480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունն է սկսվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
17:21
23 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այս րոպեներին սկսվեց 1915թ.–ի Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողակարգը։

Վերջինը հայոց պատմության մեջ սրբադասվել է պատրիարք Մովսես Տաթևացին, ով մահացել է 1650–ականներին, իսկ սրբադասվել է 100 տարի հետո` 1750–ականներին։ 

Սրբադասման համար չորս պայման է անհրաժեշտ` նահատակությունը հավատքի ու հայրենիքի համար, սրբակյացությունը՝ սրբակենցաղ կյանքը, հրաշքների առկայությունը կենդանության օրոք կամ մահվան ժամանակ, հավատքի քարոզչությունը, տարածումը: Հենց այս պայմանները հիմք ընդունելով էլ որոշում է ընդունվել Հայոց ցեղասպանության զոհերին դասել սրբերի շարքը։

Շուրջ 10 տարի քննարկելուց հետո առաջարկվեց քննել նահատակների սրբադասման հնարավորությունը, երեք տարվա քննությունից, քննադատություններից հետո սրբադասման հանձնախումբը ներկայացրեց եպիսկոպոսաց ժողովին սրբադասման հնարավորությունը, նախորդ տարի դա հաստատվեց: Ի վերջո  սրբադասման հանձնախումբը Հայ առաքելական եկեղեցու  եպիսկոպոսաց ժողովին 2013 թվականին ներկայացրեց սրբադասման հնարավորությունը, որի համաձայն դարեր անց,  2015 թվականի ապրիլի 23–ին, կկայանա Հայոց եղեռնի անմեղ զոհերի  սրբադասման կարգը։

Սրբադասման հետ կապված գրեթե բոլոր մանրամասներն արդեն քննարկվել և պատրաստվել են, մասնավորապես` հաստատվել է շարականը, որը գրվել է դեռևս 25 տարի առաջ և կօգտագործվի Հայոց ցեղասպանության սուրբ զոհերի հիշատակման ժամանակ, սրբապատկերներն ու աղոթքները։

Դրա համար մշակվել է սրբադասման հատուկ կարգ, որում կարևոր դեր է խաղում հատուկ մարտիրոսագրության ընթերցում։ Կանցկացվի նաև լուսանկարների օծման կարգ, մասունքների երկրպագություն, որը կուղեկցի աղոթքներով։

Սրբադասման արարողակարգը սկսվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դեռևս նախօրեին` ապրիլի 22–ին։

Արարողության ընթացքում Հայոց ցեղասպանության զոհերի մասունքները, որոնք մինչև հիմա պահվել են Դեր Զորում, Կիլիկիայի կաթողիկոսությունում և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Աղոթքի և ուխտի խաչքարի մոտ, կմիավորվեն մեկ ընդհանուր մասնատուփում, որը կսրբագործվի։

Արարողակարգը տեղի է ունենում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մուտքի մոտ գտնվող բաց խորանի մոտ` Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորությամբ։

Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասումից հետո ամեն տարի ապրիլի 24–ին Հայ առաքելական եկեղեցին կմատուցի ոչ թե հոգեհանգստի, այլ բարեխոսության կարգ։

Մայր Աթոռի հրավերին ընդառաջ ապրիլի 22-24-ի արարողություններին կմասնակցեն 38 Եկեղեցիների, միջեկեղեցական և էկումենիկ կառույցների ու միջկրոնական կազմակերպությունների շուրջ 70 ներկայացուցիչներ, որոնց թվում դավանակից չորս Եկեղեցիների և երեք Ուղղափառ Եկեղեցիների պետեր, էկումենիկ կառույցների ութ նախագահներ և գլխավոր քարտուղարներ, Ուղղափառ, Կաթոլիկ, Անգլիկան և Բողոքական Եկեղեցիների պատվիրակություններ, եկեղեցականներ Ռուանդայից և Դարֆուրից:

Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի և նահատակների սրբադասման արարողակարգը կավարտվի զանգերի ղողանջով, որին կմիանան Հայաստանի տարածքում և աշխարհի տարբեր երկրներում գտնվող եկեղեցիները։

Զանգերի ղողանջին և գուժկանի 100 հարվածներին կմիանան ողջ աշխարհի հայկական եկեղեցիները, ինչպես նաև Գերմանիայի և Լեհաստանի բոլոր եկեղեցիները, Բուենոս Այրեսի մայր տաճարը, Փարիզի Աստվածամոր տաճարը, Մոսկվայի Փրկչի տաճարը, Նյու Յորքի Սուրբ Պատրիկի տաճարը և բազմաթիվ այլ եկեղեցիներ:

Գրեթե բոլոր հայկական խոշոր համայնքների եկեղեցիներում հեռարձակվում է  Սուրբ Էջմիածնում տեղի ունեցող արարողակարգը։

Միջոցառումը բաց է քաղաքացիների համար, և հատուկ այդ նպատակով Երևանի քաղաքապետարանը տրամադրել է ավտոբուսներ, որոնք բոլոր ցանկացողներին տեղափոխում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

Ապրիլի 24–ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի խոշոր արարողություն, որին ներկա կլինեն հոգևորականներ, տարբեր պետությունների առաջնորդներ, պաշտոնատար անձինք և հրավիրված հյուրեր, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի առաջնորդները։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:30
24 Հունիսի 2017
Ուզու՞մ եք 5 օրում ազատվել ավելորդ 10 կգ-ից` գինի խմեք
Պարզվում է, որ գինին ոչ միայն համեղ ալկոհոլային ըմպելիք է, այլև կազմվածքը կարգի բերելու հիանալի միջոց:
15:58
24 Հունիսի 2017
Կոստա Ռիկայի նախագահը պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Կոստա Ռիկայի նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիս Ռիվերան պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ։
14:35
24 Հունիսի 2017
Ընտանեկան հայհոյանքն օրենքով կպատժվի Ռուսաստանում
Պետդումայի օրենսդրության կոմիտեն հավանություն է տվել ընտանեկան հայհոյությունների համար պատասխանատվությունը խստացնող օրինագծին:
13:10
24 Հունիսի 2017
Սուրենյանը պատմել է բնության «վախենալու գեղեցկության մասին» (ՖՈՏՈ)
Գագիկ Սուրենյանը հրապարակել է եղանակային բացառիկ երևույթի հետաքրքիր լուսանկար։
11:17
24 Հունիսի 2017
Սուրենյան. այսօրվանից անցնում ենք բուն ամառային ռեժիմի
Ամառը կրկին վերադառնում է։
16:19
23 Հունիսի 2017
Քանյե Ուեսթը նշել է, թե քանի երեխա է ուզում ունենալ Քիմ Քարդաշյանից
Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը խոստովանել է, թե քանի երեխա է ուզում ունենալ իր կնոջից` ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից:  
14:51
23 Հունիսի 2017
ՀՀ ԿԳՆ–ն պարզում է իսրայելցի շրջանավարտներին հայկական կեղծ դիպլոմներ տալու սկանդալի մանրամասները
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը դիմել է երկրի արտգործնախարարությանը:
10:39
23 Հունիսի 2017
Պարային իմպրովիզացիա Գարիկ Մարտիրոսյանից և նրա կնոջից (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը կնոջ` Ժաննայի հետ պար են ներկայացրել հայկական ազգային տարազներով։
13:28
22 Հունիսի 2017
Հաշմանդամի սայլակով աղջնակն ուղեկցել է Ռոնալդուին դաշտ դուրս գալիս (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստան–Պորտուգալիա խաղի ժամանակ Ռոնալդուն խաղադաշտ է դուրս եկել 10–ամյա Պոլինայի ուղեկցությամբ:
13:11
22 Հունիսի 2017
Տավուշում քամին արմատախիլ է արել 30-40 տարվա ծառեր, նորատունկ այգիներ, ավերել ջերմոցներ ու բնակելի տներ
Պտղավանում քամին արմատախիլ է արել ծառեր, նորատունկ այգիներ, ավերել ջերմոցներ ու բնակելի տներ:
21:05
21 Հունիսի 2017
Խեղդվող «Հույսը» հրաշքով փրկվել է (ՎԻԴԵՈ)
Սեուլի կենդանաբանական այգու տեսախցիկներն արձանագրել են ջրավազանից փղիկի փրկության կադրեր։
16:40
21 Հունիսի 2017
Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը փոխնակ մայր են գտել. մանրամասներ
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և ռեփեր Քանյե Ուեսթը պայմանագիր են կնքել մի կնոջ հետ, ով կդառնա իրենց երրորդ երեխայի փոխնակ մայրը: