480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+28
Եղանակը Երևանում
Հայ
«Գրական տապան. ապրիլ» փառատոնի շրջանակում գրողներն ընթերցել են Հայոց ցեղասպանության զոհ դարձած գրողների ստեղծագործությունները
19:20
21 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 21–ին «Գրական տապան. ապրիլ» ամենամյա միջազգային փառատոնի հանդիսավոր բացման ժամանակ մասնակիցներն ընթերցել են Հայոց ցեղասպանության հետևանքով տուժած հայ գրողների ստեղծագործությունները։

Փառատոնի հայ և օտարերկրյա մասնակիցներն ընթերցել են Հայոց ցեղասպանության զոհ դարձած տասը հայ գրողների ստեղծագործությունները, որոնց թվում են` Սիամանթոն, Դանիել Վարուժանը, Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Սևակը։

Հայաստանն այս նախաձեռնությամբ միանում է Համաշխարհային գրական ընթերցումներին, որոնք անցկացվում են Բեռլինի պոեզիայի  փառատոնի ու «Լեպսիուսի տուն» գերմանական հետազոտական կենտրոնի կազմակերպած միջոցառումների շրջանակում։ Միջոցառումները նվիրված են Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։ 

ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր–Վարդանյանը նշեց, որ փառատոնը հատուկ տեղ է զբաղեցնում երկրի գրական կյանքում։

Նա ասաց, որ 2015 թվականը խորհրդանշական է Հայաստանի համար, և ողջ տարվա ընթացքում կազմակերպվել են բազմաթիվ մշակութային միջոցառումներ` համերգներ, ցուցահանդեսներ, ֆիլմերի շնորհանդեսներ, թատերական ներկայացումներ։ «Այս ամենը միայն մեկ նպատակ ունի` իրազեկել համաշխարհային հանրությանը նախորդ դարի իրադարձությունների մասին` օգտագործելով մշակույթի բոլոր ուղղությունները», – ավելացրեց Տեր–Վարդանյանը։

«Գրականությունն օգտագործում ենք որպես հասարակությանն իրազեկելու միջոց և գործիք, գրականության միջոցով մենք փորձում ենք գտնել առօրյա կյանքում մեզ շրջապատող հերոսներին և հակառակը` փորձում ենք գտնել գրքերում հանդիպած կերպարներին», – ընդգծեց փոխնախարարը։

«Խոսքը հանուն կյանքի» նշանաբանը կրող փառատոնը նվիրված է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին և կտևի մինչև ապրիլի 29–ին։ Գրական այս նախաձեռնությունն ընթերցասեր հանրությանն է ներկայացնում Հայոց ցեղասպանության թեմայով հրատարակված օտարալեզու ստեղծագործությունները, որոնց հեղինակներին էլ հյուրընկալել է փառատոնը:

«Գրական տապան. ապրիլ» փառատոնի հյուրերն են հայտնի գրողներ Յուբիցա Միլետիչը (Սերբիա), Ալան Ուայթհորնը (Կանադա), Մարսելա Փոլեյնը (Ավստրիա),  Մելինե Թումանին (ԱՄՆ), Սերժ Վենտուրինին (Ֆրանսիա), Հարրի Ցիթենը (Գերմանիա), Մարկ Մորտեն (Իսպանիա),  Բերնար Վերբերը (Ֆրանսիա), Դանա Ուոլրըթը (ԱՄՆ),  Թոմաս Հարթվիգը (Գերմանիա), Յուրգեն Յանկովսկին (Գերմանիա), Մարկ Մուստյանը (ԱՄՆ)։  Այս գրողները Հայոց ցեղասպանության թեմային նվիրված ստեղծագործությունների հեղինակներ են, նրանց գրքերը թարգմանվել են տարբեր լեզուներով, այդ թվում` հայերեն։ Փառատոնի շրջանակում Երևանում անցկացվել է Մարկ Մուստյանի «Ժանդարմ» գրքի թարգմանված տարբերակի շնորհանդեսը։

Հրավիրված գրողները կմասնակցեն ապրիլի 22–23–ն անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովին, ինչպես նաև կկազմակերպեն վարպետության դասեր, կմասնակցեն կլոր սեղանների և քննարկումների, ինչպես նաև այլ միջոցառումների։

Մտավորականները կանցկացնեն վարպետության դասեր, հայ ուսանողներին կներկայացնեն ժամանակակից գրական աշխարհի միտումներն ու զարգացումները։ Ավանդույթի համաձայն՝ նրանք կմասնակցեն կլոր սեղանների, քննարկումների, մշակութային այլ նախաձեռնությունների։

Փառատոնի հյուրերը կայցելեն Հայաստանի տեսարժան վայրեր, թանգարաններ, կծանոթանան մեր պատմամշակութային ժառանգությանն ու ավանդույթներին:

«Գրական տապան. ապրիլ» միջազգային փառատոնն իրականացնում է Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպությունը (ԱՕԿՍ)` ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ:

Փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2001 թ.–ին։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:22
26 Հունիսի 2017
Սուրենյան. հուլիսն ուժեղ շոգերով է սկսվելու
Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ հուլիսն ուժեղ շոգերով է սկսվելու։
15:13
26 Հունիսի 2017
Ծաղկամա՞ն, թե՞ գավաթ` վիճում են Գարիկն ու Հենրիխը (ՎԻԴԵՈ)
ՈՒՀԱ YouTube–ի ալիքում կարճ կատակ տեսանյութ է հրապարակվել` «Երալաշ»–ի ոճով։
13:59
26 Հունիսի 2017
Հազվագյուտ ալմաստն այսուհետ կկրի հայազգի լեգենդար հետախույզների անունը
Ռուսաստանում հազվագյուտ ալմաստն անվանակոչվել է ի պատիվ խորհրդային լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների:
13:29
26 Հունիսի 2017
Facebook–ից լուսանկարներ ներբեռնելը շուտով կարգելվի
Facebook սոցցանցը կարող է արգելել լուսանկարների ներբեռնումը։
16:37
25 Հունիսի 2017
ՌԴ-ում հոգեբանությունը կարող է ընդգրկվել դպրոցական ծրագրում
Դպրոցական ծրագրում Ռուսաստանում մինչև 2020 թվականը կարող է հոգեբանություն ընդգրկվել: 
15:08
25 Հունիսի 2017
iOS–ում նոր էմոտիկոններ կհայտնվեն
Նոր էմոտիկոնները կարող են հայտնվել iOS–ի թարմացումներից մեկում։
12:45
25 Հունիսի 2017
«Ժպտա, որ հաղթես». հայ աստղերը` քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված նոր տեսահոլովակում (ՎԻԴԵՈ)
Հայկական շոու–բիզնեսի աստղերը նոր տեսահոլովակ են նվիրել քաղցկեղով հիվանդ հայ երեխաներին։
20:35
24 Հունիսի 2017
Հայտնի է հոգնածությունից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը
Լոնդոնի Մարիա  թագուհու համալսարանի գիտնականները գտել են քրոնիկ հոգնածությունից ազատվելու  ամենաարդյունավետ միջոցը:  
19:45
24 Հունիսի 2017
Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել հանգիստը. խորհուրդ է տալիս հոգեբանը
Լավագույն հանգիստը գործունեության փոփոխությունն է:
18:30
24 Հունիսի 2017
Ուզու՞մ եք 5 օրում ազատվել ավելորդ 10 կգ-ից` գինի խմեք
Պարզվում է, որ գինին ոչ միայն համեղ ալկոհոլային ըմպելիք է, այլև կազմվածքը կարգի բերելու հիանալի միջոց:
15:58
24 Հունիսի 2017
Կոստա Ռիկայի նախագահը պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Կոստա Ռիկայի նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիս Ռիվերան պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ։
14:35
24 Հունիսի 2017
Ընտանեկան հայհոյանքն օրենքով կպատժվի Ռուսաստանում
Պետդումայի օրենսդրության կոմիտեն հավանություն է տվել ընտանեկան հայհոյությունների համար պատասխանատվությունը խստացնող օրինագծին: