապնդումները, գետնանցման ժամանակ ընտանիքը կորցրել է փոքրիկ 4-ամյա Սոկրատին: Նրանք մազապուրծ հասել են Արևելյան Հայաստան, սակայն արյան կանչը և հարազատական կարոտի ապրող զգացումը հանգիստ չի տվել ընտանիքին:

«Որդիներից ավագը՝ 17-ամյա Արամը, արհամարհելով վտանգը, եղբորը գտնելու հույսով, գիտակցաբար մեկ անգամ ևս անցնում է այդ դժոխքով: Արամը մեծ դժվարությամբ վերադառնում է հարազատ գյուղ, հրաշքով գտնում Սոկրատին և տեղափոխում Արևելյան Հայաստան: Սոկրատ Մանուկյանը լուսահոգի պապս էր։ Հետագայում մեր տոհմի հրաշքով փրկված փշրունքները ծիլեր նետեցին Արևելյան Հայաստանից մինչև Ֆրանսիա: Սոկրատը հիմնվեց նախկին Սպիտակի շրջանի Հարթագյուղում (Ղալթախչի), որտեղ Բուրաստան տատիս հետ 8 զավակներ մեծացրին», – գրել է նախարարը։

«Ցեղասպանությունից ուղիղ մեկ դար անց որդիս՝ Ալեքսանդր Մանուկյանը, ով ջարդերից փրկված Սոկրատ պապիս այն ժամանակվա գրեթե հասակակիցն է, այսօր արդեն իր տարիքին ոչ բնորոշ լրջությամբ հորիցս՝ Գերասիմ Մանուկյանից, հետաքրքրվում է իր արմատների, Եղեռնի և կորսված Հայրենիքի մասին… Ուրախ եմ, որ որդուս ձևավորվող հայրենասիրությունը սնվում է մեր պատմության էջերից, և մեր տոհմի գեներով նրան փոխանցված ազգային հիշողության ուժով նա Մանուկյանների գերդաստանի վաղվա պահանջատերն է լինելու: Հիշում ենք և պահանջում», – ավելացրել է նախարարը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Ավստրիայի խորհրդարանը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը:
13:35
20 Մարտի 2017
Աստղային դիետա կամ ինչպես է Քիմ Քարդաշյանը նիհարել գրեթե 20 կգ-ով
Այս դիետայով Քիմ Քարդաշյանը 3 ամսում նիհարել է 19 կգ-ով:
11:37
20 Մարտի 2017
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի հատվածը փակ է
Ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: