481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
Զանգերի և խաչերի օծման կարգ է անցկացվել Երևանի ռուս ուղղափառ Սուրբ Խաչ եկեղեցում
19:32
22 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Զանգերի և խաչերի օծման կարգ է անցկացվել Երևանի ռուս ուղղափառ Սուրբ Խաչ եկեղեցում։ Տաճարի շինարարությունը սկսվել է դեռևս 2010 թվականին։ 

Կարգը մատուցել է Մոսկվայի Պատրիարքարանի գործերի կառավարիչ Սանկտ Պետերբուրգի և Լադոգայի միտրոպոլիտ Բարսոնոփեոսը։

«Տաճարը, որի շինարարությունը կավարտվի 2016 թվականին, կբավարարի Հայաստանում ապրող և ուղղափառ հավատք դավանող մարդկանց կարիքները»,– նշեց միտրոպոլիտ Բարսոնոփեոսը։

Чин освещения колоколов и крестов русской православной церкви Воздвижения Честного и Животворящего Креста Господня Նա ավելացրեց, որ Հայաստանը և Ռուսաստանը միշտ մոտ են եղել հավատքի հարցերում, և ժողովուրդների միջև հոգևոր բարեկամությունը հետագայում կամրապնդվի։ «Մեզ համար ավելի դյուրին կլինի միասին ընթանալ կյանքում»,– ասաց միտրոպոլիտ Բարսոնոփեոսը։

Միտրոպոլիտն ավելացրեց, որ ներկա է լինելու Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի բոլոր միջոցառումներին` կիսելու համար հայ ժողովրդի ցավը, ինչպես նաև ուրախանալու մարտիրոսների փառաբանմամբ, ովքեր կսրբադասվեն ապրիլի 23–ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

Արա Աբրահամյանի բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերգեյ Աբրահամյանը նշեց, որ Երևանում առաջին անգամ է կառուցվում ռուս ուղղափառ եկեղեցական համալիր։ Տաճարի հիմնարկեքը կատարել է 2010 թվականին Մոսկվայի և Համայն Ռուսիո սրբազան պատրիարք Կիրիլն Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկողի ներկայությամբ։

«Զանգերի և տաճարի խաչերի օծումը նշանակալի իրադարձություն է ինչպես քրիստոնյա Հայաստանի, այնպես էլ ռուս ուղղափառ եկեղեցու համար։ Խորհրդանշական է, որ տվյալ արարողությունը համընկել է հայ ժողովրդի այնպիսի իրադարձության հետ, ինչպիսին ցեղասպանության 100–րդ տարելիցն է։ Այսօրվա արարողությունը մենք նույնպես կարող ենք դիտարկել որպես հայ և ռուս ժողովուրդների միասնության խորհրդանիշ»,– ավելացրեց Աբրահամյանը։

Чин освещения колоколов и крестов русской православной церкви Воздвижения Честного и Животворящего Креста Господня Ըստ նրա, այսօրվա ճգնաժամային ժամանակներում դժվար է տաճար և հոգևոր կենտրոն կառուցելը։ «Բայց Աստծո օգնությամբ և Համաշխարհային հայկական կոնգրեսի ու Ռուսաստանի հայերի միության, ՅՈՒՆԵՍԿՕ–ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի միջոցներով, խաչերի և զանգերի օծման օրը եկավ»,– ասաց նա։

2010 թվականի մարտի 18–ին Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում Մոսկվայի և Համայն Ռուսիո սրգազան պատրիարք Կիրիլը կատարեց Երևանի Սուրբ Խաչ ուղղափառ տաճարի հիմնարկեքի կարգ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:14
26 Մայիսի 2017
Ինքնաթիռում ծխելը` 9 տարվա ազատազրկման պատճառ
2015 թ-ին բրիտանացի Ջոն Կոկսը ինքնաթիռում հրդեհի պատճառ էր դարձել` ծխելով զուգարանում:
11:45
26 Մայիսի 2017
«Поедем, поедим!»–ն եկել է Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսական НТВ հեռուստաալիքի  «Поедем, поедим!» հաղորդման թողարկումներից մեկը նվիրված կլինի Հայաստանին։

14:52
25 Մայիսի 2017
ggTaxi–ն առաջարկում է հաճախորդներին ակտիվացնել Heno պրոմոկոդն ու զեղչ ստանալ
ggTaxi–ն իր հաճախորդներին առաջարկում է ակտիվացնել Heno պրոմոկոդն և ուղևորափոխադրման համար 200 դրամ զեղչ ստանալ:
12:56
25 Մայիսի 2017
12 ժամ ջուր չի լինի Գյումրու որոշ շրջաններում
Գյումրիում վթարային ջրանջատում է նախատեսված։
10:15
25 Մայիսի 2017
ԱՄՆ–ի Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում գտնվող Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
14:06
24 Մայիսի 2017
Քիմ Քարդաշյանի մայրն ու քույրը մրցակցում են Քիմի և Քանյեի երեխայի փոխնակ մայրը դառնալու իրավունքի համար (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քիմը նշել է, որ նա և Քանյեն ցանկանում են երրորդ երեխան ունենալ, սակայն առողջական խնդիրների պատճառով Քիմն ինքը չի կարող կրել փոքրիկին:
11:54
24 Մայիսի 2017
5–ժամյա ջրանջատում է նախատեսված Նոր Նորքում
Վթարային ջրանջատում կիրականացվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։
10:59
24 Մայիսի 2017
Հայտնի են նոր մանրամասներ ՀՀ–ում վաճառված ադրբեջանական խնձորների իրական ծագման մասին
Ադրբեջանական ծագմամբ խնձորների թեման դեռևս չի փակվել:
19:14
23 Մայիսի 2017
Հայտնի է «Արաբկիր» ԲԿ–ում 2 տարեկան երեխայի մահվան պատճառը
Նախօրեին «Արաբկիր» ԲԿ–ում երկու տարեկան երեխա է մահացել։
17:10
23 Մայիսի 2017
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը. նա մանրամասներ է ներկայացրել
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը։
13:56
23 Մայիսի 2017
Հայաստանի գյուղերից մեկի բնակիչները փակել են գյուղի ճանապարհը
Երեքշաբթի Արարատի մարզի Նորաբաց գյուղի բնակիչները փակել են  գյուղի ճանապարհը:
13:38
23 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. Գոտեպնդվիր, Մանչեսթեր
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սրտակցություն է հայտնել Մանչեսթերում տեղի ունեցած ողբերգությունից տուժածներին: